ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2007-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 17.04.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
16.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2007-Ա

«16» ապրիլի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

16.04.2026 թ.

հ. 2007-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Ռաֆայել Գևորգյան
/լիազորված անձ/
Համլետ և Վահագն Գևորգյաններ

Ա. Իսահակյան փողոց, հ.42/3 և Ա. Իսահակյան փողոց, հ.42 շենք, հհ.2, 4, 4/2, 4/1 և հ.5

հողամաս

Ա. Իսահակյան փողոցի հ.42/3 և Ա. Իսահակյան փողոցի հ.42 շենքի հհ.2, 4, 4/2, 4/1 և հ.5 հասցեներում գտնվող ավտոտնակի և շենքի զբաղեցրած հողամասերին /վկ. հհ.24032026-01-0097, 04032026-01-0334, 05032026-01-0445, 05032026-01-0431, 04032026-01-0396 և հ.05032026-01-0457/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ա. Իսահակյան փողոց, հ.42

01063AYJSJJV

 

2

Սերյոժա Խաչատրյան
/լիազորված անձ/
Ավետիք Վարդանյան
/սեփականատեր/

Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, 5-րդ նրբանցք, հ.17/1 և Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/441

հողամաս

Ավետիք Վարդանյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի 5-րդ նրբանցքի հ.17/1 և Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի հ.1/441 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.04042026-01-0007 և հ.10042026-01-0285/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, 5-րդ նրբանցք, հ.17/1

01073NMLXTQZ

 

3

Արթուր Սիմոնյան
/լիազորված անձ/
Շահեն Հարությունյան
/սեփականատեր/

Հաղթանակի 35-1

հողամաս

Շահեն Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակի 35-1 հասցեում գտնվող հողամասին /վկ. հ.05062024-01-0134 և Երևանի քաղաքապետի 07.01.2026թ. հ.14-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, հ.65/4

01073Y82EQKK

 

4

Գուրգեն Մարտիրոսյան

Հաղթանակ փողոց, 4-րդ նրբանցք, հ.4ա

բնակելի տուն

Գուրգեն Մարտիրոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ փողոցի 4-րդ նրբանցքի հ.4ա հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.2548044/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, 4-րդ նրբանցք, հ.4/1

010734SFKTJU

 

5

Շավարշ Սարգսյան
/լիազորված անձ/
Սանասար և Սուսաննա Շահբազյաններ

Մադոյան փողոց, հ.3

բնակելի տուն

Մադոյան փողոցի հ.3 հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ Երևանի քաղաքապետի 06.02.2019թ. հ.221-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Ղ. Մադոյան փողոց, հ.3/1

01113C42M8UL

 

6

Հեղինե Հովհաննիսյան
/լիազորված անձ/
Արկադիկ Գրիգորյան

Գ-1 թաղամաս, հ.21/6 և հ.29/5

բնակելի տներ

10.04.2026թ. հ.ԱՇԹԴ/1/3999-26 ավարտական ակտի /շահագործման թույլտվություն/ համաձայն, Արկադիկ Գրիգորյանի կողմից Գ-1 թաղամասի հ.21/6 և հ.29/5

հասցեներում կառուցված բլոկացված բնակելի տներին տրամադրել հասցե՝ Գ-1 թաղամաս, հ.21/6

01013QKWUWGX

 

7

Անահիտ Մանուկյան
/լիազորված անձ/
Արամ
Մանուկյան և
Լիզա Մանուկյան /Տեպոյան/

Աշոտի փողոց, հ.5-7

բնակելի տուն

Արամ Մանուկյանին և Լիզա Մանուկյանին /Տեպոյան/ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Աշոտի փողոցի հ.5-7 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.2506942/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 4-րդ փողոց, 4-րդ նրբանցք, հ.7

01073JRZW3MR

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան