ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2026 թվականի N 549-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետն ու 30-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն) ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ մարզ Արմավիր, համայնք Արաքս, գյուղ Ակնաշեն, Թումանյան փողոց 19 բնակելի տուն հասցեում գտնվող՝ 15 701 023.00 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, 305.3 քառ. մետր մակերեսով բնակելի տունը, 10.9 քառ․ մետր մակերեսով էլ․ ենթակայանը, 9,7 քառ․ մետր մակերեսով շվաքարանը և դրանց զբաղեցրած, օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ 0.0891 հեկտար հողամասը (2026 թվականի մարտի 27-ի N 27032026-04-0123 սեփականության վկայական, այսուհետ՝ անշարժ գույք) մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը (գրանցման համար՝ 211.171.03241, այսուհետ՝ կազմակերպություն) իր կողմից ներկայացված «Հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություններ համայնքահենք փոքր խմբային տներում» դրամաշնորհային ծրագրին համապատասխան գործունեություն իրականացնելու համար։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել ոչ բնակելի տարածքի անհատույց օգտագործման պայմանագիր (այսուհետ՝ պայմանագիր)՝ դրանում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
23.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|