ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«22» ապրիլ 2026 թ. |
N 2270-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ, ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 23.1-ին հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 2-րդ, 3-րդ և 6-րդ կետերը Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց կողմից դեղատնային գործունեության (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնության և սպասարկման իրականացման, դեղերի մեծածախ իրացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին`
Հրամայում եմ`
1. Բավարարել դեղատնային գործունեության դեղերի մեծածախ իրացման, (դեղատուն (դեղեր չպատրաստող)), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.
|
1) «ՊՐԱՅՄՄԵԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղերի մեծածախ իրացում |
|
2) «ԹԱՐԳԵԹ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
3) «ՆԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
4) «ՎԱՆՑՅԱՆ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
5) ԼԻԼԻԹ ԲԱՐՍԵՂՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
6) ՏԱԹԵՎԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
7) ՏԱԹԵՎԻԿ ՊԵԾԻԿՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
8) ԾՈՎԻՆԱՐ ԿԱՐԵՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
դեղատնային գործունեություն դեղատուն (դեղեր չպատրաստող) |
|
9) «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» հիմնադրամ |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
10) «ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ՀՈՍՊԻՏԱԼ» ՀՄ |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
11) «ԹԻՎ 4 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
12) «ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
13) «ԱՎԱԼՈՆ ԴԵՆՏԱԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
14) «ՍՈԼԻԴ ԴԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
15) «ՓԱՄՓ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
16) «ՏՈՆՈՒՍ ԿԼՈՒԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
17) «ԿԻՆԵԶԻՈԼԱԲ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
18) «ԻՆՏԵՐՆԵՅՇՆԼ ՄԱՍԻՍ ՏԱԲԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
19) ՆԱՐԵԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
20) ՍԵՐԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
21) ՎԱՀԱԳՆ ՊՈՂՈՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
22) ԲԱԳՐԱՏ ՄՈՎՍԻՍՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
23) ՍԵԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
24) ԳԱԳԻԿ ԵՍԱՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
|
25) ԼԵՎՈՆ ԽԱՌԱՏՅԱՆ անհատ ձեռնարկատեր |
բժշկական օգնություն և սպասարկում |
2. Սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման պահանջներին համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:
3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը նորմատիվ իրավական ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:
4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:
5. Հրամանն ուժի մեջ է մտնում սույն հրամանի 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:
| Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|