ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2071-Ա |
«20» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՇԵՆՔԵՐԻՑ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՎՏՈՄԱՏ ԻՆՔՆԱՍՊԱՍԱՐԿՈՂ ՍԱՐՔԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության տնօրինության նախագահ - գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանի դիմումը և ղեկավարվելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի հ.249-Ն որոշման հավելվածով՝
1.«Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությանը Երևան համայնքի վարչական տարածքում շենքերից, շինություններից դուրս ավտոմատ ինքնասպասարկող սարքերի միջոցով առևտուր իրականացնելու կամ ծառայություններ մատուցելու նպատակով 2026 թվականի ապրիլ ամսվա համար տրամադրել Երևան քաղաքի Պ. Սևակ փողոցի հ.51/1, Հ. Ներսիսյան փողոցի հ.1 շենք հ.127, Բագրատունյաց պողոտայի հ.18, Արշակունյաց պողոտայի հ.65/5, Արմենակյան փողոցի հ.127, Հաղթանակ թաղամաս 1-ին փողոցի հ.1/1, Սարյան փողոցի հ.12/13, Սայաթ-Նովա պողոտայի հ.հ. 8, 13, և 19/1, Պարոնյան փողոցի հ.8, Մաշտոցի պողոտայի հ.42 և հ.18, Հանրապետության փողոցի հ.61, Իսակովի պողոտայի հ.5/1, Թումանյան փողոցի հ.31, Կոմիտասի պողոտայի հ.1 և հ.52, Գ. Լուսավորիչ փողոցի հ.9, Բաղրամյան պողոտայի հ.2 և հ.78, Ալ. Մանուկյան փողոցի հ.7 և Աբովյան փողոցի հ.35/23 հասցեների դիմաց թվով 24 ավտոմատ ինքնասպասարկող սարքի տեղադրման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ ավտոմատ ինքնասպասարկող սարքերի տեղադրման թույլտվության ապրիլ ամսվա համար սահմանված տեղական վճարը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական վճարի գումարը վճարված լինելու դեպքում՝ թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 249-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի, ծառայությունների և գովազդի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
| Տ. Ավինյան |