ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1960-Ա |
«14» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ՆԹ-2957-26 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ՍԷՐԱՅ ՀՈՄԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Հրաչ Դջեռռահյանի լիազորված անձ Հարություն Ղազարյանի 2026 թվականի մարտի 26-ի դիմումը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով`
1. Երևանի քաղաքապետի կողմից 2026 թվականի մարտի 19-ին տրված թիվ ՆԹ-2957-26 նախագծման թույլտվության «Օբյեկտ» տողում և 9-րդ կետի 1-ին ենթակետում՝ «բնակելի շենքի կառուցման» բառերը փոխարինել «բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |