ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 ապրիլի 2026 թվականի N 560-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԵՐԱԲԱՇԽՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4.1-ին մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1761-Ն որոշմամբ հաստատված կարգի 40-րդ և 41-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի կառուցվածքը, տարվա ընթացքում առաջացող լրացուցիչ և օպերատիվ արձագանք պահանջող ծախսային կարիքները և ծրագրերի արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, ինչպես նաև կախված տվյալ բյուջետային տարվա առանձնահատկություններից՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համար 2026 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում վերաբաշխումների իրականացման առավելագույն սահմանաչափը սահմանել իր կողմից իրականացվող ծրագրերի գծով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի մինչև 7.0 տոկոսը։
2. Սահմանել, որ սույն որոշմամբ սահմանված վերաբաշխման սահմանաչափի շրջանակում վերաբաշխումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N 1761-Ն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
23.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |