ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՍԻՍԻԱՆԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆԱՎԱԿ-ԿՈՄԲԱՅՆԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 238-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
22.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
22.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 238-Ա

 

«ՍԻՍԻԱՆԻ ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆԱՎԱԿ-ԿՈՄԲԱՅՆԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող՝ 11,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Նավակ-կոմբայնի նվիրաբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Երևան

 

22.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 238-Ա որոշման

 

«ՆԱՎԱԿ-ԿՈՄԲԱՅՆԻ ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Որոտան գետի մաքրման համար ձեռք բերել և «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին անհատույց նվիրաբերել ջրիմուռներ և լողացող աղբ հավաքող ավտոմատացված նավակ-կոմբայն, որը թույլ կտա արագ և անվտանգ մաքրել գետը, բարելավելով ջրի որակը և պահպանելով գետի կենսաբազմազանությունը։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամ, (4000 պետական երթուղի 66, 4-րդ հարկ, «Տինտոն Ֆալլս», Նյու Ջերսի 07754 ԱՄՆ)

4.

Ծրագիրը կատարողը

«Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոն» հիմնադրամ (Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, քաղաք Սիսիան, Չարենցի 5, ՀՎՀՀ՝ 09213964)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի, Սիսիան համայնք, բնագավառը՝ բնապահպանական

6.

Ծրագրի բյուջեն

11,000,000 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության, Սյունիքի մարզի Սիսիան համայնք

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2026 թվականի մայիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Որոտան գետի մաքրման համար՝ ջրիմուռներ և լողացող աղբ հավաքող ավտոմատացված նավակ-կոմբայնի ձեռքբերում և անհատույց նվիրաբերում

«Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին, նախատեսվում է իրականացնել 2026 թվականի մայիսի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 11,000,000 դրամի չափով:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ջրիմուռներ և լողացող աղբ հավաքող ավտոմատաց-ված նավակ-կոմբայնի լրակազմի ներմուծում՝ 11,000,000 դրամի չափով

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Չեն նախատեսվում։

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

«Հայաստանի Հանրապետություն Սյունիքի մարզի Սիսիանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ (Հայաստանի Հանրապետություն քաղաք Սիսիան, Սիսական 31, ՀՎՀՀ՝ 09220692)

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

22.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ