ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ (ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ) ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՑՈՂԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽԱՂԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ԿԱՄ ՔԱՐՏԸ ՏՎՅԱԼ՝ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԻՐԱՎԱՏԵՐ ԽԱՂԱՑՈՂԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1079-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.13-2026.04.26 Պաշտոնական հրապարակման օրը 23.04.2026
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ընդունման ամսաթիվ
16.04.2026
Ստորագրող մարմին
Էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՆԱԽԱՐԱՐ

 

«16» ապրիլի 2026 թ.
ք. Երևան

N 1079-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ (ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՑՈՂԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽԱՂԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ԿԱՄ ՔԱՐՏԸ ՏՎՅԱԼ՝ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԻՐԱՎԱՏԵՐ ԽԱՂԱՑՈՂԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 5.2-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով հաստատված հավելվածի 15-րդ կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 658-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետի 49․1-րդ և 18-րդ կետի 21-րդ ենթակետերը․

 

Հրամայում եմ

 

1. Սահմանել` Վիճակախաղի (տոտալիզատորի) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մասնակցի կողմից խաղացողին պատկանող հատուկ խաղային հաշվի և անմիջականորեն (խաղասրահի միջոցով) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող խաղացողների կողմից խաղադրույքների կատարման կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքի ստուգման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի գործողության մեջ դրվելու օրը։

 

   2026-04-16

Գ. ՊապոՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի

2026 թվականի «ապրիլի» «16»-ի

N 1079-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ (ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐԻ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՑՈՂԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԵՎ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՐԵՆ (ԽԱՂԱՍՐԱՀԻ ՄԻՋՈՑՈՎ) ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԽԱՂԱՑՈՂՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԽԱՂԱՅԻՆ ՔԱՐՏԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎԸ ԿԱՄ ՔԱՐՏԸ ՏՎՅԱԼ՝ ՀԱՏՈՒԿ ԽԱՂԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԻՐԱՎԱՏԵՐ ԽԱՂԱՑՈՂԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒ ՀԱՆԳԱՄԱՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ

 

1. Սույն կարգը կարգավորում է վիճակախաղի կազմակերպիչների (այսուհետ՝ կազմակերպիչ) կողմից վիճակախաղի (տոտալիզատորի) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող մասնակցի կողմից խաղացողին պատկանող հատուկ խաղային հաշվի և անմիջականորեն (խաղասրահի միջոցով) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող խաղացողների կողմից խաղադրույքների կատարման կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ՝ հատուկ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու հանգամանքի ստուգման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող այն օտարերկրացի մասնակիցների վրա, ովքեր իրենց պատկանող հատուկ խաղային հաշիվը համալրելու, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղադրույքներ կատարելու կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար կօգտագործեն Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից թողարկված բանկային հաշիվներ կամ քարտեր։

3. Հատուկ խաղային հաշիվը համալրելու համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու ստուգումը կազմակերպիչը իրականացնում է իր հետ պայմանագիր կնքած՝ Հայաստանի Հանրապետությունում վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու իրավասություններ ունեցող կազմակերպության (այսուհետ՝ վճարահաշվարկային կազմակերպություն) միջոցով՝ հատուկ խաղային հաշվի համալրման ծառայությունների մատուցման պայմանագրի շրջանակներում։ Ստուգման գործընթացը պետք է իրականացվի բացառապես խաղացողի համաձայնության առկայության դեպքում։ Ընդ որում.

1) Խաղացողների բանկային հաշվի կամ քարտի պատկանելիության հանգամանքի ստուգման իրականացումն ապահովելու համար կազմակերպիչը պետք է վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրի խաղացողի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) չստանալու մասին տեղեկանքի կամ նույնականացման քարտի կամ անձնագրի համարը (օտարերկրացիների դեպքում՝ օտարերկրյա անձնագրի նույնականացման համարը), որից հետո վճարահաշվարկային կազմակերպությունը պետք է հաստատի կամ մերժի, որ կազմակերպչի կողմից տրամադրված տվյալները համընկնում են իրենց համակարգում առկա տվյալների հետ, և հետևաբար խաղացողը և բանկային հաշվի կամ քարտի իրավատերը նույն անձն են, ընդ որում Կազմակերպչի կողմից տրամադրված վերը նշված տվյալներից ցանկացածի համընկնման դեպքում համարվում է, որ խաղացողը և բանկային հաշվի կամ քարտի իրավատերը նույն անձն են․

2) Վճարահաշվարկային կազմակերպությունը հատուկ խաղային հաշվի համալրման ծառայությունների մատուցման շրջանակներում ապահովում է կազմակերպչին համապատասխան տվյալների աղբյուրին հասանելիությունը՝ կազմակերպչի կողմից խաղացողների բանկային հաշիվների կամ քարտերի պատկանելիության հանգամանքի ստուգման իրականացումն ապահովելու համար, իսկ խաղացողների բանկային հաշիվների պատկանելիության հանգամանքը կստուգվի կազմակերպչի հետ պայմանագրային հարաբերության մեջ գտնվող բանկի կամ վճարահաշվարկային կազմակերպության միջոցով․

3) քարտերի պատկանելիության հանգամանքի ստուգման իրականացումն ապահովելու համար կազմակերպիչը վճարահաշվարկային կազմակերպությանը պետք է տրամադրի խաղացողի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) չստանալու մասին տեղեկանքի կամ նույնականացման քարտի կամ անձնագրի համարը, կազմակերպչի նույնականացման համարը (Merchant ID) և գործարքի նույնականացուցիչը (MDorder)՝ համապատասխան տեխնիկական կապուղու միջոցով․

4) Կազմակերպչին սպասարկող վճարահաշվարկային կազմակերպության կողմից կազմակերպչին պատասխան հաղորդագրությունն ուղղվում է կազմակերպչի հարցումը ստանալուց անմիջապես հետո․

5) Պատասխան հաղորդագրությամբ.

ա. հաստատում է, որ կազմակերպչի կողմից տրամադրված տվյալները կամ դրանցից որևէ մեկը համընկնում են համապատասխան տվյալների աղբյուրում առկա տվյալների հետ, և հետևաբար խաղացողը և բանկային հաշվի կամ բանկային քարտի իրավատերը նույն անձն են,

բ. կամ մերժում է, երբ կազմակերպչի կողմից տրամադրված տվյալներից ոչ մեկը չի համընկնում համապատասխան տվյալների աղբյուրում առկա տվյալների հետ, և հետևաբար խաղացողը և բանկային հաշվի կամ բանկային քարտի իրավատերը նույն անձը չեն.

6) Սույն կարգով սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող այն մասնակիցների (խաղացողների) դեպքում, ովքեր Հայաստանի Հանրապետությունում ունեն հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) և իրենց պատկանող հատուկ խաղային հաշիվը համալրելու, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղադրույքներ կատարելու կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար կօգտագործեն Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից թողարկված բանկային հաշիվներ կամ քարտեր, իրենց պատկանող բանկային հաշիվների կամ քարտի պատկանելիության հանգամանքի ստուգման իրականացումն ապահովելու համար կազմակերպիչը պետք է տրամադրի օտարերկրյա քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը կամ հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ)։ Եթե կազմակերպիչը Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձի վերաբերյալ ստացել է օտարերկրյա քաղաքացու անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարի և ՀԾՀ մասին տվյալների բացակայության մասին պատասխան հաղորդագրություն, ապա մերժում է ծառայությունների մատուցումը: Ընդ որում կազմակերպչի կողմից տրամադրված վերը նշված տվյալներից ցանկացածի համընկնման դեպքում համարվում է, որ խաղացողը և բանկային հաշվի կամ քարտի իրավատերը նույն անձն են։

4. Անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղացողների կողմից խաղադրույքների կատարման կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ խաղային հաշվի իրավատեր խաղացողին պատկանելու ստուգումը կազմակերպիչն իրականացնում է բացառապես խաղացողի համաձայնության առկայության դեպքում։ Ընդ որում.

1) Ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող խաղացողի ներկայությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 767 որոշմամբ սահմանված անձը հաստատող փաստաթղթի և խաղացողի բանկային հաշիվը կամ քարտը սպասարկող բանկի կողմից տրված տեղեկանքի հիման վրա․

2) Խաղացողի բանկային հաշիվը կամ քարտը սպասարկող բանկի կողմից տրված տեղեկանքում նշվում է խաղացողի անձը հաստատող փաստաթղթի և տվյալ անձին պատկանող բանկային հաշվի կամ քարտի տվյալները՝ քարտային համակարգի կանոններով սահմանված, անվտանգության պահանջներով թույլատրելի բովանդակությամբ և ձևաչափով, անձի հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) կամ հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) չունենալու մասին տեղեկանքի մասին նշումով․

3) Խաղացողը կազմակերպչի պահանջով ստուգման նպատակով վերջինիս առձեռն տրամադրում է անձը հաստատող փաստաթուղթը և տեղեկանքը, ինչպես նաև ցուցադրում է այն բանկային քարտը, որը օգտագործելու է անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղադրույքներ կատարելու, կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման կամ խաղասրահի միջոցով իրեն պատկանող հատուկ խաղային հաշվի համալրման համար․

4) Համապատասխան ստուգումն իրականացնելուց հետո կազմակերպիչը խաղացողին է վերադարձնում անձը հաստատող փաստաթուղթը․

5) Ներկայացված փաստաթղթերի ստուգումն իրականացնելուց հետո, եթե ներկայացված տվյալները համընկնում են և կազմակերպիչը հավաստիանում է դրամական միջոցների համալրման կամ խաղադրույքի կատարման համար օգտագործվող բանկային հաշիվը կամ քարտը տվյալ խաղացողին պատկանելիության վերաբերյալ, թույլատրում է կատարել խաղադրույքներ կամ համալրել կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերի դրամական միջոցները: Եթե ներկայացված տվյալները չեն համընկնում կամ առկա են անճշտություններ ու անհամապատասխանություններ՝ կազմակերպիչը մերժում է խաղացողին՝ կատարել խաղադրույքներ կամ համալրել կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերի դրամական միջոցները:

5․ Խաղացողի կողմից իրեն պատկանող հատուկ խաղային հաշիվը կազմակերպչի բուքմեյքերային գրասենյակներից համալրումներ կատարելու համար «Վիճակախաղերի մասին» օրենքի 5․2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ստուգումը իրականացվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով։

6․ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող այն մասնակիցների (խաղացողների) դեպքում, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն Հանրային հանրային ծառայության համարանիշը (ՀԾՀ) և իրենց պատկանող հատուկ խաղային հաշիվը համալրելու, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) խաղադրույքներ կատարելու կամ կազմակերպիչների կողմից խաղացողներին տրված անհատական խաղային քարտերին դրամական միջոցների համալրման համար կօգտագործեն Հայաստանի Հանրապետության բանկերի կողմից թողարկված բանկային հաշիվներ կամ քարտեր, «Վիճակախաղերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5․2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ստուգումը պետք է իրականացվի սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով, միայն 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված խաղացողի հանրային ծառայության համարանիշի (ՀԾՀ) փոխարեն կազմակերպիչը կներկայացնի օտարերկրյա խաղացողի անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը միայն։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2026 թվական: