ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1993-Ա |
«16» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԱՎԹԱՇԵՆ 2-ՐԴ ԹԱՂԱՄԱՍ, Հ.4 ՇԵՆՔԻ Հ. 26 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՇՈՏ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՏՆԱԿԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչական դատարանի ՎԴ/4263/05/23 վճիռը և Աշոտ Իսրայելյանի Դ-29543-26 դիմումը՝ Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.14 շենքի հ.26 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի զբաղեցրած (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18022022-01-0093 վկայական) հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18022022-01-0093 վկայականը, ՀՀ վարչական դատարանի ՎԴ/4263/05/23 վճիռը, Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.14 շենքի հ.26 հասցեում, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի զբաղեցրած 45.7քմ մակերեսով (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18022022-01-0093 վկայական) հողամասի՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված չլինելու մասին 01/111641-25 գրությունը, Աշոտ Իսրայելյանի Դ-29543-26 դիմումը և աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-29543-26 եզրակացությունը:
Քննարկվող հողամասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 5-րդ գոտում (ծածկագիր՝ 01-004-007-116, ծածկագիրը ներառված է Երևան քաղաքի ավագանու 03.05.2012թ. հ.446-Ն որոշման մեջ, տող` 20761):
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ.463-Ն որոշման հավելվածով.
1. Հաշվի առնելով ՀՀ վարչական դատարանի ՎԴ/4263/05/23 վճիռը՝ Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.14 շենքի հ.26 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Աշոտ Իսրայելյանին պատկանող ավտոտնակի զբաղեցրած 45.7քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով օտարել (վաճառել) Աշոտ Իսրայելյանին՝ տարածագնահատման 5-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, որը կազմում է 2.692.096 (երկու միլիոն վեց հարյուր իննսուներկու հազար իննսունվեց) ՀՀ դրամ և գումարը փոխանցել Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ):
2. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին` Աշոտ Իսրայելյանի կողմից Երևանի քաղաքապետարան առուվաճառքի պայմանագիր կնքելու վերաբերյալ դիմումի, հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի և պայմանագրերի նախապատրաստման համար տեղական վճարները հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև միասնական տեղեկանքը ներկայացնելուց հետո, Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի ուղղակի վաճառքի մասին պայմանագիր:
3. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասի կադաստրային արժեքը հողամասը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարելու դեպքում՝ որոշման 1-ին կետը համարվում է ուժը կորցրած:
4. Ընդունել ի գիտություն, որ պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի ու Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի քարտուղարը:
| Տ. Ավինյան |