ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 471-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 552-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2026 թվականի N 552-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 471-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի ապրիլի 23-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԳՐՈՊՐՈ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 471-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱԳՐՈՊՐՈ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և «ԱԳՐՈՊՐՈ» փակ բաժնետիրական ընկերության, «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ արտոնությունը կիրառելու մասին».

2) որոշումը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1․1-ին և 1․2-րդ կետերով․

«1․1. Սույն որոշման առաջին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռք բերվող ապրանքի («Տեխնոլոգիական սարքավորումներ, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասեր» ցանկի 7-րդ, 8-րդ և 9-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է լիզինգի թիվ 2512 777 պայմանագրով սահմանված «ԱԿԲԱ ԼԻԶԻՆԳ» ՎԿ փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «ԱԳՐՈՊՐՈ» փակ բաժնետիրական ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։

1․2․ Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագրերը լուծվելու դեպքում Լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:».

3) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«2․ Սահմանել, որ՝

1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքները, այդ թվում՝ Լիզինգատու կազմակերպության կողմից «ԱԳՐՈՊՐՈ» փակ բաժնետիրական ընկերությանը հանձնած ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները․

2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․

3) «ԱԳՐՈՊՐՈ» փակ բաժնետիրական ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2025 թվականի մարտի 6-ից մինչև 2028 թվականի մարտի 5-ը ներառյալ.

4) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։».

4) որոշման հավելվածի 2-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «Սառնարանային համակարգ՝ նախատեսված թարմ մրգի սառեցման և պահպանման համար» բառերը փոխարինել «Սառնարանային համակարգ "STOREX" մակնշմամբ, չհավաքված, նախատեսված թարմ մրգի սառեցման և պահպանման համար, 14 սառնախցիկներով» բառերով.

5) հավելվածի 3-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «Սեկցիոն դռներ 3x3 մ, 2.5x4 մ, 4x4 մ, 2.5x3 մ, 2x3 մ» բառերը փոխարինել «Դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ ու դռան շեմքեր, սեկցիոն դռներ "PRO-LINE", էլ․ կառավարմամբ, սև մետաղներից 3x3 մ – 6 հատ, 2.5x4 մ – 5 հատ, 4x4 մ – 9 հատ, 2.5x3 մ – 1 հատ, 2x3 մ – 1 հատ» բառերով.

6) 4-րդ կետի «Տեխնիկական բնութագիրը» սյունակում «Դոկի հերմետիկության սարքավորում» բառերը փոխարինել «Պահեստային համալիրի բեռնման բեռնաթափման կետի դռնատեղի մեխանիկական խտարար՝ վարագուրատիպ (dock shelter) "PROMSTAHL", բարձր խտության պոլիէսթերից, նախատեսված դռնատեղի և բեռնատար ա/մ-ի կողեզրի հերմետիկացման համար, 3 հատ» բառերով.

7) հավելվածը 4-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-9-րդ կետերով.

 

«

5.

8427201909

Դիզելային ամբարձիչ Toyota,
02-8FDF20

դիզելային ամբարձիչ եղանավոր բռնիչով, 3մ վերելքի բարձրությամբ, կողային շարժումով, կառավարման վահանակով, օդաճնշական անվադողերով, կայմի 90 աստիճան ֆունկցիայով, նոր, toyota 02- 8fdf20, f/n 8fdf25-80154, 8fdf25-80155

հատ

2

Ֆրանսիա

Ֆրան-սիա

26 844 519

 

6.

8427201909

Դիզելային ամբարձիչ Toyota, 02-8FDF20

դիզելային ամբարձիչ եղանավոր բռնիչով, 4.7մ վերելքի բարձրությամբ, կողային շարժումով, կառավարման վահանակով, օդաճնշական անվադողերով, կայմի 90 աստիճան ֆունկցիայով, նոր, toyota 02- 8fdf20, f/n 8fdf25-80153, 8fdf25-80156, 8fdf25-80157

հատ

3

Ֆրանսիա

Ֆրան-սիա

42 406 124

 

7․

8418690008

Սառնա-րանային սարքա-վորումներ

սառնարանային համակարգ "storex" մակնշմամբ,

չհավաքված, նախատեսված թարմ

մրգի սառեցման և պահպանման համար, 4 սառնախցիկներով

կգ

17 349

Եվրամիություն (Լիտվա, Ռումինիա, Նիդեռլանդներ

և այլն)

Չեխիա

276 943 000

Լիզինգի պայմանագիր թիվ 2512 777

8․

7308300000

Սեկցիոն դուռ

դռներ, պատուհաններ և դրանց շրջանակներ ու դռան շեմքեր, սեկցիոն դռներ "pro-line", էլ․ կառավարմամբ, սև մետաղներից, 4x4մ – 6 հատ, 3x3մ – 1 հատ,

2.5x4մ – 1 հատ

կգ

3 620

Նիդեռլանդներ

Նիդեռ- լանդ-ներ

14 048 400

Լիզինգի պայմանագիր թիվ 2512 777

9․

3925908009

Դոկի արտաքին մաս

պահեստային համալիրի բեռնման բեռնաթափման կետի դռնատեղի մեխանիկական խտարար՝ վարագուրատիպ (dock shelter)

"promstahl", բարձր խտության պոլիէսթերից, նախատեսված դռնատեղի և բեռնատար ա/մ-ի կողեզրի հերմետիկացման համար, 1 հատ

կգ

79

Լեհաստան

Նիդեռ- լանդ-ներ

1 315 600

Լիզինգի պայմանագիր թիվ 2512 777

».

 

8) հավելվածի «Ընդամենը» պարբերությունում «491 332 500» թիվը փոխարինել «852 890 143» թվով։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ