ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿԱՄ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1083-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (03.05.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.13-2026.04.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.04.2026
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
16.04.2026
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐ

 

«16» ապրիլի 2026 թ.
ք. Երևան

N 1083-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿԱՄ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի դ1) կետը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով հաստատված հավելվածի 15-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետի 49․1-րդ և 18-րդ կետի 21-րդ ենթակետերը.

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել` խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը ստուգելու կարգը՝ համաձայն հավելվածի.

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և գործում է մինչև «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի գործողության մեջ դրվելու օրը։

 

   2026-04-16

Գ. ՊապոՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ էկոնոմիկայի նախարարի

2026 թվականի ապրիլի 16-ի

N 1083-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

 

ԽԱՂԱՍՐԱՀ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼ ՑԱՆԿԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԻ ԱՆՁՆԱԳԻՐԸ ԿԱՄ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ԱՅԼ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Սույն կարգը կարգավորում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների կազմակերպիչների (այսուհետ՝ կազմակերպիչ) կողմից խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի (որը պարունակում է տվյալներ նրա տարիքի վերաբերյալ) ստուգման հետ կապված հարաբերությունները:

2. Կազմակերպչի կողմից խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի ստուգումն (այսուհետ՝ ստուգում) իրականացվում է նախասրահում՝ բացառելով 21 տարին չլրացած անձանց մուտքը խաղասրահներ:

3. Ստուգումն իրականացվում է խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձի ներկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:

4. Խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձը կազմակերպչի պահանջով ստուգման նպատակով վերջինիս առձեռն տրամադրում է անձնագիրը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անձը հաստատող այլ փաստաթուղթը:

5. Համապատասխան ստուգումն իրականացնելուց հետո կազմակերպիչը խաղասրահ մուտք գործել ցանկացող ֆիզիկական անձին է վերադարձնում անձնագիրը կամ անձը հաստատող այլ փաստաթուղթը:

6. Ներկայացված փաստաթղթերի ստուգումն իրականացնելուց հետո կազմակերպիչը հավաստիանում է նաև լիազոր մարմնի կողմից տրամադրված՝ օրինական ուժի մեջ մտած վճռով մոլեխաղերով հրապուրվելու հետևանքով իր ընտանիքը նյութական ծանր դրության մեջ դնելու հիմքով սահմանափակ գործունակ ճանաչված անձանց ցուցակում տվյալ անձի անվան բացակայության վերաբերյալ, որից հետո ֆիզիկական անձին թույլատրվում է մուտք գործել դեպի խաղասրահներ:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2026 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան