ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի Հ.471-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2030-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 20.04.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.04.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2030-Ա

«17» ապրիլի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի Հ.471-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.04.2025թ. հ.2277-26 եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձ Մերի Հարությունյանի 01.04.2026թ. հ.Դ-32011-26 դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2026 թվականի հունվարի 29-ի «Երևան, Էրեբունի, Դավիթ Բեկի հ.134/1 հասցեում՝ սեփականության իրավունքով Մերի Լյովիկի Հարությունյանին պատկանող և Դավիթ Բեկի հ.134/2, հ.134/3 հասցեներում Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ իրականացված կառույցներն օրինականացնելու մասին» հ.471-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «1318659 (մեկ միլիոն երեք հարյուր տասնութ հազար վեց հարյուր հիսունինը)» բառերը փոխարինել «2526970 (երկու միլիոն հինգ հարյուր քսանվեց հազար ինը հարյուր յոթանասուն)» բառերով,

2) Որոշման 3-րդ և 4-րդ կետերում «2677.72քմ» բառերը փոխարինել «2616.4քմ» բառերով,

3) Որոշման 3-րդ կետում «288.6քմ» և «2389.12քմ» բառերը փոխարինել համապատասխանաբար՝ «238.01քմ» և «2378.39քմ» բառերով:

2. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարի Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին սույն որոշման 1-ին կետի առաջին ենթակետում նշված գումարների տարբերությունը՝ 1208311 (մեկ միլիոն երկու հարյուր ութ հազար երեք հարյուր տասնմեկ) դրամ։

2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին, կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան