ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1944-Ա |
«14» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 29.08.2023թվականի թիվ ՎԴ/6885/05/22 վարչական գործերով վճիռը, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 30.03.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը, կառույցն իրականացրած անձի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումները (17.02.2025թ. հ․Դ-17695-25, 08.04.2025թ. հ․Դ-37259-25, 10.06.2025թ. հ․Դ-61855-25).
1. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Տիգրան Մեծի պողոտա, 3-րդ նրբանցք, հ.62/124 հասցեում գտնվող 55,6քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ կիսակառույց ավտոտնակ, գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022P72V8P), համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։
2. Սույն որոշման 1-ին կետով օրինականացվող կիսակառույց շինությունը ավարտին հասցնելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար հիմք է հանդիսանում սույն որոշմանը կից նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը)։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Հրանտ Անդրանիկի Գալստյանին, այսուհետ՝ Գնորդ։
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |