ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՍԿԱԴ ՀԱՄԱԼԻՐԻ` «ԿԱՍԿԱԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 559-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.27-2026.05.10 Պաշտոնական հրապարակման օրը 27.04.2026
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2026 թվականի N 559-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՍԿԱԴ ՀԱՄԱԼԻՐԻ` «ԿԱՍԿԱԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՈՐՈՇ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 61-րդ հոդվածով և «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետով, 5-րդ և 7-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջացած քաղաքի զարգացման հեռանկարները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 23-ի N 1499-Ա որոշմամբ հավանության արժանացած ներդրումային ծրագրի իրականացման անհրաժեշտությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում (այսուհետ՝ հավելվածներ) նշված տարածքների նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ` հետևյալ հիմնավորումներով`

1) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերի նկատմամբ, քանի որ`

ա. նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացման միջոցով հնարավոր կլինի որպես մեկ միասնական ամբողջություն իրագործել «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագիծը՝ հարակից քաղաքաշինական միջավայրի ձևավորմամբ ապահովելով տվյալ տարածքի բոլոր հատվածների փոխինտեգրվածությունը,

բ. համաձայն ճարտարապետական նախագծի՝ սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքները կձևավորվեն որպես ճարտարապետական միասնական միջավայր` ապահովելով «Կասկադ մշակութային հանգույց» նախագծի հիման վրա համալիրի անավարտ հատվածի, հարակից մշակութային ենթակառուցվածքների և գերակա հանրային շահ ճանաչվող տարածքի կառուցապատումը յուրահատուկ և համահունչ ճարտարապետական ոճով, որը համապատասխանելու է մշակութային հանգույցի ընդհանուր ճարտարապետական հայեցակարգին՝ ձևավորելով ներդաշնակ և ամբողջական համալիր՝ համադրելով մշակութային, ժամանցային և բնակելի գործառույթները և ստեղծելով առավել բարենպաստ պայմաններ դրանց ժամանակակից օգտագործման համար,

գ. նշված տարածքներում կձևավորվի բարձր գեղագիտական արժեք ունեցող քաղաքաշինական միջավայր, իսկ ծրագրի շրջանակում նախատեսվող նոր փողոցի կառուցումը կապահովի այլընտրանքային և բարելավված հասանելիություն դեպի Մատենադարան.

2) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված սեփականության օբյեկտների օտարման, քանի որ դրանց անմիջական հարևանությամբ գտնվող տարածքների համար նախագծվել և իրականացվելու են համաքաղաքային ենթակառուցվածքների անբաժանելի մասը կազմող հանգույցներ, ավարտին է հասցվելու Կասկադ համալիրի անավարտ հատվածը:

2. Սահմանել, որ`

1) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքում անշարժ գույքերի ձեռք բերողն է «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը հանդես է գալիս «ՋԻ ԹԻ ԲԻ ԴԻՎԵԼՈՓՄԵՆԹ», «ՌԵԱԼ ՋԻ», «ԿԱՐԳՈ ՍԸԼՈՒՇՆ ԲՐՈՔԵՐԵՅՋ», «ԿԱՐԳՈ ԷՔԱՊՐԵՍ ՋՈՐՋԻԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների անունից՝ 29.01.2025 թ. կնքված համատեղ գործունեության մասին պայմանագրի հիման վրա.

2) նախատեսված օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմնի գործառույթը պատվիրակվում է Երևանի քաղաքապետին.

3) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետը 5 (հինգ) տարի է՝ սկսած սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

4) օտարման նպատակի իրագործումը սկսելու վերջնաժամկետը 5 (հինգ) տարի է՝ սկսած սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

5) օտարման նպատակի իրագործման ավարտի վերջնաժամկետը 7 (յոթ) տարի է՝ սկսած սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

6) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված օտարվող սեփականության և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման գործառույթներն իրականացնում է լիազոր մարմին ճանաչված՝ Երևանի քաղաքապետը.

7) սույն որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքների և դրանցում առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման աշխատանքներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով և նկարագրության արձանագրության օրինակելի ձևով.

8) սույն որոշման NN 1 և 2 հավելվածներում նշված տարածքներում ձեռք բերողի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության oտարման մաuին» oրենքի հիման վրա տարածքը ձեռք բերողի ու լիազոր մարմնի միջև կնքված պայմանագրին, «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքին ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշմանը համապատասխան.

9) սույն որոշման N 2 հավելվածում նշված սխեմաների տարածքում գտնվող անշարժ գույքերի բաժանումից, միավորումից առաջացող անշարժ գույքերի օտարման գործընթացի այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են մինչև բաժանումը, միավորումը, համարվում են իրականացված բաժանումից, միավորումից առաջացած անշարժ գույքերի համար.

10) սույն որոշման N 2 հավելվածում նշված սխեմաների տարածքում գտնվող անշարժ գույքերը սեփականատիրոջ կողմից ձեռք բերողից բացի այլ անձի հատուցելի կամ անհատույց օտարման, ժառանգության, հօգուտ պետության բռնագրավման հիմքերով սեփականատիրոջ փոփոխության դեպքում իրացման գործընթացի այն բոլոր գործողությունները, որոնք կատարվել են նախկին սեփականատիրոջ մասով, պարտադիր են անշարժ գույքի նոր սեփականատիրոջ համար.

11) սույն որոշման N 2 հավելվածում նշված սխեմաների տարածքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների վերականգնման կամ մինչև նախկինում գերակա հանրային շահ ճանաչվելը իրականացված ինքնակամ շինությունների, ինքնակամ զբաղեցրած հողամասի օրինականացման հետևանքով կամ որևէ այլ հիմքով սույն որոշման ընդունման օրվանից հետո առաջին անգամ սեփականության իրավունքի պետական գրանցում ստացած անշարժ գույքերը համարվում են հանրային գերակա շահ ճանաչված անշարժ գույքեր, և սույն որոշման դրույթները տարածվում են այդ գույքերի նկատմամբ։

3. Հիմք ընդունելով, որ տարածքը ներառում է նաև համայնքային սեփականություն հանդիսացող հողամասեր, որոշման N 2 հավելվածի սխեմաների սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարումը՝ այդ թվում կադաստրի կոմիտեում որպես համայնքային սեփականություն առանձին ծածկագրով հաշվառված՝ պետական գրանցում ունեցող և չունեցող հողամասերի, ինչպես նաև կատարված չափագրումներով հայտնաբերվող՝ սխեմայի տարածքում գտնվող համայնքային սեփականություն համարվող միջանկյալ հողակտորների, իրացված շինությունների զբաղեցրած համայնքային հողամասերի օտարումն իրականացվում է «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության oտարման մաuին» oրենքով սահմանված կարգով՝ գույքի օտարման պահին գործող շուկայական արժեքին գումարած 30 (երեսուն) տոկոս արժեքով:

4. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող երկու ամսվա ընթացքում Երևանի քաղաքապետին տրամադրել տարածքում ընդգրկված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված ժամկետներում հաշվառված ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկատվություն.

2) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված ժամկետի ավարտին հաջորդող երկու ամսվա ընթացքում Երևանի քաղաքապետին տրամադրել տարածքում ընդգրկված՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված ժամկետում հաշվառված ինքնակամ կառույցների վերաբերյալ տեղեկատվություն:

5. Առաջարկել Երևանի քաղաքապետին՝ uույն որոշումն ուժի մեջ մտնելուն հաջորդող 7-oրյա ժամկետում որոշումը պատշաճ ձևով ծանուցել oտարվող uեփականության uեփականատերերին և oտարվող uեփականության նկատմամբ պետական գրանցում ունեցող՝ գույքային իրավունքներ ունեցող անձանց:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

23.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

ապրիլի 23-ի N 559-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՍԿԱԴ ՀԱՄԱԼԻՐԻ` «ԿԱՍԿԱԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ

 

NN

ը/կ

Հողամասի կադաստրային

ծածկագիրը

Գույքային հասցեն

Նկարագրության արձանագրության

կազմման ժամկետը

1

2

3

12 ամիս

1.

01-006-0012-0009

Անտառային փողոց 8, 12, 14, 20 բնակելի տուն

2.

01-006-0012-0017

Գ. Էմինի փողոց 28 բնակելի տուն

3.

01-006-0012-0072

Անտառային փողոց 28 հողամաս

4.

01-006-0012-0015

Անտառային փողոց 24/1

5.

01-006-0012-0014

Անտառային փողոց 24/2 բնակելի տուն

6.

01-006-0012-0013

Անտառային փողոց 24/3 բնակելի տուն

7.

01-006-0012-0019

Անտառային փողոց 30 բնակելի տուն

8.

01-006-0012-0101

Անտառային փողոց 14 հողամաս

9.

01-006-0012-0076

Անտառային փողոց 36/1 բնակելի տուն

10.

01-006-0012-0024

Անտառային փողոց 34/2 բնակելի տուն

11.

01-006-0012-0025

Անտառային փողոց 30 բնակելի տուն

12.

01-006-0012-0020

01-006-0012-0087

Անտառային փողոց 38 բնակելի տուն

13.

01-006-0012-0023

Անտառային փողոց 40 բնակելի տուն

14.

01-006-0012-0027

Անտառային փողոց 42/1 բնակելի տուն

15.

01-006-0012-0028

Անտառային փողոց 42

16.

01-006-0012-0082

Անտառային փողոց 44/3 բնակելի տուն

17.

01-006-0012-0040

Անտառային, 54/3 բնակելի տուն

18.

01-006-0012-0061

Անտառային փողոց 54/3

19.

01-006-0012-0035

Անտառային փողոց 52/2 բնակելի տուն

20.

01-006-0012-0037

Անտառային փողոց 52 բն. տուն հարակից տարածք

21.

01-006-0012-0080

Անտառային փողոց 54/5 բնակելի տուն

22.

01-006-0012-0062

Անտառային փողոց 54/3

23.

01-006-0012-0039

Անտառային փողոց 54/11 բնակելի տուն

24.

01-006-0012-0038

Անտառային փողոց 54/6 բնակելի տուն

25.

01-006-0012-0069

Անտառային փողոց 54/7 բնակելի տուն

26.

01-006-0012-0032

Անտառային փողոց 46 բնակելի տուն

27.

01-006-0012-0098

Անտառային փողոց 46/1 բնակելի տուն

28.

01-006-0012-0050

Անտառային փողոց 46

29.

01-006-0012-0078

Անտառային փողոց 24/7, 24/4 բնակելի տուն

30.

01-006-0012-0077

Անտառային փողոց 36 բնակելի տուն

31.

01-006-0012-0068

Անտառային փողոց 54/3 բնակելի տուն

32.

01-006-0012-0026

Անտառային փողոց 44/2 բնակելի տուն

33.

01-006-0012-0079

Անտառային փողոց 56 (3 միավոր գույք)

34.

01-006-0012-0090

Անտառային փողոց 50 բնակելի տուն

35.

01-006-0012-0091

Գ. Էմինի փողոց 50/4

36.

01-006-0012-0095

Անտառային փողոց 50/2 բնակելի տուն

37.

01-006-0012-0097

Գ. Էմինի փողոց 48/1 բնակելի տուն

38.

01-006-0012-0099

Անտառային փողոց 54/9 բնակելի տուն

39.

01-006-0012-0103

Անտառային փողոց 12/1 բնակելի տուն

40.

01-006-0012-0102

Անտառային փողոց 54/10 բնակելի տուն

41.

01-006-0012-0053

Անտառային փողոց, 44/4

42.

01-006-0049-0001

 

43.

01-006-0012-0081

 

44.

01-006-0012-0060

 

45.

01-006-0012-0055

 

46.

01-006-0012-0070

 

47.

01-006-0012-0094

 

48.

01-006-0012-0105

 

49.

01-006-0012-0057

 

50.

01-006-0012-0059

 

51.

01-006-0012-0093

 

52.

01-006-0012-0104

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան


23.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

ապրիլի 23-ի N 559-Ն որոշման

 

Ս Խ Ե Մ Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՍԿԱԴ ՀԱՄԱԼԻՐԻ` «ԿԱՍԿԱԴ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑ» ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔԻ

 

/S≈18347քմ/

 

Ներմուծեք նկարագրությունը_24626

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան


23.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2026 թվական: