ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 1967-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1949-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 16.04.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
14.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1949-Ա

«14» ապրիլի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 1967-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով հարուցվել է Երևանի քաղաքապետի 2025 թվականի մայիսի 19-ի N 1967-Ա որոշման վերանայման վարույթ:

Վերանայելով Երևանի քաղաքապետի 2025 թվականի մայիսի 19-ի N 1967-Ա որոշումը, գնահատելով վարույթի առարկային առնչվող փաստական հանգամանքներն ու ապացույցները, պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի կողմից թիվ ՎԴ/12699/05/21 վարչական գործով 2022 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված և օրինական ուժի մեջ մտած Վճռով (այսուհետ՝ Վճիռ) Գարիկ Շահինյանի հայցը բավարարվել է, այն է՝ պարտավորեցվել է Երևան համայնքին ընդունել վարչական ակտ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 29-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշման շրջանակներում ք.Երևան, Լուկաշինի h.33/65 հասցեում գտնվող ինքնակամ շինությունը և հողամասն օրինականացնելու մասին և անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 2021 թվականի հոկտեմբերի 8-ի թիվ 18-06/1-Շ-1170 գրությունը:

Ի կատարումն Վճռի պահանջի՝ Երևանի քաղաքապետի կողմից ընդունվել է 2025 թվականի մարտի 20-ի N 1021-Ա որոշումը, որի 1-ին կետով Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Ս․Լուկաշինի փողոցի հ.37/70 հասցեում գտնվող 513,30քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ բնակելի տուն, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը, համարվել է Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչվել է օրինական:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2025 թվականի ապրիլի 21-ի թիվ Ն/21336-25 գրության համաձայն՝ Երևան քաղաքի Լուկաշինի փողոցի հ.33/65 հասցեի հարևանությամբ գտնվող ինքնակամ շինությամբ ծանրաբեռնված հողամասը, Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N հ․204-Ն որոշմամբ հաստատված՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծի պայմանական նշաններով, ներառված է այլ հողեր գոտում և սակայն կարող էր հանդիսանալ հրապարակային սակարկությունների առարկա, սակայն հիմք ընդունելով Վճռի պահանջները, 2025 թվականի մարտի 21-ին կայացվել է Երևանի քաղաքապետի Ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին N 1021-Ա որոշումը:

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 2025 թվականի ապրիլի 21-ի թիվ Ն/21336-25 գրության հիման վրա հարուցվել և իրականացվել է վարչարարություն, որը եզրափակվել է Երևանի քաղաքապետի 2025 թվականի մայիսի 19-ի N 1967-Ա որոշմամբ:

Երևանի քաղաքապետի 2025 թվականի մայիսի 19-ի N 1967-Ա որոշմամբ անվավեր է ճանաչվել Երևանի քաղաքապետի 2025 թվականի մարտի 20-ի N 1021-Ա որոշումը:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 67-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնի ընդունած վարչական ակտի վերաբերյալ բողոքի բացակայության դեպքում այդպիսի ակտ ընդունած վարչական մարմնի վերադաս վարչական մարմինը (պաշտոնատար անձը), վերահսկողության կարգով և իր նախաձեռնությամբ, իրավունք ունի վերանայել ստորադաս վարչական մարմնի ընդունած վարչական ակտը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝լսումներ կարող են չանցկացվել, եթե վարչական վարույթի արդյունքում ընդունվելու է բարենպաստ վարչական ակտ, որը չի միջամտում այլ անձանց իրավունքների իրականացմանը, կամ վարչական ակտի հասցեատերը չի պնդում, որ լսումներ անցկացվեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Վճռով արձանագրվել է, որ Երևանի քաղաքապետարանը չի ներկայացրել վեճի առարկա հանդիսացող ինքնակամ շինության պահպանումն այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը խախտելու կամ քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ uպառնալու, կամ վեճի առարկա հանդիսացող ինքնակամ շինությունը Հայաuտանի Հանրապետության հողային oրենuգրքի 60-րդ հոդվածով uահմանված հողամաuերի վրա, ինչպեu նաև ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով կառուցված լինելու և հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք առաջացնելու վերաբերյալ որևէ ապացույց, մինչդեռ հայցվորի կողմից ներկայացված «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2022 թվականի մարտի 4-ի եզրակացության համաձայն՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Լուկաշինի թաղամասի թիվ 33/65 հասցեում բնակելի տունը կառուցվել է ներկայիս նորմերին համապատասխան և ենթակա է հետագա շահագործման:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:

Իրականացված վարչարարությամբ Վճռի բազմակողմանի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը Վճռով հաստատված է համարել այն հանգամանքը, որ հայցվոր Գարիկ Շահինյանի կողմից իրականացված ինքնակամ կառույցի համար առկա չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 29-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ սահմանված ինքնակամ կառույցն օրինականացնելու որևէ արգելք, ինչպես նաև պարզվել է, որ թիվ ՎԴ/12699/05/21 վարչական գործը չի քննվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 48-րդ հոդվածի կարգավորումներից (իրավաբանական ֆիկցիա) ելնելով, փոխարենը՝ Վճռով հաստատվել է տրամադրված իրավունքի օրինականությունն ու իրավաչափությունը, հետևաբար Երևանի քաղաքապետի 2025 թվականի մարտի 20-ի N 1021-Ա որոշումը՝ դրա անվավերության հիմքերը պարզելու նպատակով, վերանայելու վարույթ հարուցելու և այն անվավեր ճանաչելու հիմքեր առկա չեն եղել:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անվավեր է առ ոչինչ չհանդիսացող այն ոչ իրավաչափ վարչական ակտը, որն ընդունվել է օրենքի խախտմամբ, այդ թվում` օրենքի սխալ կիրառման կամ սխալ մեկնաբանման հետևանքով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ոչ իրավաչափ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել այդ ակտն ընդունող վարչական մարմնի կամ դրա վերադաս մարմնի կողմից, ինչպես նաև դատական կարգով:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Երևանի քաղաքապետի 2025 թվականի մայիսի 19-ի «Երևանի քաղաքապետի 2025 թվականի մարտի 20-ի N 1021-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասին» N 1967-Ա որոշումը ճանաչել անվավեր:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան