ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2039-Ա |
«17» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի Հ.3298-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 13.02.2026թ. եզրակացությունը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի 30.10.2024թ. և 14.05.2025թ. վկայագրերը, քաղաքացու դիմումը.
1. Երևանի քաղաքապետի 2020 թվականի հոկտեմբերի 21-ի «Երևանի Արմենակյան փողոցի հ.121 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Գրիգոր Հովհաննեսի Գրիգորյանի, Նազիկ Հովհաննեսի Գրիգորյանի իրավունքները վերականգնելու, 32.4քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.3298-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.
1) Որոշումը լրացնել նոր 1.1 կետով հետևյալ բովանդակությամբ.
«1.1. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024 թվականի հ. 204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, ք.Երևան, Արմենակյան փողոցի հ.121 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման:»,
2) Որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «Գրիգոր Հովհաննեսի Գրիգորյանի, Նազիկ Հովհաննեսի Գրիգորյանի» բառերը փոխարինել «Վաղարշակ Ռուբենի Հովհաննիսյանի, Կարինե Գրիգորի Գրիգորյանի և Հովհաննես Գրիգորի Գրիգորյանի» բառերով,
3) Որոշման նախաբանում «Գրիգոր Հովհաննեսի Գրիգորյանի (ծնված 02.06.1935թ.), Նազիկ Հովհաննեսի Գրիգորյանի (ծնված 30.01.1935թ.)» բառերը փոխարինել «Վաղարշակ Ռուբենի Հովհաննիսյանի (ծնված 16.01.1972թ.), Կարինե Գրիգորի Գրիգորյանի (ծնված 05.03.1964թ.), Հովհաննես Գրիգորի Գրիգորյանի (ծնված 23.08.1970թ.)» բառերով,
4) Որոշման 3-րդ կետում «աշխատակազմի ճարտարապետության քաղաքաշինության վարչության պետ Վ.Բալասյանին» բառերը փոխարինել «աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին» բառերով:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|