ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ն.ՉԱՐԲԱԽԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.69 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1958-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.04.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1958-Ա

«14» ապրիլի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Ն.ՉԱՐԲԱԽԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.69 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ռուզան Թովմասյանի լ/ա Հայկ Թովմասյանի դիմումը՝ Ն.Չարբախի 8-րդ փողոցի հ.69 հասցեում գտնվող (տնամերձ) հողամասի սահմանները ճշտելու մասին:

Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 2023 թվականի նոյեմբերի 30-ի հ.Հ-15358 և 2025 թվականի դեկտեմբերի 15-ի հ.12555 գրությունները՝ կից փաստաթղթերով, Երևանի Շահումյանի շրջխորհրդի գործկոմի 10.11.94թ. հ.38/8 որոշումը, 07.11.1994թ. Ն.Չարբախի գյուղ խորհրդի գործադիր կոմիտեի նիստի հ.17 արձանագրության քաղվածքը և ներկայացված 1993 թվականին կազմված հատակագիծը, 10.09.2025թ. հ.15250 նոտարական ակտը, ՀՀ կադաստրի կոմիտեի 21.10.2025թ. հ.ԱՏ-21102025-01-1047 տեղեկանքը և հարևան հողօգտագործողների հայտարարությունները։

Հարցի ուսումնասիրությունից և հ.Դ-100585-25 դիմումով ներկայացված որակավորում ունեցող անձի կողմից կազմված առանց համադրումների չափագրության ճշգրտումից պարզվել է, որ Ն.Չարբախի 8-րդ փողոց հ.69 հասցեի հողամասի մակերեսը կազմում է 358.40քմ, որը չի համապատասխանում փաստաթղթերում ամրագրված 360.0քմ մակերեսին և ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում, գտնվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի հողերի տարածագնահատման 10-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ-128674-25 եզրակացությունը.

1. Սահմանել, որ Ն.Չարբախի 8-րդ փողոցի հ.69 հասցեում գտնվող (տնամերձ) 358.40քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։

2. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում։

3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։

5. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան