ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2016-Ա |
«17» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 1972-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասով.
1. Երևանի քաղաքապետի 2026 թվականի ապրիլի 15-ի «Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով պարգևատրելու մասին» N1972-Ա որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«1. 2025-2026թթ. «Ակտիվ քաղաքացի» հավելվածով քաղաքային խնդիրները բարձրաձայնելու և ակտիվություն ցուցաբերելու համար Երևանի քաղաքապետի շնորհակալագրերով պարգևատրել քաղաքացիներ.
1) Արամ Խաչատրյանին,
2) Սուրեն Սեմերջյանին,
3) Աննա Էլեզին,
4) Հովսեփ Ղահրամանյանին,
5) Ազատ Մինասյանին,
6) Սոնա Մանուկյանին»:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետի վրա:
3. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|