ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
9 դեկտեմբերի 2011 թվականի |
թիվ 876 |
քաղ. Մոսկվա |
«ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ղազախստանի Հանրապետությունում, Բելառուսի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում տեխնիկական կանոնակարգման միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2010 թվականի նոյեմբերի 18-ի համաձայնագրի 13-րդ հոդվածին համապատասխան՝ Մաքսային միության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշեց.
1. Ընդունել «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (ՄՄ ՏԿ 017/2011) (կցվում է)։
2. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԿ 22.12.20 թիվ 180)
3. Սահմանել`
3.1. «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգը (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) ուժի մեջ է մտնում 2012 թվականի հուլիսի 1-ից.
3.2. Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերը, որոնք տրվել կամ ընդունվել են տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման առարկա հանդիսացող արտադրանքի (այսուհետ՝ արտադրանք) առնչությամբ, մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը, սակայն 2014 թվականի հուլիսի 1-ից ոչ ուշ։ Նշված փաստաթղթերը, որոնք տրվել կամ ընդունվել են մինչև սույն որոշման պաշտոնական հրապարակման օրը, վավերական են մինչև դրանց գործողության ժամկետի ավարտը։
Տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի տրամադրումը կամ ընդունումը չի թույլատրվում.
3.3. մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը թույլատրվում է Մաքսային միության նորմատիվ իրավական ակտերով կամ անդամ պետության օրենսդրությամբ ավելի վաղ սահմանված պարտադիր պահանջներին համապատասխան արտադրանքի արտադրությունը և շրջանառության մեջ դնելը՝ նշված պարտադիր պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման (հավաստման) մասին այն փաստաթղթերի առկայության դեպքում, որոնք տրամադրվել կամ ընդունվել են մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը։
Նշված արտադրանքը մակնշվում է համապատասխանության ազգային նշանով (շուկայում շրջանառության նշանով)՝անդամ պետության օրենսդրությանը կամ Հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 386 որոշմանը համապատասխան։
Այդ արտադրանքի մակնշումը անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով չի թույլատրվում.
3.4. սույն որոշման 3.2 ենթակետում նշված համապատասխանության գնահատման (հավաստման) մասին փաստաթղթերի գործողության ժամկետում շրջանառության մեջ դրված արտադրանքի շրջանառությունը թույլատրվում է արտադրանքի՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված ծառայության ժամկետի ընթացքում։
(3-րդ կետը փոփ. ԵՏՀԽ 12.09.25 թիվ 75)
4. Հանձնաժողովի քարտուղարությանը՝ Կողմերի հետ համատեղ պատրաստել տեխնիկական կանոնակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցառումների ծրագրի նախագիծը և սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից՝ եռամսյա ժամկետում սահմանված կարգով այն ներկայացնել Հանձնաժողովի հաստատմանը։
5. Ղազախական կողմին՝ Կողմերի մասնակցությամբ ստանդարտների կիրառման արդյունքների մշտադիտարկման հիման վրա ապահովել սույն որոշման 2-րդ կետում նշված ցանկերի արդիականացման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը և տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից սկսած տարեկան առնվազն մեկ անգամ դրանք Հանձնաժողովի քարտուղարություն ներկայացնելը՝ սահմանված կարգով Հանձնաժողովի կողմից հաստատվելու համար։
6. Կողմերին՝
6.1. մինչև տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրը՝ սահմանել տեխնիկական կանոնակարգի պահանջները պահպանելու նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու համար պատասխանատու պետական հսկողության (վերահսկողության) մարմինները և դրա մասին տեղեկացնել Հանձնաժողովին.
6.2. տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ մտնելու օրվանից՝ ապահովել տեխնիկական կանոնակարգի պահանջները պահպանելու նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) իրականացումը՝ հաշվի առնելով սույն որոշման 3.2 - 3.4 ենթակետերը։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման ամսաթվից։
Մաքսային միության հանձնաժողովի անդամներ՝
|
Բելառուսի Ս. ՌՈՒՄԱՍ |
Ղազախստանի ՈՒ. ՇՈՒԿԵԵՎ |
Ռուսաստանի Ի. ՇՈՒՎԱԼՈՎ |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի N 876 որոշմամբ |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՄՄ ՏԿ 017/2011
Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին
Բովանդակություն
Նախաբան
Հոդված 1. Կիրառության ոլորտը.
Հոդված 2. Սահմանումները.
Հոդված 3. Միության մաքսային տարածքում շրջանառության կանոնները.
Հոդված 4. Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության ընդհանուր պահանջները
Հոդված 5. Մանածագործական նյութերի, դրանցից պատրաստված արտադրատեսակների, հագուստի, մանածագործական-գալանտերեային արտադրատեսակների անվտանգության պահանջները
Հոդված 6. Կոշկեղենի, կաշվի, արհեստական կաշվի և կաշվե-գալանտերեային արտադրատեսակների անվտանգության պահանջներ.
Հոդված 7. Մշակված կաշվից, մորթուց, մորթե մորթիկներից հագուստի և արտադրատեսակների անվտանգության պահանջները.
Հոդված 8. Մեխանիկական արտադրման գորգագործական ծածկերի և արտադրատեսակների, թաղիքի, նրբաթաղիքի և ոչ գործվածքային նյութերի և այդ նյութերից պատրաստի արտադրատեսակների անվտանգության պահանջները.
Հոդված 9. Արտադրանքի մակնշմանը ներկայացվող պահանջները.
Հոդված 10. Անվտանգության պահանջներին համապատասխանության ապահովումը
Հոդված 11. Համապատասխանության գնահատումը
Հոդված 12. Անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը.
Հոդված 13. Պաշտպանության մասով վերապահումը.
Հավելված 1. Այն արտադրանքի ցանկը, որի վերաբերյալ սահմանվում են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները.
Հավելված 2. Մանածագործական նյութերին, արտադրատեսակներին և դրանցից պատրաստված հագուստին, մանածագործական-գալանտերեային արտադրատեսակների կենսաբանական և քիմիական անվտանգության պահանջները
Հավելված 3. Մանածագործական, պոլիմերային և այլ նյութերից, կաշվից, արհեստական կաշվից և դրանցից պատրաստված թեթև արդյունաբերության արտադրատեսակների քիմիական անվտանգության պահանջները
Հավելված 4. Մանածագործական-օժանդակ նյութերով մշակված մանածագործական նյութերի և դրանցից պատրաստված արտադրատեսակների քիմիական անվտանգության պահանջները
Հավելված 5. Կոշկեղենի մեխանիկական ու կենսաբանական անվտանգության պահանջները.
Հավելված 6. Կաշվե-գալանտերեային արտադրատեսակների մեխանիկական ու կենսաբանական անվտանգության պահանջները.
Հավելված 7. Կաշվե-գալանտերեային արտադրատեսակների և դրանց պատրաստման համար նյութերի քիմիական անվտանգության պահանջները՝ կախված նյութի բաղադրությունից
Հավելված 8. Կաշվի, մորթու և դրանցից պատրաստված արտադրատեսակների քիմիական և կենսաբանական անվտանգության պահանջները.
Մաքսային միության տեխնիկական կանոնակարգ
«Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին»
Նախաբան
(նախաբանը հանվել է ԵՏՀԽ 12.09.25 թիվ 75)
Հոդված 1. Կիրառության ոլորտը
1. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգությանը ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային տարածքում կիրառման և կատարման համար պարտադիր պահանջները:
Սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը տարածվում է Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դրվող թեթև արդյունաբերության արտադրանքի վրա:
Եթե թեթև արդյունաբերության արտադրանքի մասով ընդունվել են Միության (Մաքսային միության) այլ տեխնիկական կանոնակարգեր, որոնցով սահմանվում են թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգությանը ներկայացվող պահանջները, ապա այդ արտադրանքը պետք է համապատասխանի Միության (Մաքսային միության) բոլոր այն տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա։
Սույն տեխնիկական կանոնակարգն ընդունվել է մարդու կյանքի և (կամ) առողջության, գույքի, շրջակա միջավայրի, կենդանիների կյանքի և (կամ) առողջության պաշտպանության, սպառողներին մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով:
2. Թեթև արդյունաբերության արտադրանքին (այսուհետ՝ արտադրանք), որի վրա տարածվում է սույն տեխնիկական կանոնակարգի գործողությունը, դասվում են՝
- մանածագործական նյութերը,
- հյուսվածքային և տրիկոտաժե հագուստն ու արտադրատեսակները,
- գորգագործական, մեքենայական արտադրության ծածկոցները և արտադրատեսակները,
- կաշվե-գալանտերեային և մանածագործական-գալանտերեային արտադրատեսակները,
- թաղիքը, նրբաթաղիքը և ոչ գործվածքային նյութերը,
- կոշկեղենը,
- մորթեղենը և մորթե արտադրատեսակները,
- կաշին և կաշվե արտադրատեսակները,
- արհեստական կաշին։
3. Այն արտադրանքի ցանկը, որի վերաբերյալ սահմանվում են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները, նշված է սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին հավելվածում։
4. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում արտադրանքի հետևյալ տեսակների վրա՝
- գործածության մեջ եղած արտադրանք,
- բնակչության անհատական պատվերներով պատրաստված արտադրանք,
- բժշկական նշանակության արտադրատեսակներ,
- հատուկ, գերատեսչական, անհատական պաշտպանության միջոց հանդիսացող արտադրանք և դրա պատրաստման համար նյութեր,
- երեխաների և դեռահասների համար նախատեսված արտադրանք,
- փաթեթավորման մանածագործական նյութեր, գործվածքային պարկեր,
- տեխնիկական նշանակության նյութեր և դրանցից պատրաստված արտադրատեսակներ,
- հուշանվերային արտադրանք և գեղարվեստական ստեղծագործական արտադրատեսակներ,
- սպորտային խմբերի հանդերձանքի համար նախատեսված սպորտային արտադրատեսակներ,
- պոստիժերային արտադրանք (կեղծամներ, դնովի բեղեր, մորուքներ և այլն)։
5. (կետն ուժը կորցրել է ԵՏՀԽ 12.09.25 թիվ 75)
(1-ին հոդվածը փոփ., խմբ. ԵՏՀԽ 12.09.25 թիվ 75)
Հոդված 2. Սահմանումները
Սույն տեխնիկական կանոնակարգի կիրառման նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք սահմանված են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված), Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաներով, ինչպես նաև հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝
կենսաբանական անվտանգություն՝ արտադրանքի այն վիճակը, որի դեպքում բացակայում է սահմանված պահանջներին՝ կենսաբանական, թունաբանական, ֆիզիկական և ֆիզիկաքիմիական հատկությունների անհամապատասխանության պատճառով օգտագործողի (սպառողի) առողջությանը վնաս պատճառելու կամ կյանքը վտանգելու հետ կապված անթույլատրելի ռիսկը.
վնասակար քիմիական նյութեր՝ քիմիական նյութեր, որոնք արտադրանքն օգտագործելիս օգտագործողի առողջական վիճակում կարող են առաջացնել բացասական շեղումներ՝ դրանք արտադրատեսակում՝ այդպիսի նյութերի թույլատրելի խտությունները գերազանցող քանակությամբ պարունակվելու դեպքում.
թունավորության ինդեքս՝ ընդհանուր սուր թունավորության ինտեգրալ ցուցանիշ, որը որոշվում է «in vitro» պայմաններում (փորձանոթում) բջջային կուլտուրայի վրա.
մեխանիկական անվտանգություն՝ արտադրանքի մեխանիկական հատկությունների քանակական ցուցանիշների և կառուցվածքային բնութագրերի ամբողջություն, որն ապահովում է օգտագործողի (սպառողի) առողջությանը վնաս հասցնելու կամ կյանքը վտանգելու ռիսկի նվազեցումը.
արտադրանքի շրջանառությունը շուկայում՝ արտադրանքի շարժը պատրաստողից՝ օգտագործողին (սպառողին), որն ընդգրկում է այն բոլոր գործընթացները, որով անցնում է այդ արտադրանքը դրա արտադրության ավարտից հետո.
հագուստ՝ արտադրատեսակ (կամ արտադրատեսակների ամբողջություն), որը (որոնք) կրում է մարդը և որն (որոնք) ունի (ունեն) օգտապաշտական և գեղագիտական գործառույթներ.
արտադրանքն օգտագործող (սպառող)՝ իրավաբանական, ֆիզիկական անձ, անհատ ձեռնարկատեր, որն սպառման համար ձեռք է բերում այնպիսի արտադրանք, որը դասվում է սույն տեխնիկական կանոնակարգի տեխնիկական կարգավորման օբյեկտների շարքին.
սպորտային արտադրատեսակներ՝ սպորտի տարբեր տեսակների մրցույթների և մարզումների կազմակերպման և անցկացման համար անհրաժեշտ պայմաններն ապահովող արտադրատեսակներ.
կողմեր՝ Միության անդամ պետությունների կառավարություններ.
արտադրանքի տիպային օրինակ՝ օրինակ, որը նպատակային կամ գործառական նշանակությամբ վերաբերում է արտադրանքի մի տեսակին, որը պատրաստված է մեկ պատրաստողի կողմից միատեսակ նյութերից միևնույն տեխնիկական փաստաթղթերով և ունի կիրառության միևնույն ոլորտը.
քիմիական անվտանգություն՝ արտադրանքի այն վիճակը, որի դեպքում բացակայում է օգտագործողի (սպառողի) առողջությանը վնաս պատճառելու կամ կյանքը վտանգելու հետ կապված անթույլատրելի ռիսկը՝ օգտագործողի (սպառողի) առողջության համար վնասակար քիմիական նյութերի խտության մակարդակի գերազանցման պատճառով։
Այն դեպքում, երբ քիմիական անվտանգության ցուցանիշը սահմանված է «չի թույլատրվում», ապա պարտադիր է վնասակար նյութերի հայտնաբերման սահմանի նշումը՝ սանիտարաքիմիական ցուցանիշները վերահսկելու նպատակով կիրառման համար թույլատրելի չափումների կատարման մեթոդիկաներով։
(2-րդ հոդվածը փոփ., խմբ. ԵՏՀԽ 12.09.25 թիվ 75)
Հոդված 3. Միության մաքսային տարածքում շրջանառության կանոնները
(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 12.09.25 թիվ 75)
1. Արտադրանքը շրջանառության մեջ է դրվում Միության մաքսային տարածքում՝ պայմանով, որ այն համապատասախանում է սույն տեխնիկական կանոնակարգին, ինչպես նաև Միության (Մաքսային միության) այլ տեխնիկական կանոնակարգերին, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա, և պայմանով, որ այն անցել է սույն տեխնիկական կանոնակարգով, ինչպես նաև Միության (Մաքսային միության) այլ տեխնիկական կանոնակարգերով սահմանված համապատասխանության հավաստում, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա։
2. Այն արտադրանքը, որի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին հավաստված չէ, չպետք է մակնշված լինի Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով, և դրանք շրջանառության մեջ դնելը Միության մաքսային տարածքում չի թույլատրվում։
3. Շուկայում արտադրանքի շրջանառության դեպքում պետք է տրամադրվի դրա մասին ամբողջական և հավաստի տեղեկատվություն մականշվածքի միջոցով՝ արտադրանքի անվտանգության վերաբերյալ օգտվողներին (սպառողներին) մոլորության մեջ գցող գործողությունները կանխելու նպատակով։
(3-րդ հոդվածը խմբ. ԵՏՀԽ 12.09.25 թիվ 75)
Հոդված 4. Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության ընդհանուր պահանջները
1. Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգությունը գնահատվում է հետևյալ ցուցանիշներով՝
մեխանիկական (խզման բեռնվածք, ամրացման ամրություն, ճկունություն, հարվածային ամրություն).
քիմիական (այն վնասակար քիմիական նյութերի սահմանային թույլատրելի արտազատումն օդային և (կամ) ջրային միջավայր, որոնց ցանկը սահմանվում է՝ կախված նյութի քիմիական բաղադրությունից և (կամ) արտադրանքի նշանակությունից).
կենսաբանական (հիգրոսկոպիկություն, օդաթափանցելիություն, անջրանցիկություն, էլեկտրաստատիկ դաշտի լարում, թունավորության ինդեքս կամ տեղային, գրգռիչ ազդեցություն, ներկվածքի կայունություն)։
2. Մարդու մաշկի հետ շփվող արտադրատեսակների համար նյութերի, առաջին և երկրորդ շերտերի հագուստի, տնային, ամառային և լողափային, ինչպես նաև կոշիկի այլ տեսակների ներքին շերտերի՝ ջրային միջավայրում որոշվող թունավորության ինդեքսը պետք է կազմի 70-ից 120 տոկոսը ներառյալ, օդային միջավայրում՝ 80-ից 120 տոկոսը ներառյալ, կամ պետք է բացակայի մաշկի տեղային գրգռիչ ազդեցությունը։
3. Թեթև արդյունաբերության արտադրանքի և դրա արտադրության համար օգտագործվող նյութերի հոտի ուժգնությունը բնական պայմաններում չպետք է գերազանցի 2 բալը:
Հոդված 5. Մանածագործական նյութերի, դրանցից պատրաստված արտադրատեսակների, հագուստի, մանածագործական-գալանտերեային արտադրատեսակների անվտանգության պահանջները
1. Մանածագործական նյութերը, դրանցից պատրաստված արտադրատեսակները, հագուստը բնութագրվում են կենսաբանական և քիմիական անվտանգությամբ, որի ցուցանիշները սահմանվում են՝ կախված դրանց գործառական նշանակությունից և հումքային բաղադրությունից:
2. Կախված նշանակությունից և մարդու մարմնի հետ շփման մակերեսից՝ հագուստը և արտադրատեսակները բաժանվում են առաջին, երկրորդ ու երրորդ շերտի հագուստի և արտադրատեսակների:
Առաջին շերտի հագուստին և արտադրատեսակներին են դասվում մարդու մաշկի հետ անմիջական շփում ունեցող արտադրատեսակները, ինչպիսիք են՝ մարմնահագի և անկողնային սպիտակեղենը, կորսետային արտադրատեսակները և լողազգեստներ, ամառային գլխի հարդարանքները, գուլպեղենը, քթի թաշկինակները, թաշկինակային-շարֆային արտադրատեսակները և նույնանման այլ արտադրատեսակներ:
Երկրորդ շերտի հագուստին և արտադրատեսակներին են դասվում մարդու մաշկի հետ սահմանափակ շփում ունեցող արտադրատեսակները, ինչպիսիք են՝ շրջազգեստները, բլուզները, վերնաշապիկները, տաբատները, կիսաշրջազգեստները, առանց աստառ կոստյումները, սվիտերները, ջեմպերները, պուլովերները, գլխի հարդարանքները (բացի ամառայիններից), թաթմանները, ձեռնոցները, թաթպանները, ձմեռային տեսականու գուլպեղենը և նույնանման այլ արտադրատեսակներ:
Երրորդ շերտի հագուստին և արտադրատեսակներին են դասվում երկրորդ շերտի հագուստի վրայից հագնելու համար նախատեսված արտադրատեսակները, ինչպիսիք են՝ վերարկուները, կիսավերարկուները, բաճկոնները, անջրանցիկ վերարկուները, աստառով կոստյումները և նույնանման այլ արտադրատեսակներ:
3. Մանածագործական նյութերը, դրանցից պատրաստված արտադրատեսակները, հագուստը, մանածագործական-գալանտերեային արտադրատեսակները, ըստ կենսաբանական և քիմիական անվտանգությունը բնութագրող ցուցանիշների, պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ հավելվածում նշված նորմերին:
Մանածագործական նյութերից, դրանցից պատրաստված արտադրատեսակներից, հագուստից, մանածագործական-գալանտերեային արտադրատեսակներից վնասակար քիմիական նյութերի արտազատումը (միգրացիոն ցուցանիշներ) չպետք է գերազանցի սույն տեխնիկական կանոնակարգի 2-րդ և 3-րդ հավելվածներում ներկայացված նորմերը:
Վերահսկվող նյութերի ցանկը որոշվում է՝ կախված նյութի քիմիական բաղադրությունից և արտադրատեսակի տեսակից՝
մանածագործական նյութերում, դրանցից պատրաստված արտադրատեսակներում, առաջին և երկրորդ շերտի հագուստում՝ ջրային միջավայրում.
մանածագործական նյութերում, դրանցից պատրաստված արտադրատեսակներում, երրորդ շերտի հագուստում, մանածագործական-գալանտերեային արտադրատեսակներում՝ օդային կամ ջրային միջավայրում:
Մանածագործական նյութերում, դրանցից պատրաստված արտադրատեսակներում, առաջին և երկրորդ շերտի հագուստում, մանածագործական-գալանտերեային արտադրատեսակներում որոշվում է այն ցնդող վտանգավոր քիմիական նյութերի քանակը, որոնց առկայությունը պայմանավորված է արտադրության ընթացքում մանածագործական-օժանդակ նյութերի կիրառմամբ: Այս դեպքում ցնդող քիմիական նյութերի արտազատումը չպետք է գերազանցի սույն տեխնիկական կանոնակարգի 4-րդ հավելվածում նշված նորմերը:
Առաջին շերտի հագուստի և արտադրատեսակների համար մանածագործական նյութերի ներկվածքի կայունությունը լվացման և քրտինքի նկատմամբ պետք է լինի առնվազն 4 բալ, չոր շփման նկատմամբ՝ առնվազն 3 բալ:
Լողազգեստների և նույնանման արտադրատեսակների համար մանածագործական նյութերի ներկվածքի կայունությունը լվացման, քրտինքի և ծովի ջրի նկատմամբ պետք է լինի առնվազն 4 բալ:
Աստառի համար մանածագործական նյութերի ներկվածքի կայունությունը լվացման, քրտինքի, չոր շփման նկատմամբ պետք է լինի առնվազն 4 բալ:
Երկրորդ և երրորդ շերտերի հագուստի և այլ նշանակության արտադրատեսակների համար մանածագործական նյութերի ներկվածքի կայունությունը լվացման, քրտինքի, չոր շփման և թորած ջրի նկատմամբ պետք է լինի առնվազն 3 բալ՝ կախված ազդեցության նորմավորվող տեսակներից:
Բնական մուգ ներկանյութերով ներկված մուգ երանգի ջինսային գործվածքների համար թույլատրվում է ներկվածքի 1 բալով նվազեցում:
Ներկվածքի կայունությունը որոշելիս գնահատվում է միայն սպիտակ (կից) նյութի ներկվելը:
(5-րդ հոդվածը փոփ. ԵՏՀԽ 12.09.25 թիվ 75)
Հոդված 6. Կոշկեղենի, կաշվի, արհեստական կաշվի և կաշվե-գալանտերեային արտադրատեսակների անվտանգության պահանջներ
1. Կոշկեղենը բնութագրվում է մեխանիկական, կենսաբանական և քիմիական անվտանգության ցուցանիշներով:
2. Կոշկեղենի մեխանիկական և կենսաբանական անվտանգությունը որոշվում է հետևյալ բնութագրերով և պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի 5-րդ հավելվածում նշված նորմերին:
Մեխանիկական անվտանգությունը որոշվում է հետևյալ բնութագրերով՝
1) ներբանի և կոշիկի ներքևի հատվածի դետալների ամրակման ամրությունը,
2) կրունկի ամրացման ամրությունը,
3) ներբանի կայունությունը բազմակի ճկման նկատմամբ,
4) ներբանի հարվածային ամրությունը:
Կոշկեղենի կենսաբանական անվտանգությունը բնորոշվում է հետևյալ ցուցանիշներով՝ ճկունություն, անջրանցիկություն:
3. Կոշկեղենի քիմիական անվտանգությունը պետք է համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ և 8-րդ հավելվածներում սահմանված պահանջներին:
Տնային, ամառային և լողափային կոշիկներից, ինչպես նաև մարդու մաշկի հետ շփվող (կոշիկի ներքին մակերևույթ) նյութեղենից նյութերի միգրացիայի վերահսկումը կատարվում է ջրային միջավայրում, կոշկեղենի և նյութեղենի մյուս տեսակներից՝ օդային միջավայրում:
Ձմեռային կոշիկներում պոլիուրեթանից ներբանը բանող մակերեսի վրա պետք է լինի ակոսավոր՝ սահումը կանխելու համար:
Թաղյա կոշիկներում ազատ ծծմբաթթվի զանգվածային մասը (ջրային լուծամզմամբ) պետք է լինի 0,7 տոկոսից ոչ ավելի:
4. Կաշվե-գալանտերեային արտադրատեսակների անվտանգությունը բնութագրվում է՝
1) մեխանիկական ցուցանիշներով՝ բռնակների, ուսագոտիների և արտադրատեսակների կորպուսը կրող կարերի ամրակման ամրությունը,
2) քիմիական բնութագրիչներով՝ վնասակար քիմիական նյութերի առավելագույն արտազատումը մոդելային օդային միջավայր,
3) կենսաբանական ցուցանիշներով՝ չոր և թաց շփման նկատմամբ արտադրատեսակների ներկվածքի կայունությունը:
Կաշվե-գալանտերեային արտադրատեսակների մեխանիկական և կենսաբանական անվտանգության ցուցանիշները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 6-րդ հավելվածում սահմանված պահանջներին:
Կաշվե-գալանտերեային արտադրատեսակների արտադրման ընթացքում կիրառվող նյութեղենից արտադրվող վնասակար նյութերի արտազատման թույլատրելի առավելագույն նորմերը պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 7-րդ և 8-րդ հավելվածներում սահմանված պահանջներին:
Կաշվե-գալանտերեային նյութեղենից վնասակար նյութերի արտազատման վերահսկումը կատարվում է օդային միջավայրում:
5. Կաշիները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 8-րդ հավելվածում սահմանված քիմիական և կենսաբանական անվտանգության պահանջներին:
Արհեստական կաշիները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածում սահմանված քիմիական անվտանգության պահանջներին և 8-րդ հավելվածում սահմանված կենսաբանական անվտանգության պահանջներին:
(6-րդ հոդվածը փոփ. ԵՏՀԽ 09.08.16 թիվ 60, ԵՏՀԽ 12.09.25 թիվ 75)
Հոդված 7. Մշակված կաշվից, մորթուց, մորթե մորթիկներից հագուստի և արտադրատեսակների անվտանգության պահանջները
Մշակված կաշվից, մորթուց, մորթե մորթիկներից հագուստի և արտադրատեսակների անվտանգությունը բնութագրվում է քիմիական և կենսաբանական անվտանգության ցուցանիշներով, որոնք պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 8-րդ հավելվածում սահմանված պահանջներին:
Մորթուց ու կաշվից հագուստում և արտադրատեսակներում կիրառվող մանածագործական նյութերը պետք է համապատասխանեն մանածագործական նյութերի անվտանգության պահանջներին:
(7-րդ հոդվածը փոփ. ԵՏՀԽ 12.09.25 թիվ 75)
Հոդված 8. Մեխանիկական արտադրման գորգագործական ծածկերի և արտադրատեսակների, թաղիքի, նրբաթաղիքի և ոչ գործվածքային նյութերի և այդ նյութերից պատրաստի արտադրատեսակների անվտանգության պահանջները
Մեխանիկական արտադրման գորգագործական ծածկերի և արտադրատեսակների, թաղիքի, նրբաթաղիքի և ոչ գործվածքային նյութերի և այլ մանածագործական արտադրատեսակների անվտանգությունը պետք է համապատասխանի հետևյալ նորմերին՝
- հականեխիչով մշակվելուց հետո արտադրատեսակները չպետք է բորբոսի հոտ ունենան.
- արտադրատեսակի մակերեսի էլեկտրաստատիկ դաշտի լարվածության մակարդակը և ազատ ֆորմալդեհիդի պարունակությունը պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 2–րդ հավելվածի պահանջներին.
- ներկվածքի կայունությունը պետք է լինի առնվազն 3 բալ.
- թաղիքե արտադրատեսակների համար՝ ջրային լուծամզմամբ ազատ ծծմբաթթվի զանգվածային մասը պետք է լինի 0,7 տոկոսից ոչ ավելի.
- քիմիական անվտանգության պահանջները պետք է համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգի 3-րդ հավելվածի պահանջներին.
- վնասակար նյութերի միգրացիայի վերահսկումը կատարվում է օդային կամ ջրային միջավայրում:
(8-րդ հոդվածը խմբ., լրաց. ԵՏՀԽ 09.08.16 թիվ 60, փոփ. ԵՏՀԽ 12.09.25 թիվ 75)
Հոդված 9. Արտադրանքի մակնշմանը ներկայացվող պահանջները
1. Արտադրանքի մականշվածքը պետք է լինի հավաստի, ընթեռնելի և զննման ու նույնականացման համար մատչելի։ Մականշվածքը զետեղվում է արտադրանքի, արտադրատեսակին ամրացվող պիտակի կամ ապրանքանիշի, արտադրատեսակի փաթեթվածքի, արտադրատեսակների խմբի փաթեթվածքի կամ արտադրանքի թերթ-ներդիրի վրա:
Մականշվածքը պետք է պարունակի հետևյալ պարտադիր տեղեկությունները`
- արտադրանքի անվանումը,
- պատրաստող երկրի անվանումը,
- պատրաստողի կամ վաճառողի, կամ պատրաստողի կողմից լիազորված անձի անվանումը,
- պատրաստողի կամ վաճառողի, կամ պատրաստողի կողմից լիազորված անձի իրավաբանական հասցեն,
- արտադրատեսակի չափը,
- հումքի բաղադրությունը,
- ապրանքային նշանը (առկայության դեպքում),
- Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը,
- պատրաստողի երաշխիքային պարտավորությունները (անհրաժեշտության դեպքում),
- պատրաստման ամսաթիվը,
- արտադրանքի խմբաքանակի համարը (անհրաժեշտության դեպքում)։
2. Կախված թեթև արդյունաբերության արտադրանքի տեսակից և նշանակությունից՝ մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝
Մանածագործական նյութերից հագուստի և արտադրատեսակների համար հավելյալ տեղեկությունները պետք է պարունակեն՝
- արտադրատեսակի երեսային մասի և աստառի նյութում բնական և քիմիական հումքի տեսակն ու զանգվածային բաժինը (տոկոսային պարունակությունը): Հումքի փաստացի պարունակության շեղումը չպետք է գերազանցի + 5 տոկոսը,
- մոդելը,
- արտադրատեսակի խնամքի պայմանանշանները,
- շահագործման ընթացքում արտադրատեսակի խնամքի առանձնահատկությունների մասին ցուցումը (անհրաժեշտության դեպքում):
Տրիկոտաժե և մանածագործական պաստառների, դրանցից պատրաստված հատովի արտադրատեսակների, գորգերի, վերմակների, ծածկոցների, վարագույրների համար հավելյալ տեղեկությունները պետք է պարունակեն՝
- ելքային հումքի (գորգագործական ծածկերի և դրանցից պատրաստված արտադրատեսակների խավավոր մակերեսի) տեսակը և զանգվածային մասը (տոկոսային պարունակությունը): Ելքային հումքի տոկոսային պարունակությունը նշվում է որպես նորմատիվային արժեք՝ +/- 5 տոկոսի սահմաններում թույլատրելիությամբ (բացի ոչ գործվածքային նյութերից),
- կտորի զանգվածը նորմավորված խոնավության դեպքում (տրիկոտաժե պաստառների համար),
- ներկվածքի կայունությունը (տրիկոտաժե և մանածագործական պաստառների համար),
- վերջնամշակման տեսակը (առկայության դեպքում),
- արտադրանքի խնամքի պայմանանշանները:
Կոշկեղենի համար հավելյալ տեղեկությունները պետք է պարունակեն՝
- արտադրատեսակի մոդելը և (կամ) ապրանքատեսակը,
- կոշկերեսի, աստառի և կոշիկի ներքևի հատվածի պատրաստման համար օգտագործված նյութի տեսակը,
- կոշիկի խնամքի վերաբերյալ ցուցումը (անհրաժեշտության դեպքում):
Մորթուց հագուստի և արտադրատեսակների համար հավելյալ տեղեկությունները պետք է պարունակեն՝
- մորթու տեսակը և դրա մշակման տեսակը (ներկված կամ չներկված),
- արտադրատեսակի խնամքի պայմանանշանները,
- շահագործման ընթացքում արտադրատեսակի խնամքի վերաբերյալ ցուցումը (անհրաժեշտության դեպքում):
Կաշվե-գալանտերեային արտադրատեսակների համար լրացուցիչ տեղեկությունները պետք է պարունակեն՝
- երեսային մասի նյութի անվանումը,
- մոդելը,
- շահագործման վերաբերյալ հրահանգչական ցուցումները (անհրաժեշտության դեպքում)։
Կաշիների համար հավելյալ տեղեկությունները պետք է պարունակեն՝
- կաշվի մակերեսը և զանգվածը,
- հաստությունը (անհրաժեշտության դեպքում),
- տարատեսակը:
Մորթե մորթիկների համար հավելյալ տեղեկությունները պետք է պարունակեն՝
- մորթու տեսակը,
- մշակման տեսակը,
- տարատեսակը, մակնիշը,
- մակերեսը և չափսը:
3. Մականշվածքը և տեղեկությունները պետք է ներկայացվեն ռուսերենով կամ Միության այն անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) պետական լեզվով, որի տարածքում տվյալ արտադրատեսակն արտադրվում և իրացվում է սպառողին:
Ներմուծվող արտադրանքի համար թույլատրվում է այն երկրի անվանումը, որտեղ պատրաստված է արտադրանքը, պատրաստողի անվանումը և նրա իրավաբանական հասցեն նշել լատինատառ:
4. Չեն թույլատրվում «էկոլոգիապես մաքուր», «օրթոպեդիկ» նշումները և նույնանման այլ նշումներ՝ առանց համապատասխան հավաստումների:
(9-րդ հոդվածը խմբ. ԵՏՀԽ 09.08.16 թիվ 60, փոփ. ԵՏՀԽ 12.09.25 թիվ 75)
Հոդված 10. Անվտանգության պահանջներին համապատասխանության ապահովումը
1. Սույն տեխնիկական կանոնակարգին արտադրանքի համապատասխանությունն ապահովվում է կամ անմիջականորեն սույն տեխնիկական կանոնակարգի անվտանգության պահանջների կատարմամբ, կամ միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների պահանջների կատարմամբ, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը:
2. Արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդները սահմանվում են միջազգային ու տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկում ներառված ստանդարտներով, որոնք պարունակում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման և կատարման ու արտադրանքի համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ նմուշառման կանոնները (այսուհետ՝ կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտների ցանկ):
(10-րդ հոդվածը խմբ. ԵՏՀԽ 12.09.25 թիվ 75)
Հոդված 11. Համապատասխանության գնահատումը
(վերնագիրը խմբ. ԵՏՀԽ 12.09.25 թիվ 75)
1. Նախքան Միության մաքսային տարածքում շրջանառության մեջ դնելը՝ արտադրանքը պետք է անցնի սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատում՝ համապատասխանության հավաստման ձևով:
Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստումն անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի ապրիլի 18-ի թիվ 44 որոշմամբ հաստատված՝ համապատասխանության գնահատման տիպային սխեմաներին համապատասխան՝ հաշվի առնելով սույն տեխնիկական կանոնակարգով սահմանված առանձնահատկությունները:
Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստումն իրականացվում է հետևյալ ձևով՝
համապատասխանության հայտարարագրում՝ 1հ, 2հ, 3հ, 4հ և 6հ համապատասխանության հայտարարագրման սխեմաներով.
սերտիֆիկացում՝ 1ս, 2ս և 3ս սերտիֆիկացման սխեմաներով։
Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստման ժամանակ հայտատուն անդամ պետության տարածքում իր օրենսդրությանը համապատասխան գրանցված իրավաբանական անձը կամ որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձն է, որը՝
սերիական թողարկման արտադրանքի համար արտադրող (արտադրողի կողմից լիազորված անձ) է.
արտադրանքի խմբաքանակի համար՝ արտադրող (արտադրողի կողմից լիազորված անձ) կամ վաճառող (ներմուծող) է։
2. Համապատասխանության հավաստման նպատակով արտադրանքի նույնականացումն իրականացվում է՝
սերտիֆիկացման ձևով արտադրանքի համապատասխանության հավաստման դեպքում՝ Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված՝ արտադրանքի սերտիֆիկացման հավատարմագրված մարմնի կողմից, որի հավատարմագրման ոլորտում ներառված է համապատասխան արտադրանքը (այսուհետ՝ արտադրանքի սերտիֆիկացման մարմին), հայտատուի ներկայությամբ.
համապատասխանության հայտարարագրման ձևով արտադրանքի համապատասխանության հավաստման դեպքում՝ կախված համապատասխանության հայտարարագրման կիրառված սխեմայից՝ արտադրողի (արտադրողի կողմից լիազորված անձի) կամ վաճառողի (ներմուծողի) կողմից կամ նրանց հանձնարարությամբ՝ նրանց կողմից լիազորված անձի կողմից, որի դերում կարող է հանդես գալ Միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ընդգրկված՝ արտադրանքի սերտիֆիկացման մարմինը կամ հավատարմագրված փորձարկման լաբորատորիան (կենտրոնը), և որի հավատարմագրման ոլորտում ներառված է համապատասխան արտադրանքը (այսուհետ՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն)) կամ արտադրողի սեփական փորձարկման լաբորատորիան։
Արտադրանքի նույնականացման համար օգտագործվում են զգայորոշման և (կամ) գործիքային մեթոդներ:
Զգայորոշման մեթոդի օգտագործման դեպքում արտադրանքը նույնականացնում են ըստ արտադրանքի անվանման և տեսակի (նշանակության), ինչպես նաև դրա բնութագրիչների՝ արտադրանքի որոշվող տեսակին բնորոշ հատկանիշներին և փաստաթղթերի ձևավորված լրակազմ փաթեթին նույնականության:
Եթե նույնականացման զգայորոշման մեթոդը արտադրանքի մասին ստույգ տեղեկատվություն չի ապահովում, ապա կիրառվում է գործիքային մեթոդը: Նույնականացման գործիքային մեթոդն օգտագործելիս արտադրանքի փորձարկումներն անցկացվում են կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտների ցանկում ընդգրկված ստանդարտներով սահմանված՝ արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդներին համապատասխան:
3. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է սեփական ապացույցների և այն ապացույցների հիման վրա, որոնք ստացվել են կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի (6հ սխեմայի համար) և (կամ) հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) (1հ, 2հ, 3հ, 4հ և 6հ սխեմաների համար), կամ սեփական փորձարկման լաբորատորիայի (1հ և 2հ սխեմաների համար) մասնակցությամբ։
4. Зհ, 4հ և 6հ սխեմաներով համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է արտադրանքի հետևյալ խմբերի համար՝
հագուստ և երկրորդ ու երրորդ շերտերի արտադրատեսակներ.
տրիկոտաժե քաթաններ,
գործվածքներ և նյութեր՝ սպիտակեղենի, հագուստի, սրբիչային,
կաշի, մորթի և դրանցից պատրաստված այլ արտադրատեսակներ.
երկրորդ շերտի գուլպեղեն.
գլխարկներ.
կոշկեղեն, բացի թաղիքե կոշկեղենից.
մեքենայական արտադրության գորգային ծածկեր և արտադրատեսակներ.
սպիտակեղեն՝ սեղանի և խոհանոցաին, թաշկինակներ.
սրբիչներ, սավաններ՝ լոգանքի.
գլխաշորային-շարֆային արտադրատեսակներ։
1հ և 2հ սխեմաներով համապատասխանության հայտարարագրումն իրականացվում է այն արտադրանքի մասով, որը ներառված չէ 3հ, 4հ և 6հ սխեմաներով համապատասխանության հայտարարագրման ենթակա արտադրանքի խմբում և սերտիֆիկացման ենթակա արտադրանքի խմբում:
5. Հայտատուի կողմից ձևավորվող փաստաթղթերի և տեղեկությունների լրակազմ փաթեթը՝ համապատասխանության հայտարարագրման կիրառվող սխեմայից կախված, ներառում է՝
1) արտադրանքի տեխնիկական փաստաթղթերի (նախագծային, և (կամ) կոնստրուկտորական, և (կամ) տեխնոլոգիական, և (կամ) շահագործման փաստաթղթերի, և (կամ) տեխնիկական պայմանների (նկարագրությունների)) պատճենները, որոնք պարունակում են արտադրանքի հիմնական պարամետրերն ու բնութագրերը, ինչպես նաև դրա նկարագրությունը՝ սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը գնահատելու նպատակով (2հ և 4հ սխեմաների համար՝ առկայության դեպքում).
2) արտադրանքի նմուշների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրության (արձանագրությունների) պատճենը, որով հավաստվում է (որոնցով հավաստվում են) արտադրանքի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին (առկայության դեպքում).
3) արտադրանքի նմուշների նյութերի և լրակազմող արտադրատեսակների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրության (արձանագրությունների) պատճենը, եթե պատրաստի արտադրանքի անվտանգությանը ներկայացվող պահանջների կատարումն ապահովվում է այդպիսի նյութերի և լրակազմող արտադրատեսակների (առկայության դեպքում) անվտանգությանը ներկայացվող պահանջների կատարմամբ.
4) պայմանագրի (մատակարարման պայմանագրի) (առկայության դեպքում) պատճենը և ապրանքաուղեկից փաստաթղթերը, որոնցով նույնականացվում է արտադրանքի խմբաքանակը, այդ թվում՝ դրա չափսը (2հ և 4հ սխեմաների համար).
5) սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ հոդվածի 1-ին կետում նշված ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների ցանկը (դրանց նշագրերի և անվանումների, ինչպես նաև բաժինների (կետերի, ենթակետերի) նշմամբ, եթե սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների կիրառմամբ) (հայտատուի կողմից դրանք կիրառելու դեպքում).
6) սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը հաստատող՝ ընդունված տեխնիկական լուծումների և ռիսկերի գնահատման արդյունքների նկարագրությունը, եթե սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ հոդվածի 1-ին կետում նշված ստանդարտների ցանկում ընդգրկված ստանդարտները չեն կիրառվել կամ բացակայում են (անհրաժեշտության դեպքում) (1հ, 3հ և 6հ սխեմաների համար).
7) արտադրողի, այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի հետ պայմանագրի պատճենը, որի հիման վրա արտադրողի կողմից լիազորված անձը արտադրողի անունից իրականացնում է համապատասխանության գնահատում կամ Միության մաքսային տարածքում արտադրանքը շրջանառության մեջ բացթողում, ինչպես նաև պատասխանատվություն է կրում Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի անհամապատասխանության համար (արտադրողի կողմից լիազորված անձի համար) (1հ, 3հ և 6հ սխեմաների համար).
8) արտադրողի որակի կառավարման համակարգի համապատասխանության սերտիֆիկատի պատճենը, որը տարածվում է համապատասխանության հայտարարագրման հայտագրված արտադրանքի արտադրության կամ նախագծման և արտադրության վրա, որով հավաստվում է արտադրողի կողմից ներդրված՝ որակի կառավարման համակարգի համապատասխանությունը որակի կառավարման համակարգին ներկայացվող՝ համապատասխան ստանդարտների պահանջներին և, որը տրամադրվել է կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից (6հ սխեմայի համար).
9) տեղեկություններ հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին, որն անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ.
10) համապատասխանության հայտարարագրի ընդունման համար հիմք հանդիսացած՝ հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր (առկայության դեպքում)։
6. Սույն հոդվածի 5-րդ կետում նշված փաստաթղթերի և տեղեկությունների լրակազմ փաթեթը ձևավորվում է թղթային կամ էլեկտրոնային կրիչների վրա:
7. Արտադրողը, կախված համապատասխանության հայտարարագրման կիրառվող սխեմայից՝
1) իրականացնում է արտադրական վերահսկողություն և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի արտադրական գործընթացը լինի կայուն և ապահովի արտադրվող արտադրանքի համապատասխանությունը սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին (1հ և 3h սխեմաներ).
2) իրականացնում է արտադրական վերահսկողություն և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ներդրված ու սերտիֆիկացված կառավարման համակարգի աշխատանքի կայունության և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող արտադրանքի արտադրման համար արտադրության պայմանների ապահովման նպատակով (6h սխեմա)։
8. Հայտատուն, կախված համապատասխանության հայտարարագրման կիրառվող սխեմայից՝
1) ձևավորում է սույն հոդվածի 5-րդ կետում նշված փաստաթղթերի և տեղեկությունների լրակազմ փաթեթը և կատարում դրանց վերլուծությունը.
2) ապահովում է արտադրանքի նմուշների (տիպային նմուշների) նույնականացման և նմուշառման անցկացումը.
3) ապահովում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) (1հ, 2հ, 3հ, 4հ և 6հ սխեմաների համար) կամ արտադրողի սեփական փորձարկման լաբորատորիայում (1հ և 2հ սխեմաների համար)՝ հայտատուի ընտրությամբ՝ արտադրանքի վերցված նմուշների (տիպային նմուշների) հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների և (կամ) նյութերի և լրակազմող արտադրատեսակների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացում, եթե այդ նյութերի և լրակազմող արտադրատեսակների կիրառմամբ արտադրված պատրաստի արտադրանքի անվտանգության պահանջների կատարումն ապահովվում է դրանց անվտանգության պահանջների կատարմամբ։ 2հ և 4հ սխեմաների համար թույլատրվում է համանման արտադրանքի հետագա խմբաքանակների համար այն արտադրանքի նմուշների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների օգտագործումը, որի համար նախկինում ընդունվել և գրանցվել է համապատասխանության հայտարարագիրը։ Ընդ որում, հայտատուն անցկացնում է արտադրանքի խմբաքանակի նույնականացում՝ այն արտադրանքի հետ դրա համանմանությունը պարզելու համար, որի համար նախկինում ընդունվել և գրանցվել է համապատասխանության հայտարարագիր։ Եթե հայտատուի կողմից հաստատվել է այդ համանմանությունը, ապա խմբաքանակից արտադրանքի նմուշներ (տիպային նմուշներ) վերցնելը, ինչպես նաև դրանց հետազոտությունները (փորձարկումները) և չափումները չեն անցկացվում։ Այդ դեպքում արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների օգտագործվող արձանագրության գործողության ժամկետը կազմում է արձանագրության հաստատման օրվանից 1 տարուց ոչ ավելի:
1հ, 3հ և 6հ սխեմաների համար թույլատրվում է նյութերի և լրակազմող արտադրատեսակների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների կիրառումը, եթե այդ նյութերի և լրակազմող արտադրատեսակների կիրառմամբ արտադրված պատրաստի արտադրանքի անվտանգության պահանջների կատարումն ապահովվում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում)՝ դրանց անվտանգության պահանջների կատարմամբ։ Այդ դեպքում նյութերի և լրակազմող արտադրատեսակների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների օգտագործվող արձանագրության գործողության ժամկետը կազմում է արձանագրության հաստատման օրվանից 3 տարուց ոչ ավելի.
4) ընդունում է համապատասխանության հայտարարագիրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից հաստատված միասնական ձևի և կանոնների համաձայն, և գրանցում այն՝ Հանձնաժողովի կողմից հաստատված կարգով.
5) ապահովում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով արտադրանքի մակնշումը՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով.
6) ձևավորում և պահում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթը, որը ներառում է՝
սույն հոդվածի 5-րդ կետում նշված փաստաթղթերը և տեղեկությունները.
սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հաստատող՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) (1հ, 2հ, 3հ, 4հ և 6հ սխեմաների համար) կամ արտադրողի սեփական փորձարկման լաբորատորիայում (1հ և 2հ սխեմաների համար) անցկացված՝ արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների և (կամ) նյութերի և լրակազմող արտադրատեսակների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունները, եթե այդ նյութերի և լրակազմողների կիրառմամբ արտադրված պատրաստի արտադրանքի անվտանգության պահանջների կատարումն ապահովվում է դրանց անվտանգության պահանջների կատարմամբ.
համապատասխանության գրանցված հայտարարագիրը:
9. Համապատասխանության հայտարարագրի գրանցումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մարտի 20-ի թիվ 41 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրերը գրանցելու, կասեցնելու, վերականգնելու և դադարեցնելու կարգին համապատասխան:
Համապատասխանության հայտարարագիրը գրանցելու համար հայտատուն նույնպես ներկայացնում է հետևյալ ապացուցողական նյութերը՝
սույն հոդվածի 5-րդ կետում նշված փաստաթղթերի և տեղեկությունների պատճենները.
արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների և (կամ) նյութերի և լրակազմող արտադրատեսակների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրության (արձանագրությունների) պատճենը։
10. Համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը կազմում է՝
1) սերիական թողարկման արտադրանքի համար՝ 5 տարուց ոչ ավելի.
2) արտադրանքի խմբաքանակի համար ժամկետ չի սահմանվում։
11. Հայտատուի ցանկությամբ՝ 1հ և 2հ սխեմաներով համապատասխանության հայտարարագրումը կարող է փոխարինվել 3հ, 4հ և 6հ սխեմաներով համապատասխանության հայտարարագրմամբ կամ սերտիֆիկացմամբ:
Հայտատուի ցանկությամբ՝ 3հ, 4հ և 6հ սխեմաներով համապատասխանության հայտարարագրումը կարող է փոխարինվել սերտիֆիկացմամբ:
12. Հայտատուի մոտ համապատասխանության հայտարարագրի և ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթի պահման ժամկետը կազմում է՝
սերիական թողարկման արտադրանքի համար՝ այդ արտադրանքն արտադրությունից հանելու (արտադրությունը դադարեցնելու) օրվանից առնվազն 10 տարի.
արտադրանքի խմբաքանակի համար՝ խմբաքանակից վերջին արտադրատեսակի իրացման օրվանից 10 տարուց ոչ պակաս։
Թույլատրվում է դիմումների, համապատասխանության գրանցված հայտարարագրի և ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթի պատճենների պահպանումը էլեկտրոնային տեսքով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
13. Անդամ պետության լիազորված մարմնի (արտադրանքի սերտիֆիկացման մարմնի) կողմից համապատասխանության հայտարարագրի և ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթի պատճենների պահման ժամկետը կազմում է՝
համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետի ավարտի օրվանից 5 տարուց ոչ պակաս, եթե համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանափակ է.
համապատասխանության հայտարարագրի գրանցման օրվանից առնվազն 10 տարի, եթե համապատասխանության հայտարարագրի գործողության ժամկետը սահմանափակ չէ։
Թույլատրվում է դիմումի, համապատասխանության գրանցված հայտարարագրի և ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթի պատճենների պահպանումը էլեկտրոնային տեսքով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
14. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստումը սերտիֆիկացման ձևով իրականացվում է արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից։ Սերտիֆիկացումն իրականացվում է հայտատուի և արտադրանքի սերտիֆիկացման մարմնի միջև պայմանագրի հիման վրա՝ հետևյալ սխեմաներից մեկով՝
սերիական թողարկման արտադրանքի համար՝ 1ս և 2ս սխեմաներով.
արտադրանքի խմբաքանակի համար՝ 3ս սխեմայով։
Սերտիֆիկացման նպատակով հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացվում են հավատարմագրված փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կողմից։
15. Սերտիֆիկացումն անցկացվում է արտադրանքի հետևյալ խմբերի համար՝
1) մերկահագի սպիտակեղեն, կորսետային արտադրատեսակներ, լողանալու արտադրատեսակներ.
2) անկողնու սպիտակեղեն.
3) առաջին շերտի գուլպեղեն:
16. Հայտատուն, սերտիֆիկացման աշխատանքների անցկացման հայտի հետ մեկտեղ, արտադրանքի սերտիֆիկացման մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները՝
1) արտադրանքի տեխնիկական (նախագծային և (կամ) կոնստրուկտորական, և (կամ) տեխնոլոգիական, և (կամ) շահագործման) փաստաթղթերի պատճենները (3ս սխեմայի համար՝ առկայության դեպքում).
2) այն փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը, որին համապատասխան, պատրաստված է արտադրանքը (ստանդարտ, կազմակերպության ստանդարտ, տեխնիկական պայմաններ կամ այլ փաստաթուղթ) (առկայության դեպքում).
3) հումքի, նյութերի և լրակազմող արտադրատեսակների համապատասխանության գնահատման մասին փաստաթղթերի պատճենները (առկայության դեպքում).
4) սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ հոդվածի 1-ին կետում նշված ստանդարտների ցանկում ներառված ստանդարտների ցանկը (դրանց նշագրերի և անվանումների, ինչպես նաև բաժինների (կետերի, ենթակետերի) նշմամբ, եթե սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների պահպանումը կարող է ապահովվել այդ ստանդարտների առանձին բաժինների (կետերի, ենթակետերի), այլ ոչ թե ընդհանուր առմամբ ստանդարտների, կիրառմամբ) (հայտատուի կողմից դրանց կիրառման դեպքում).
5) սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը հաստատող՝ ընդունված տեխնիկական լուծումների և ռիսկերի գնահատման արդյունքների նկարագրությունը, եթե սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ հոդվածի 1-ին կետում նշված ստանդարտների ցանկում ընդգրկված ստանդարտները չեն կիրառվել կամ բացակայում են (անհրաժեշտության դեպքում) (1ս և 2ս սխեմաների համար).
6) սերտիֆիկացման հայտագրված արտադրանքի արտադրության կամ նախագծման ու արտադրության վրա տարածվող՝ արտադրողի՝ որակի կառավարման համակարգի համապատասխանության այն սերտիֆիկատի պատճենը, որով հաստատվում է արտադրողի կողմից ներդրված որակի կառավարման համակարգի համապատասխանությունը որակի կառավարման համակարգի համապատասխան ստանդարտի պահանջներին և որը տրամադրվել է կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմնի կողմից (2ս սխեմայի համար).
7) արտադրողի, այդ թվում՝ օտարերկրյա արտադրողի հետ պայմանագրի պատճենը, որի հիման վրա արտադրողի կողմից լիազորված անձը արտադրողի անունից իրականացնում է համապատասխանության գնահատումը կամ արտադրանքը շրջանառության մեջ բացթողումը Միության մաքսային տարածքում, ինչպես նաև պատասխանատվություն է կրում Միության (Մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի անհամապատասխանության համար (արտադրողի կողմից լիազորված անձի համար) (1ս և 2ս սխեմաների համար).
8) պայմանագրի (մատակարարման պայմանագրի) (առկայության դեպքում) պատճենը և ապրանքաուղեկից փաստաթղթերը, որոնցով նույնականացվում է արտադրանքի խմբաքանակը, այդ թվում՝ դրա չափը (3ս սխեմայի համար).
9) տեղեկություններ հայտատուի գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարի մասին, որն անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան տրվում է իրավաբանական անձի կամ որպես անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձի պետական գրանցման ժամանակ.
10) հայտատուի ընտրությամբ այլ փաստաթղթեր, որոնք ներկայացվել են որպես սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանության ապացույց (առկայության դեպքում)։
17. Արտադրողը, կախված սերտիֆիկացման կիրառվող սխեմայից՝
1) ձեռնարկում է արտադրության գործընթացի կայունությունը և սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին պատրաստվող արտադրանքի համապատասխանությունն ապահովելու համար բոլոր անհրաժեշտ միջոցները, ինչպես նաև իրականացնում է արտադրական վերահսկողություն (1ս և 2ս սխեմաներ).
2) ձեռնարկում է որակի կառավարման ներդրված և սերտիֆիկացված համակարգի աշխատանքի կայունության ապահովման համար բոլոր անհրաժեշտ միջոցները (2ս սխեմա).
18. Հայտատուն, սերտիֆիկացման կիրառվող սխեմայից կախված՝
1) արտադրանքի սերտիֆիկացման մարմին է ներկայացնում սերտիֆիկացման աշխատանքների անցկացման հայտ՝ կից ներկայացնելով սույն հոդվածի 16-րդ կետում նշված փաստաթղթերը և տեղեկությունները.
2) արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատն ստանալուց հետո ապահովում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով արտադրանքի մակնշումը՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգով.
3) ձևավորում և պահպանում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթը, որը ներառում է՝
սույն հոդվածի 16-րդ կետում նշված փաստաթղթերը և տեղեկությունները.
արտադրանքի նույնականացման և (կամ) նմուշների (տիպային նմուշների) վերցման ակտը (ակտերը).
սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրությունը (արձանագրությունները).
արտադրության վիճակի վերլուծության արդյունքների ակտը (հաշվետվությունը) (1ս սխեմայի համար).
արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը։
19. Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը՝
1) ուսումնասիրում և վերլուծում է սերտիֆիկացման աշխատանքների անցկացման հայտն ու կցվող փաստաթղթերը և տեղեկությունները, ընդունում է սերտիֆիկացում անցկացնելու մասին որոշում և իր որոշման մասին գրավոր տեղեկացնում հայտատուին.
2) իրականացնում է արտադրանքի նույնականացում և նմուշների (տիպային նմուշների) վերցնում՝ դրանց հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացման համար և (կամ)՝ նյութերի և լրակազմող արտադրատեսակների նմուշառում՝ դրանց հետազոտությունների (փորձարկումների) և չափումների համար, եթե այդ նյութերի և լրակազմող արտադրատեսակների կիրառմամբ արտադրված պատրաստի արտադրանքի անվտանգության պահանջների կատարումն ապահովվում է դրանց անվտանգության պահանջների կատարմամբ։
3ս սխեմայի համար թույլատրվում է համանման արտադրանքի հետագա խմբաքանակների համար այն արտադրանքի նմուշների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների օգտագործումը, որի համար արտադրանքի սերտիֆիկացման միևնույն մարմնի կողմից նախկինում տրվել է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ։ Ընդ որում, արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից անցկացվում է արտադրանքի խմբաքանակի նույնականացում՝ այն արտադրանքի հետ դրա համանմանությունը պարզելու համար, որի համար նախկինում տրվել է արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատ: Եթե սերտիֆիկացման մարմնի կողմից հաստատվել է այդ համանմանությունը, ապա խմբաքանակից արտադրանքի նմուշներ (տիպային նմուշներ) վերցնելը, ինչպես նաև դրանց հետազոտությունները (փորձարկումները) և չափումները չեն անցկացվում։ Այդ դեպքում արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների օգտագործվող արձանագրության գործողության ժամկետը կազմում է արձանագրության հաստատման օրվանից 1 տարուց ոչ ավելի:
1ս և 2ս սխեմաների համար թույլատրվում է նյութերի և լրակազմող արտադրատեսակների (որոնք վերցվել են արտադրանքի սերտիֆիկացման միևնույն մարմնի կողմից)՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) անցկացված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների կիրառումը, եթե այդ նյութերի և լրակազմող արտադրատեսակների կիրառմամբ արտադրված պատրաստի արտադրանքի անվտանգությանը ներկայացվող պահանջների կատարումն ապահովվում է դրանց անվտանգության պահանջների կատարմամբ։ Այդ դեպքում նյութերի և լրակազմող արտադրատեսակների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արձանագրության գործողության ժամկետը կազմում է արձանագրության հաստատման օրվանից 3 տարուց ոչ ավելի.
3) անցկացնում է սույն տեխնիկական կանոնակարգի պահանջների կատարումը հաստատող՝ ընդունված տեխնիկական լուծումների ու արտադրողի կողմից անցկացված՝ ռիսկերի գնահատման արդյունքների վերլուծությունը (սույն տեխնիկական կանոնակարգի 10-րդ հոդվածի 1-ին կետում նշված ստանդարտների ցանկից ստանդարտները չկիրառելու դեպքում) (ըստ անհրաժեշտության).
4) կանոններ և մեթոդներ պարունակող ստանդարտների ցանկից որոշում է արտադրանքի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների մեթոդիկաները.
5) արտադրանքի վերցված նմուշների (տիպային նմուշների) և (կամ) նյութերի ու լրակազմող արտադրատեսակների հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ անցկացնելու համար պայմանագրային հիմքով (անհրաժեշտության դեպքում) ներգրավում է հավատարմագրված փորձարկման լաբորատորիա (կենտրոն) այն լաբորատորիաների (կենտրոնների) թվից, որոնց հետ փոխգործակցում է.
6) անցկացնում է արտադրության վիճակի վերլուծություն՝ ձևակերպելով արտադրության վիճակի վերլուծության արդյունքների մասին ակտ (հաշվետվություն) (1ս սխեմա).
7) անցկացնում է հայտատուի կողմից սույն հոդվածի 16-րդ կետին համապատասխան ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների վերլուծության արդյունքների, արտադրանքի նմուշների (տիպային նմուշների) և (կամ) նյութերի և լրակազմող արտադրատեսակների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների ամփոփում, եթե այդ նյութերի և լրակազմող արտադրատեսակների կիրառմամբ արտադրված պատրաստի արտադրանքի անվտանգության պահանջների կատարումն ապահովվում է դրանց անվտանգության պահանջների կատարմամբ (1ս, 2ս և 3ս սխեմաներ) ինչպես նաև՝ արտադրության վիճակի վերլուծության արդյունքների ամփոփում.
8) հայտատուի կողմից ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների, արտադրանքի նմուշների (տիպային նմուշների) և (կամ) նյութերի և լրակազմող արտադրատեսակների հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների վերլուծության դրական արդյունքների դեպքում, եթե այդ նյութերի և լրակազմող արտադրատեսակների կիրառմամբ պատրաստված պատրաստի արտադրանքի անվտանգության պահանջների կատարումն ապահովվում է դրանց անվտանգության պահանջների կատարմամբ (1ս, 2ս և 3ս սխեմաներ), ու արտադրության վիճակի վերլուծության (1ս սխեմա) դրական արդյունքների դեպքում կայացնում է որոշում արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի տրամադրման վերաբերյալ, ձևակերպում է համապատասխանության սերտիֆիկատը և տրամադրում է այն հայտատուին.
9) արտադրանքի համապատասխանության տրված սերտիֆիկատի մասին տեղեկությունները մուտքագրում է համապատասխանության տրված սերտիֆիկատների և համապատասխանության գրանցված հայտարարագրերի միասնական ռեեստրում.
10) ձևավորում և պահպանում է սույն հոդվածի 18-րդ կետի 3-րդ ենթակետում նշված ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթը.
11) հայտատուի կողմից ներկայացված փաստաթղթերի և տեղեկությունների, արտադրանքի նմուշների (տիպային նմուշների) հետազոտությունների (փորձարկումների) և չափումների վերլուծության և արտադրության վիճակի վերլուծության (1ս սխեմա) բացասական արդյունքների դեպքում հայտատուին ուղարկում է համապատասխանության սերտիֆիկատի տրամադրումը մերժելու մասին պատճառաբանված որոշում:
20. Սույն հոդվածի 16-րդ կետում նշված փաստաթղթերի և տեղեկությունների լրակազմ փաթեթը ձևավորվում է թղթային կամ էլեկտրոնային կրիչների վրա:
21. Արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատը ձևակերպվում է Հանձնաժողովի կողմից հաստատվող միասնական ձևով և կանոններով:
22. Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից անկացվում է սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատում (1ս և 2ս սխեմաներ)՝ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում տարեկան 1 անգամ՝ արտադրանքի նմուշների (տիպային նմուշների) հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ և (կամ) նյութերի և լրակազմող արտադրատեսակների հետազոտություններ (փորձարկումների) և չափումներ անցկանցելու միջոցով, եթե այդ նյութերի և լրակազմող արտադրատեսակների կիրառմամբ արտադրված պատրաստի արտադրանքի անվտանգությանը ներկայացվող պահանջների կատարումն ապահովվում է դրանց անվտանգության պահանջների կատարմամբ՝ հավատարմագրված փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում) (1ս և 2ս սխեմաներ) և (կամ) արտադրության վիճակի վերլուծության միջոցով:
Սերտիֆիկացված արտադրանքի պարբերական գնահատման բացասական արդյունքների դեպքում արտադրանքի սերտիֆիկացման մարմինն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
կասեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը,
դադարեցնել արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը:
Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից ընդունված որոշումը փաստաթղթավորվում է և ի գիտություն է հայտնվում հայտատուին ։
Արտադրանքի սերտիֆիկացման մարմինը արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման մասին տեղեկությունները մուտքագրում է համապատասխանության տրված սերտիֆիկատների և համապատասխանության գրանցված հայտարարագրերի միասնական ռեեստրում:
23. Արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կազմում է՝
1) սերիական թողարկման արտադրանքի համար՝ 5 տարուց ոչ ավելի.
2) արտադրանքի խմբաքանակի համար՝ ժամկետ չի սահմանվում։
24. Հայտատուի կողմից արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի և ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթի պահպանման ժամկետը կազմում է՝
սերիական թողարկման արտադրանքի համար՝ այդ արտադրանքի արտադրության դադարեցման օրվանից 10 տարուց ոչ պակաս.
արտադրանքի խմբաքանակի համար՝ խմբաքանակից վերջին արտադրատեսակի իրացման օրվանից 10 տարուց ոչ պակաս։
Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի կողմից արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի և ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթի պահպանման ժամկետը կազմում է՝
արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ավարտի օրվանից 5 տարուց ոչ պակաս, եթե դրա գործողության ժամկետը սահմանափակ է.
արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի տրման օրվանից 10 տարուց ոչ պակաս, եթե դրա գործողության ժամկետը սահմանափակ չէ։
Թույլատրվում է դիմումների, արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի և ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթի պատճենների պահպանումը էլեկտրոնային տեսքով՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:
25. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին արտադրանքի համապատասխանությունը հավաստող հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների արձանագրությունները՝ ի լրումն «Փորձարկման և չափաբերման լաբորատորիաների կոմպետենտությանը ներկայացվող ընդհանուր պահանջներ» միջազգային ստանդարտով սահմանված պարտադիր պահանջներին, պետք է պարունակեն՝
1) հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների անցկացման պայմանները (ջերմաստիճանը և խոնավությունը).
2) փորձարկման սարքավորումների և չափման միջոցների ցանկը։
26. Օտար լեզվով կազմված և ապացուցողական նյութերի լրակազմ փաթեթում ներառված փաստաթղթերն ուղեկցվում են ռուսերեն թարգմանությամբ և (կամ) անդամ պետության օրենսդրությունում համապատասխան պահանջի առկայության դեպքում՝ այն անդամ պետության պետական լեզվով թարգմանությամբ, որի տարածքում իրականացվում է համապատասխանության հայտարարագրի գրանցումը կամ արտադրանքի համապատասխանության սերտիֆիկատի ձևակերպումը։
(11-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. ԵՏՀԽ 09.08.16 թիվ 60, խմբ. ԵՏՀԽ 12.09.25 թիվ 75)
Հոդված 12. Անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը
1. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանող և համապատասխանության գնահատման ընթացակարգն անցած թեթև արդյունաբերության արտադրանքը պետք է ունենա անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մականշվածք։
2. Անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով մակնշումը կատարվում է մինչև արտադրանքը շուկայում շրջանառության մեջ դնելը։
3. Անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը զետեղվում է պարզ ու հստակ պատկեր ապահովող ցանկացած եղանակով։
Արտադրանքը մակնշվում է Միության շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանով՝ Միության (Մաքսային միության) տեխնիկական բոլոր այն կանոնակարգերի պահանջներին դրա համապատասխանության դեպքում, որոնց գործողությունը տարածվում է դրա վրա և, որոնցով նախատեսվում է այդ նշանի զետեղումը:
4. Անդամ պետությունների շուկայում արտադրանքի շրջանառության միասնական նշանը կարող է զետեղվել փաթեթվածքի, ներդիրի, պիտակի վրա կամ ներկայացվել արտադրանքին կից փաստաթղթերում։
(12-րդ հոդվածը փոփ., խմբ. ԵՏՀԽ 12.09.25 թիվ 75)
Հոդված 13. Պաշտպանության մասով վերապահումը
(հոդվածն ուժը կորցրել է ԵՏՀԽ 12.09.25 թիվ 75)
|
Հավելված 1 «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 017/2011) |
Այն արտադրանքի ցանկը, որի համար սահմանվում են սույն տեխնիկական կանոնակարգի պահանջները
(վերնագիրը փոփ. ԵՏՀԽ 12.09.25 թիվ 75)
|
Արտադրանքի խմբերի անվանումը |
Արտադրատեսակների անվանումը |
|
1 |
2 |
|
Նյութեր՝ մանածագործական |
|
|
- սպիտակեղենային |
անկողնային, մարմնահագի, ճաշասենյակի սպիտակեղենի, սպիտակեղենային, կորսետային և լողանալու համար նախատեսված |
|
- սրբիչային |
(լողանալու համար նախատեսված), հարթ, ժակարդային, վաֆլենման, խավավոր սրբիչների, սավանների համար |
|
- հագուստի |
անջրանցիկ վերարկուի ու բաճկոնի, վերարկուի, կոստյումի, զգեստային-կոստյումի, զգեստային, բլուզային, վերնաշապկի, թաշկինակի և աստառի |
|
- կոշկեղենի |
կոշկերեսի և կոշիկի աստառի համար |
|
- դեկորատիվ |
պատուհանի վարագույրների, դռան վարագույրների, գալարավարագույրների, ծածկոցների, սփռոցների, թիկնոցների, ուղեգորգերի, շեզլոնգների համար |
|
- կահույքի |
կահույքի երեսծածկոցների, ներքնակների համար, ծածկաշապկի |
|
- մորթի՝ արհեստական և գործվածքներ՝ խավավոր |
դեկորատիվ նշանակության վրայի արտադրատեսակների, օձիքների, զարդարանքների, աստառի, գլխի հարդարանքների համար, այդ թվում՝ ծածկոցաշալերը |
|
Հագուստ և արտադրատեսակներ՝ կարի և տրիկոտաժե՝ |
|
|
- արտադրատեսակներ՝ վրայի |
ժակետներ, ջեմպեր, բաճկոններ, ժիլետներ, կոստյումներ, բլուզներ, կիսաշրջազգեստներ, զգեստներ, սարաֆաններ, կիսատաբատներ, կոմպլեկտներ, խալաթներ, տաբատներ, կոմբինեզոններ, ռեյտուզներ, սպորտային կոստյումներ և տաբատներ (բացի սպորտային թիմերի հանդերձավորման համար նախատեսվածներից) և նույնանման այլ արտադրատեսակներ |
|
- գուլպեղեն |
զուգագուլպաներ, գուլպաներ, կիսագուլպաներ, զանկապաններ, կարճագուլպաներ, լեգինսներ, կյուլոտներ, ոտնաթաթագուլպաներ և նույնանման այլ արտադրատեսակներ |
|
- արտադրատեսակներ՝ ձեռնոցային |
ձեռնոցներ, թաթպաններ, թաթմաններ և նույնանման այլ արտադրատեսակներ |
|
- արտադրատեսակներ՝ թաշկինակային-շարֆային |
շարֆեր, թաշկինակներ, գլխաշորեր |
|
- վերնազգեստ |
վերարկուներ, կիսավերարկուներ, անջրանցիկ վերարկուներ, կուրտկաներ, սպորտային կուրտկաներ (տաբատներ, կոստյումներ), կոմբինեզոններ, կիսակոմբինեզոններ և նույնանման այլ արտադրատեսակներ |
|
- վերնաշապիկներ |
վերնաշապիկներ |
|
- արտադրատեսակներ՝ կոստյումային |
կոստյումներ, պիջակներ, ժակետներ, կիսաշրջազգեստներ, ժիլետներ, պիջականման կուրտկաներ, տաբատներ, կիսատաբատներ և նույնանման այլ արտադրատեսակներ |
|
- արտադրատեսակներ՝ զգեստային |
զգեստներ (ներառյալ սարաֆանները, խալաթները), կիսաշրջազգեստներ, բլուզներ, ժիլետներ, գոգնոցներ, տաբատային կոմպլեկտներ և նույնանման այլ արտադրատեսակներ |
|
- հագուստ՝ տնային |
խալաթներ, կոստյումներ և նույնանման այլ արտադրատեսակներ |
|
- արտադրատեսակներ՝ սպիտակեղենային |
մարմնահագի սպիտակեղեն, անկողնային, ճաշասենյակի և խոհանոցի սպիտակեղեն, սրբիչներ, լողանալու համար նախատեսված արտադրատեսակներ, քթի թաշկինակներ և նույնանման այլ արտադրատեսակներ |
|
- արտադրատեսակներ՝ կորսետային |
կրծկալներ, կորսետներ և նույնանման այլ արտադրատեսակներ |
|
- անկողնային պարագաներ |
վերմակներ, բարձեր և նույնանման այլ արտադրատեսակներ |
|
- գլխի հարդարանքներ |
ֆուրաժկաներ, կեպիներ, գդակներ, գլխարկներ, պանամաներ, բերետներ, տյուբետեյկաներ և նույնանման այլ արտադրատեսակներ |
|
Ծածկեր և արտադրատեսակներ՝ գորգագործական, մեքենայական արտադրության |
գորգեր, ուղեգորգեր, հատակի ուղեգորգեր, հատակի մանածագործական ծածկեր |
|
Արտադրատեսակներ՝ մանածագործական-գալանտերեային |
արտադրատեսակներ՝ վարագույրի - շղարշե, քաթան՝ ժանյակավոր և արտադրատեսակներ՝ ժանյակավոր, արտադրատեսակներ՝ հատով, փողկապներ, թիկնոցներ, ծածկոցներ, գալարավարագույրներ և նույնանման այլ արտադրատեսակներ |
|
Արտադրատեսակներ՝ կաշվե-գալանտերեային |
պայուսակներ, ճամպրուկներ, պորտֆելներ, թիկնապայուսակներ, ուղեպայուսակներ, պորտպլեդներ, պատյաններ, թղթապանակներ և նույնանման այլ արտադրատեսակներ |
|
ձեռնոցներ, թաթմաններ | |
|
գոտեփոկեր, ժամացույցի համար փոկեր և նույնանման այլ արտադրատեսակներ | |
|
Թաղիք, նրբաթաղիք և ոչ գործվածքային նյութեր |
թաղիք, նրբաթաղիք և ոչ գործվածքային նյութեր |
|
Կոշկեղեն |
երկարաճիտ կոշիկներ, կիսաճտքավոր կոշիկներ, թեթև ճտքավոր կոշիկներ, կարճաճիտք կոշիկներ, ճտքակոշիկներ, կիսակոշիկներ, տուֆլիներ, կրկնակոշիկներ և բնական, արհեստական ու սինթետիկ կաշվից կոշիկների, ռետինե, ռետինե-մանածագործական, թաղիքե, կոմբինացված, մանածագործական, պոլիմերային և այլ նյութերից կոշիկների այլ տեսակներ |
|
Կաշի՝ արհեստական |
կոշկերեսի և կոշիկի աստառի, հագուստի և գլխի հարդարանքների, ձեռնոցների և թաթմանների համար, գալանտերեային, կահույքի և տարբեր արտադրատեսակների երեսքաշման համար |
|
Կաշի և կաշվե արտադրատեսակներ |
կաշի՝ արտադրատեսակների ներքևի, վերևի մասի և աստառի համար, գալանտերեային, ձեռնոցների և թաթմանների համար, կահույքի երեսքաշման համար և կաշվի այլ տեսակներ, |
|
հագուստ, գլխի հարդարանքներ և կաշվե այլ արտադրատեսակներ | |
|
Մորթի և մորթե արտադրատեսակներ |
վերարկուներ, կիսավերարկուներ, կուրտկաներ, թիկնոցներ, կոստյումներ, ժիլետներ, գլխի հարդարանքներ, օձիքներ, մանժետներ, զարդարանքներ, հարդարանքներ, ձեռնոցներ, թաթմաններ, գուլպաներ, կարճագուլպաներ, ննջապարկեր, ծածկոցներ և նույնանման այլ արտադրատեսակներ, |
|
մորթե մորթիկներ՝ մշակված |
(հավելվածը փոփ. ԵՏՀԽ 12.09.25 թիվ 75)
|
Հավելված 2 «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 017/2011) |
Մանածագործական նյութերին, արտադրատեսակներին և դրանցից պատրաստված հագուստին, մանածագործական-գալանտերեային արտադրատեսակներին ներկայացվող կենսաբանական և քիմիական անվտանգության պահանջները
|
Արտադրանքի անվանումը |
Հիգրոսկո-պիկություն*, (%), ոչ պակաս |
Օդաթափան-ցելիություն** դմ3/մ2ս, ոչ պակաս |
Արտադրա-տեսակների մակերևույ-թին էլեկտրա-ստատիկ դաշտի լարվածու-թյան մակարդակը, կՎ/մ, ոչ ավելի |
Ազատ ֆորմալդե-հիդի պարունա-կությունը, մկգ/գ, ոչ ավելի |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
Նյութեր առաջին շերտի արտադրատեսակների և հագուստի համար, սպիտակեղենային արտադրատեսակներ, անկողնային սպիտակեղեն, կորսետային և լողանալու համար նախատեսված արտադրատեսակներ, գլխի ամառային հարդարանքներ, գուլպեղեն, թաշկինակային-շարֆային արտադրատեսակներ, քթի թաշկինակներ և նույնանման այլ արտադրատեսակներ |
6 |
100 |
15 |
75 |
|
Լողանալու համար նախատեսված, կորսետային արտադրատեսակների, գուլպեղենի և թաշկինակային-շարֆային արտադրատեսակների համար՝ չի սահմանվում |
Թույլատրվում է 70-ից ոչ պակաս՝ ֆլանելից, բումազեից, ներպատված (խավավորված) արտադրա-տեսակների, տրիկոտաժե պաստառների և պոլիուրեթանային թելերով պաստառների, անկողնային սպիտակեղենի համար |
|||
|
Նյութեր երկրորդ շերտի արտադրատեսակների և հագուստի համար, զգեստներ, բլուզներ, վերնաշապիկներ, տաբատներ, կիսաշրջազգեստներ, առանց աստառի կոստյումներ, սվիտերներ, ջեմպերներ, պուլովերներ, գլխի հարդարանքներ (ամառայիններից բացի), ձմեռային տեսականու գուլպեղեն, ձեռնոցներ, թաթպաններ և նույնանման այլ արտադրատեսակներ |
Չի սահմանվում |
60 |
15 |
300 |
|
100՝ մանածագործական արտադրատե-սակների համար. Թույլատրվում է 60-ից ոչ պակաս՝ ֆլանելից, (խավավորված) տրիկոտաժե պաստառներից ու պոլիուրեթանային և թելերով պաստառներից արտադրա-տեսակների համար |
||||
|
ջինսի և վելվետի գործվածքներից, ջինսի գործվածքների նման վուշե բամբակացված գործվածքներից արտադրատե-սակների համար՝ 50-ից ոչ պակաս |
||||
|
Երրորդ շերտի հագուստի և արտադրատեսակ-ների համար, վերարկուներ, կիսավերարկուներ, անջրանցիկ վերարկուներ, կուրտկաներ, աստառով կոստյումներ և նույնանման այլ արտադրատեսակ-ներ |
- |
60 (միայն աստառի համար) |
15 |
300 |
|
- |
15 |
75 | ||
|
Սրբիչներ, սավաններ՝ լողանալու համար նախատեսված |
Ջրակլանումը 80%-ից ոչ պակաս՝ վուշե գործվածքների համար |
|||
|
300%-ից ոչ պակաս՝ բամբակյա և խառնած խավավոր գործվածքների համար |
||||
|
Մազականությունը վաֆլենման, բամբակյա և խառնակազմ սրբիչների համար՝ 80 մմ 30 րոպեում։ |
||||
|
Մանածագործական նյութեր՝ կոշկեղենի համար |
5 |
- |
- |
300՝ արտաքին դետալների համար, 75՝ ներքին դետալների համար |
|
Մանածագործական նյութեր՝ դեկորատիվ, կահույքի, ծածկեր և գորգագործական արտադրատեսակ-ներ, թաղիք, նրբաթաղիք |
- |
- |
15 |
300 |
|
Մանածագործական աստառային նյութեր, աստառի՝ ձևակայունության և ջերմամեկուսացման համար |
- |
60 (աստառ, բացի հողմապաշտպանից) |
15 |
300 |
|
Մանածագործական նյութեր՝ խավավոր՝ թավիշ, պլյուշ |
- |
- |
15 |
300 |
|
Արհեստական մորթի՝ կոշկեղենի համար |
- |
- |
- |
300՝ արտաքին դետալների համար, 75՝ ներքին դետալների համար |
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
* Հիգրոսկոպիկություն» ցուցանիշի մասով պահանջներ չեն սահմանվում ճաշասենյակի և խոհանոցի սպիտակեղենի ու առաջին շերտի սպորտային նշանակության հագուստի համար (ընդ որում՝ արտադրատեսակների մականշվածքի վրա սպորտային նշանակության նշումը պարտադիր է)։
** «Օդաթափանցելիություն» ցուցանիշի մասով պահանջներ չեն սահմանվում»՝
- այն արտադրատեսակների համար, որոնց կառուցվածքը (սարաֆաններ, կիսաշրջազգեստներ, ժիլետներ) կամ նյութի կազմությունը (փուխր հյուսվածքով, ժանեկակերպ հյուսվածքով, ցանցկեն կամ նույնանման նյութեր) ենթադրում են բարձր օդաթափանցելիություն.
- այն արտադրատեսակների համար, որոնք ունեն օդափոխանակություն ապահովող կառուցվածքային տարրեր.
- աշուն–ձմեռ տեսականու կիսակոմբինիզոնների և տաբատների համար.
- գուլպեղենի, (այդ թվում՝ ձմեռային), կորսետային արտադրատեսակների համար.
- վերմակների և բարձերի համար.
- ճաշասենյակի և խոհանոցի սպիտակեղենի համար:
(ծանոթագրությունները խմբ. ԵՏՀԽ 09.08.16 թիվ 60)
(հավելվածը խմբ. ԵՏՀԽ 09.08.16 թիվ 60)
|
Հավելված 3 «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 017/2011) |
Մանածագործական, պոլիմերային և այլ նյութերից, կաշվից, արհեստական կաշվից և դրանցից պատրաստված թեթև արդյունաբերության արտադրատեսակների քիմիական անվտանգության պահանջները
|
Արտադրատեսակի պատրաստման համար նյութեր |
Որոշվող նյութի անվանումը |
Նորմատիվ | |
|
ջրային միջավայր (մգ/դմ), ոչ ավելի |
օդային միջավայր (մգ/մ3), ոչ ավելի | ||
|
Բնական՝ բուսական հումքից |
Ֆորմալդեհիդ* |
- |
0.003 |
|
Ստվարաթուղթ |
Ֆորմալդեհիդ* |
- |
0.003 |
|
Արհեստական (վիսկոզային, ացետատային) |
Ֆորմալդեհիդ* |
- |
0.003 |
|
Պոլիեթերային |
Ֆորմալդեհիդ* |
- |
0.003 |
|
Դիմեթիլտերեֆտալատ |
1.5 |
0.01 | |
|
Ացետալդեհիդ |
0.2 |
0.01 | |
|
Պոլիամիդային |
Ֆորմալդեհիդ* |
- |
0.003 |
|
Կապրոլակտամ |
1.0 |
0.06 | |
|
Հեքսամեթիլենդիամին |
0.01 |
0.001 | |
|
Պոլիակրիլոնիտրիլային |
Ֆորմալդեհիդ* |
- |
0.003 |
|
Ակրիլոնիտրիլ |
2.0 |
0.03 | |
|
Դիմեթիլֆորմամիդ |
10 |
0.03 | |
|
Պոլիվինիլքլորիդային |
Ֆորմալդեհիդ* |
- |
0.003 |
|
Ացետոն |
2.2 |
0.35 | |
|
Բենզոլ |
0.01 |
0.1 | |
|
Տոլուոլ |
0.5 |
0.6 | |
|
Դիօկտիլֆտալատ |
2.0 |
0.02 | |
|
Դիբութիլֆտալատ |
չի թույլատրվում |
չի թույլատրվում | |
| (դիրքը հանվել է ԵՏՀԽ 09.08.16 թիվ 60) | |||
|
Կադմիում (Cd)** |
0.001 |
- | |
|
Ցինկ (Zn)** |
0.1 |
- | |
|
Քլորմեթան (վինիլքլորիդ)** |
0.01 |
0.01 | |
|
Պոլիվինիլացետատային |
Ֆորմալդեհիդ* |
- |
0.003 |
|
Վինիլացետատ |
0.2 |
0.15 | |
|
Պոլիոլեֆինային |
Ֆորմալդեհիդ* |
- |
0.003 |
|
Ացետալդեհիդ |
0.2 |
0.01 | |
|
Պոլիուրեթանային |
Ֆորմալդեհիդ* |
- |
0.003 |
|
Էթիլենգլիկոլ |
1.0 |
1.0 | |
|
Ացետալդեհիդ |
0.2 |
0.01 | |
|
Տոլուիլոնդիիզոցիանատ** |
- |
0.002 | |
|
Բենզոլ |
0.01 |
0.1 | |
|
Տոլուոլ |
0.5 |
0.6 | |
|
Պոլիօրգանոսիլակ-սաններ (սիլիկոններ) |
Ֆորմալդեհիդ* |
- |
0.003 |
|
Ացետալդեհիդ |
0.2 |
0.01 | |
|
Մեթիլային սպիրտ |
3.0 |
0.5 | |
|
Կաշի, մորթի |
Ֆորմալդեհիդ* |
300 |
0.003 |
|
Ջրով լվացվող քրոմի (VI) զանգվածային մասը, մգ/կգ |
- |
- | |
|
3.0 |
- | ||
|
Ռետինե |
Ֆորմալդեհիդ* |
- |
0.003 |
|
Թիուրամ Е |
0.5 |
- | |
|
Դիօկտիլֆտալատ |
2.0 |
0.02 | |
|
Դիբութիլֆտալատ |
չի թույլատրվում |
չի թույլատրվում | |
|
Լուծազատվող քիմիական տարրեր (կախված ներկանյութից) |
Մկնդեղ (As) |
1.0 |
- |
|
Կապար (Pb) |
1.0 |
- | |
|
Քրոմ (Cr) |
2.0 |
- | |
|
Կոբալտ (Со) |
4.0 |
- | |
|
Պղինձ (Cu) |
50.0 |
- | |
|
Նիկել (Ni) |
4.0 |
- | |
(աղյուսակը փոփ., լրաց. ԵՏՀԽ 09.08.16 թիվ 60)
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ.
* Ազատ ֆորմալդեհիդի պարունակությունը որոշվում է նյութերի բոլոր տեսակներում և կազմում է՝
- 75 մկգ/գ-ից ոչ ավելի՝ հագուստում և առաջին շերտի հագուստի, կոշիկի ներքին շերտերի, տնային և լողափային կոշիկների համար նյութերում.
- 300 մկգ/գ-ից ոչ ավելի՝ մնացած արտադրատեսակների համար։
Նորմատիվը նշված է առանց հաշվի առնելու մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածությունը
Գորգերից, գորգագործական արտադրատեսակներից և հատակի ծածկերից ֆորմալդեհիդի արտաճառագայթումը օդային միջավայր չպետք է գերազանցի 0,1 մգ/մ3։
** Տվյալ նյութի բովանդակությունը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ տվյալ նյութի հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ պարունակող միջպետական ստանդարտները ստանդարտացման ոլորտում հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 017/2011) պահանջների կիրառման և կատարման ու Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 876 որոշմամբ հաստատված արտադրանքի համապատասխանության գնահատում (հաստատում) իրականացնելու համար անհրաժեշտ նմուշառման կանոններ պարունակող փաստաթղթերի ցանկում ներառելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու ամսաթվից 12 ամիսը լրանալուց հետո:
(ծանոթագրությունները լրաց. ԵՏՀԽ 09.08.16 թիվ 60)
(հավելվածը փոփ., լրաց. ԵՏՀԽ 09.08.16 թիվ 60)
|
Հավելված 4 «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 017/2011) |
Մանածագործական-օժանդակ նյութերով մշակված մանածագործական նյութերի և դրանցից պատրաստված արտադրատեսակների քիմիական անվտանգության պահանջները
|
Արտազատվող ցնդող քիմիական նյութերի անվանումները |
Նորմատիվ՝ օդային միջավայր (մգ/մ), ոչ ավելի |
|
Մեթիլակրիլատ |
0.01 |
|
Մեթիլմեթակրիլատ |
0.01 |
|
Ստիրոլ |
0.002 |
|
Քսիլոլներ (իզոմերների խառնուրդ) |
0.2 |
|
Վինիլացետատ |
0.15 |
|
Մեթիլային սպիրտ |
0.5 |
|
Բութիլային սպիրտ |
0.1 |
|
Ֆենոլ |
0.003 |
|
Ացետալդեհիդ |
0.01 |
|
Տոլուոլ |
0.6 |
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ.
Թույլատրվում է «ֆենոլի» ցուցանիշների ընտրովի վերահսկողության հնարավորությունը
Ցուցանիշներն ուսումնասիրվում են՝ կախված կիրառվող վերջնամշակվածքի (ապրետի) բաղադրությունից։
|
Հավելված 5 «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 017/2011) |
ոշկեղենի մեխանիկական ու կենսաբանական անվտանգության պահանջները
|
Արտադրանքի անվանումը, կոշիկի տեսակը |
Անվտանգության ցուցանիշի անվանումը |
Ցուցանիշի նորմավորվող արժեքը |
|
1 |
2 |
3 |
|
Տղամարդու կամ կանացի կոշիկ՝ կաշվից, մանածագործվածքից, արհեստական և սինթետիկ նյութերից ու կոմբինացված կոշկերեսով |
Քիմիական մեթոդներով ամրացվող կոշիկի ներբանի ամրակման ամրությունը՝ բացի տնային և ճամփորդական կոշիկներից, Ն/սմ |
|
|
- կաշվից |
34-ից ոչ պակաս | |
|
- կաշվե մանրաթելերից և ոչ ծակոտկեն ռետինից |
42-ից ոչ պակաս | |
|
- ծակոտկեն ռետինից, պոլիմերային նյութերից, հաստությունը՝ |
||
|
մինչև 6 մմ (ներառյալ) |
42-ից ոչ պակաս | |
|
ազ. 6-ից 10 մմ (ներառյալ) |
53-ից ոչ պակաս | |
|
ազ, 10 մմ |
63-ից ոչ պակաս | |
|
Քիմիական մեթոդներով ամրացվող կոշիկի ներբանի ամրակման ամրություն (տնային և ճամփորդական կոշիկների համար), Ն/սմ |
||
|
- կաշվից |
29-ից ոչ պակաս | |
|
կաշվե մանրաթելերից և ոչ ծակոտկեն ռետինից |
36-ից ոչ պակաս | |
|
ծակոտկեն ռետինից, պոլիմերային նյութերից, հաստությունը՝ |
||
|
մինչև 6 մմ (ներառյալ) |
36-ից ոչ պակաս | |
|
ազ. 6-ից 10 մմ (ներառյալ) Թելային մեթոդներով ամրացվող կոշիկի ներքևի հատվածի դետալների ամրակման ամրությունը՝ բացի տնային և ճամփորդական կոշիկներից, Ն/սմ |
45-ից ոչ պակաս | |
|
- ներբան (կաշվից) կոշկերեսի (կաշվից, մանածագործական նյութից, արհեստական և սինթետիկ կաշվից) ձևվածքով ՝ կետակարի, թափանցակարի, սանդալային մեթոդներով ամրացվող |
140-ից ոչ պակաս | |
|
- ներբան (ոչ ծակոտկեն ռետինից, կաշվից) կոշկերեսի ձևվածքով (կաշվից)՝ սոսնձային թափանցակարի, միաշար սոսնձային թափանցակարի մեթոդներով ամրացման համար |
110-ից ոչ պակաս | |
|
- ներբան (ոչ ծակոտկեն ռետինից, պոլիուրիտանից) կոշկերեսի ձևվածքով (կաշվից)՝ կողային մեթոդով ամրացման համար |
120-ից ոչ պակաս | |
|
- ներբան (ծակոտկեն ռետինից) տակդիրով (կաշվից)՝ ռանտով-սոսնձային, կետակարով-սոսնձային, սանդալային-սոսնձային, միաշար-սանդալային-սոսնձային, մեխային-սոսնձային մեթոդներով ամրացման համար |
30-ից ոչ պակաս | |
|
- ներբան (կաշվից) ռանտով (ռանտերի համար կաշվից)՝ ռանտային մեթոդով ամրացվող |
130-ից ոչ պակաս | |
|
- ներբան (կաշվից) եզրահատմամբ, ռանտով (ռանտերի համար կաշվից)՝ ռանտային մեթոդով ամրացվող |
140-ից ոչ պակաս | |
|
- տակդիր (կաշվից) կոշկերեսի ձևվածքով (կաշվից)՝ սանդալային-սոսնձային, կետակարով-սոսնձային, միաշար-սանդալային-սոսնձային մեթոդներով ամրացվող |
120-ից ոչ պակաս | |
|
- տակդիր (կաշվից) ռանտով (ռանտերի համար կաշվից)՝ ռանտային-սոսնձային մեթոդով ամրացման համար |
120-ից ոչ պակաս | |
|
- ռանտ (ռանտերի համար կաշվից) միջատակով (կաշվից)՝ ռանտային, ռանտային-սոսնձային մեթոդներով ամրացման համար |
120-ից ոչ պակաս | |
|
Թելային մեթոդներով ամրացվող կոշիկի ներքևի հատվածի դետալների ամրակման ամրություն, տնային և ճամփորդական կոշիկների համար, Ն/սմ |
||
|
- ներբան (կաշվից) կոշկերեսի ձևվածքով (կաշվից, մանածագործական նյութից, արհեստական և սինթետիկ կաշվից)՝ կետակարի, թափանցակարի, սանդալային մեթոդներով ամրացվող |
119-ից ոչ պակաս | |
|
- ներբան (ծակոտկեն ռետինից) տակդիրով (կաշվից)՝ կետակարով-սոսնձային, սանդալային-սոսնձային, միաշար-սանդալային-սոսնձային մեթոդներով ամրացվող |
26-ից ոչ պակաս | |
|
- տակդիր (կաշվից) կոշկերեսի ձևվածքով (կաշվից)՝ սանդալային-սոսնձային, կետակարով-սոսնձային, միաշար-սանդալային-սոսնձային մեթոդներով ամրացվող |
102-ից ոչ պակաս | |
|
Կրունկի ամրակման ամրությունը |
850-ից ոչ պակաս | |
|
միջին (З0-ից 45 մմ), բարձր (ազ. 45-ից 70 մմ) և առանձնապես բարձր (70 մմ-ից ավելի), Ն |
||
|
Կոշիկի ճկունությունը (ճամփորդական, տնային, լողափային կոշիկների համար), Ն (Ն/սմ) |
||
|
- հետևյալ նյութերից ներբանի վրա սոսնձային եղանակով ամրացվող՝ |
||
|
կաշի |
127-ից (14-ից) ոչ ավելի | |
|
ոչ ծակոտկեն ռետին, կաշվե մանրաթելերից |
91-ից (10-ից) ոչ ավելի | |
|
ծակոտկեն ռետին |
63-ից (7-ից) ոչ ավելի | |
|
- ձուլվածքային, միաշար-ձուլվածքային, միաշար-սոսնձային, սանդալային, միաշար-սանդալային մեթոդներով ամրացվող, մամլիչ վուլկանացման, միաշար-մամլիչ, կաշվից, ոչ ծակոտկեն ռետինից, ծակոտկեն ռետինից և պոլիմերային նյութերից ներբանին |
45-ից (5-ից) ոչ ավելի | |
|
Կոշիկ՝ սպորտի խաղային տեսակների համար |
Ներբանի կայունությունը բազմակի ճկման, բոլորապտույտի նկատմամբ, |
|
|
- բասկետբոլի համար |
10˙103-ից ոչ պակաս | |
|
- վոլեյբոլի համար |
20.103-ից ոչ պակաս | |
|
- թենիսի համար |
15.103-ից ոչ պակաս | |
|
- կրոսի համար |
20.103-ից ոչ պակաս | |
|
Ներբանի հարվածային ամրություն, Ջ. |
||
|
- բասկետբոլի համար |
20-ից ոչ պակաս | |
|
- վոլեյբոլի համար |
10-ից ոչ պակաս | |
|
- թենիսի համար |
15-ից ոչ պակաս | |
|
- կրոսի համար |
15-ից ոչ պակաս | |
|
Ֆուտբոլ ու ռեգբի խաղալու և սպորտի այլ տեսակների համար կոշիկ |
Կոշիկի ներբանի ամրակման ամրությունը |
|
|
- թափանցակարի մեթոդով ամրացվող, Ն/սմ |
140-ից ոչ պակաս | |
|
- սոսնձային մեթոդով ամրացվող, Ն |
140-ից ոչ պակաս | |
|
Ականոցի ամրակման ամրությունը, Ն |
1500-ից ոչ պակաս | |
|
Կոշիկ՝ ռետինե, պոլիմերային, ռետինե-մանածագործական և պոլիմերային-մանածագործական (բացի տնային, ճամփորդական և լողափային կոշիկներից) |
Անջրանցիկությունը |
Կոշիկի ներքին մակերևույթը պետք է լինի չոր |
|
Ռետինե կաշեփոկի միացման ամրությունը մանածագործական կոշկերեսին, Ն/մ |
1200-ից ոչ պակաս | |
|
Ռետինե երկարաճիտ կոշիկների հաստությունը չափումների գոտիներում, մմ, ոչ պակաս, քան՝ |
||
|
քթային, առաջավոր մաս, ճիտքը վերելքի մասում, |
2.5 | |
|
ճիտքի ներքևի և վերևի մասը, |
1.5 | |
|
կրունկը ներբանով, |
22.0 | |
|
ներբանը կոշկատակի մասում, |
8.0 |
|
Հավելված 6 «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 017/2011) |
Կաշվե-գալանտերեային արտադրատեսակների մեխանիկական ու կենսաբանական անվտանգության պահանջները
|
Արտադրանքի անվանումը |
Հատկությունների ցուցանիշի անվանումը |
Ցուցանիշի նորմավորվող արժեքը |
|
1 |
2 |
3 |
|
Պայուսակներ (կենցաղային և հատուկ), պորտպլեդներ, ճամպրուկներ, թղթապայուսակներ (պորտֆելներ), ուսապայուսակներ, թիկնապայուսակներ, պատյաններ և թղթապանակներ |
Բռնակների ամրակման հանգույցների խզման բեռնվածությունը կամ առավելագույն բեռնվածքը՝ արտադրատեսակների համար, Ն. |
|
|
- պայուսակներ՝ կանացի և ամենօրյա, տղամարդու (այդ թվում՝ երիտասարդական), թիկնապայուսակներ՝ կանացի, տղամարդու, երիտասարդական |
50-ից ոչ պակաս | |
|
- պայուսակներ՝ տնտեսական, լողափային՝ արհեստական կաշվից, երկտակված գործվածքներից, ներծծանքով կամ ծածկույթով |
90-ից ոչ պակաս | |
|
- առանց ներծծվածքի և ծածկույթի գործվածքներից, պոլիմերային նյութերից |
50-ից ոչ պակաս | |
|
- պայուսակներ՝ սովորողների համար, պորտֆելներ՝ կանացի, թղթապանակներ՝ աշխատանքային |
70-ից ոչ պակաս | |
|
- պայուսակներ՝ ճամփորդական, սպորտային, պորտֆելներ՝ ճամփորդական, տղամարդու, ճամպրուկներ-դիպլոմատներ, ճամպրուկներ՝ ճամփորդական, փափուկ և կիսակոշտ կառուցվածքի, թիկնապայուսակներ՝ ճամփորդական |
170-ից ոչ պակաս | |
|
- ճամպրուկներ՝ ճամփորդական, կոշտ կառուցվածքի և ճամպրուկ-հանդերձապահարան |
400-ից ոչ պակաս | |
|
Ներկվածքի կայունությունը՝ բալերով |
||
|
- չոր շփման նկատմամբ |
4*-ից ոչ պակաս | |
|
- թաց շփման նկատմամբ |
3*-ից ոչ պակաս | |
|
- «քրտինքի» դեպքում |
3*-ից ոչ պակաս | |
|
Թելային կարի ամրությունը, Ն/սմ, արտադրատեսակների համար |
||
|
- պայուսակներ՝ կանացի և ամենօրյա, տղամարդու (այդ թվում՝ երիտասարդական), թիկնապայուսակներ՝ կանացի, տղամարդու, երիտասարդական |
20-ից ոչ պակաս | |
|
- պայուսակներ՝ տնտեսական, լողափային՝ արհեստական կաշվից, երկտակված գործվածքներից, ներծծանքով կամ ծածկույթով |
30-ից ոչ պակաս | |
|
- առանց ներծծվածքի և ծածկույթի գործվածքներից, պոլիմերային նյութերից |
15-ից ոչ պակաս | |
|
- պայուսակներ, պորտֆելներ՝ կանացի, թղթապանակներ՝ աշխատանքային |
30-ից ոչ պակաս | |
|
- պայուսակներ՝ ճամփորդական, սպորտային, պորտֆելներ՝ ճամփորդական, տղամարդու, ճամպրուկներ-դիմպլոմատներ, ճամպրուկներ՝ ճամփորդական փափուկ և կիսակոշտ կառուցվածքի, թիկնապայուսակներ՝ ճամփորդական, ճամպրուկներ՝ ճամփորդական կոշտ կառուցվածքի, ճամպրուկ-հանդերձապահարան |
40-ից ոչ պակաս | |
|
Զոդովի կարի ամրությունը ԲՀՀ՝ շերտատման դեպքում, Ն/սմ. արտադրատեսակների համար ՄՊա տեղաշարժի դեպքում՝ |
||
|
- պայուսակներ՝ կանացի և ամենօրյա, տղամարդու (այդ թվում՝ երիտասարդական), թիկնապայուսակներ՝ կանացի, տղամարդու, երիտասարդական |
շերտատման դեպքում՝ 20-ից ոչ պակաս, տեղաշարժի դեպքում՝ 0,2-ից ոչ պակաս | |
|
- պայուսակներ՝ տնտեսական, լողափային՝ արհեստական կաշվից, երկտակված գործվածքներից, ներծծանքով կամ ծածկույթով |
շերտատման դեպքում՝ 25-ից ոչ պակաս, տեղաշարժի դեպքում՝ 0,30-ից ոչ պակաս | |
|
- առանց ներծծվածքի և ծածկույթի գործվածքներից, պոլիմերային նյութերից |
շերտատման դեպքում՝ 10-ից ոչ պակաս, տեղաշարժի դեպքում՝ 0,15-ից ոչ պակաս | |
|
- պայուսակներ, պորտֆելներ՝ կանացի, թղթապանակներ՝ աշխատանքային |
շերտատման դեպքում՝ 25-ից ոչ պակաս, տեղաշարժի դեպքում՝ 0,3-ից ոչ պակաս | |
|
- պայուսակներ՝ ճամփորդական, սպորտային, պորտֆելներ՝ ճամփորդական, տղամարդու, ճամպրուկներ-դիմպլոմատներ, ճամպրուկներ՝ ճամփորդական փափուկ և կիսակոշտ կառուցվածքի, թիկնապայուսակներ՝ ճամփորդական, ճամպրուկներ՝ ճամփորդական կոշտ կառուցվածքի, ճամպրուկ-հանդերձապահարան |
շերտատման դեպքում՝ 35-ից ոչ պակաս, տեղաշարժի դեպքում՝ 0,4-ից ոչ պակաս | |
|
Գոտեփոկեր և ժամացույցի համար փոկեր |
Ներկվածքի կայունությունը՝ բալերով |
|
|
- չոր շփման նկատմամբ |
4*-ից ոչ պակաս | |
|
- թաց շփման նկատմամբ |
3*-ից ոչ պակաս | |
|
- «քրտինքի» դեպքում |
3*-ից ոչ պակաս | |
|
Կապոցափոկեր՝ ուղեբեռային |
Բռնակների և ուսագոտիների ամրակման հանգույցի խզման բեռնվածությունը, Ն |
170-ից ոչ պակաս |
|
Ներկվածքի կայունությունը՝ բալերով |
||
|
- չոր շփման նկատմամբ |
4*-ից ոչ պակաս | |
|
- թաց շփման նկատմամբ |
3*-ից ոչ պակաս | |
|
Ձեռնոցներ և թաթմաններ |
Ներկվածքի կայունությունը՝ բալերով |
|
|
- չոր շփման նկատմամբ |
4*-ից ոչ պակաս | |
|
- թաց շփման նկատմամբ |
3*-ից ոչ պակաս | |
|
- «քրտինքի» դեպքում |
3*-ից ոչ պակաս |
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ.
* - կաշվի համար ցուցանիշ
Այլ նյութերի ներկվածքի ամրություն պետք է լինի 3 բալից ոչ պակաս։
|
Հավելված 7 «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 017/2011) |
Կաշվե-գալանտերեային արտադրատեսակների և դրանց պատրաստման համար նյութերի քիմիական անվտանգության պահանջները՝ կախված նյութի բաղադրությունից
|
Նյութեր |
Արտազատվող նյութերի անվանումները |
Նորմատիվ |
|
Օդային միջավայր (մգ/մ), ոչ ավելի | ||
|
Բնական նյութեր բուսական հումքից, բնական կաշի |
ֆորմալդեհիդ |
0.003* |
|
Պոլիամիդային |
ֆորմալդեհիդ |
0.003* |
|
կապրոլակտամ |
0.06 | |
|
հեքսամեթիլենդիամին |
0.001 | |
|
Պոլիեթերային |
ֆորմալդեհիդ |
0.003* |
|
դիմեթիլտերեֆտալատ |
0.01 | |
|
ացետալդեհիդ |
0.01 | |
|
Պոլիակրիլոնիտրիլային |
ֆորմալդեհիդ |
0.003* |
|
ակրիլոնիտրիլ |
0.03 | |
|
վինիլացետատ |
0,15 | |
|
Պոլիուրեթանային |
ֆորմալդեհիդ |
0.003* |
|
տոլուիլոնդիիզոցիանատ |
0.002 | |
|
ացետալդեհիդ |
0.01 | |
|
Պոլիվինիլքլորիդային |
ֆորմալդեհիդ |
0.003* |
|
Ֆենոլ |
0.003 | |
|
դիօկտիլֆտալատ |
0.02 | |
|
դիբութիլֆտալատ |
չի թույլատրվում | |
|
ացետոն |
0.35 | |
|
Արհեստական՝ վիսկոզային և ացետատային |
ֆորմալդեհիդ |
0.003* |
|
Պոլիոլեֆինային |
ֆորմալդեհիդ |
0.003* |
|
ացետալդեհիդ |
0.01 | |
|
Վինիլացետատներ (արհեստական կաշի) |
ֆորմալդեհիդ |
0.003* |
|
վինիլացետատ |
0.15 | |
|
դիօկտիլֆտալատ |
0.02 | |
|
դիբութիլֆտալատ |
չի թույլատրվում | |
|
Կաշի՝ արհեստական, պոլիուրեթանային կամ պոլիվինիլուրեթանային ծածկույթով |
ֆորմալդեհիդ |
0.003* |
|
դիբութիլֆտալատ |
չի թույլատրվում | |
|
դիօկտիլֆտալատ |
0.02 | |
|
Ռետինե |
ֆորմալդեհիդ |
0.003* |
|
դիբութիլֆտալատ |
չի թույլատրվում | |
|
դիօկտիլֆտալատ |
0.02 | |
|
Ստվարաթուղթ |
ֆորմալդեհիդ |
0.003* |
* Նորմատիվը նշված է՝ առանց հաշվի առնելու մթնոլորտային օդի ֆոնային աղտոտվածությունը:
|
Հավելված 8 «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 017/2011) |
Կաշվի, մորթու և դրանցից պատրաստված արտադրատեսակների քիմիական և կենսաբանական անվտանգության պահանջները
|
Արտադրանքի անվանումը |
Հատկությունների ցուցանիշի անվանումը |
Ցուցանիշի նորմավորվող արժեքը |
|
1 |
2 |
3 |
|
Կաշի՝ կոշիկի ներքևի հատվածի, ռանտերի, պրոթեզների և երաժշտական գործիքների դետալների համար |
Ջրով լվացվող քրոմի (VI) զանգվածային մասը, մգ/կգ |
3.0-ից ոչ ավելի |
|
Ազատ ֆորմալդեհիդի զանգվածային մասը, մկգ/գ |
300-ից ոչ ավելի | |
|
75-ից ոչ ավելի (միջատակի կաշվի համար) | ||
|
կաշվե կիսաֆաբրիկատներ |
||
|
Կաշի՝ կոշկերեսի և կոշիկի աստառի, հագուստի և գլխի հարդարանքների, ձեռնոցների և թաթմանների համար, գալանտերեային, կահույքի և տարբեր արտադրատեսակների երեսքաշման համար |
Ջրով լվացվող քրոմի (VI) զանգվածային մասը, մգ/կգ |
3.0-ից ոչ ավելի |
|
Ազատ ֆորմալդեհիդի զանգվածային մասը, մկգ/գ |
300-ից ոչ ավելի | |
|
75-ից ոչ ավելի (աստառի կաշվի համար) | ||
|
Ներկվածքի կայունությունը՝ բալերով |
||
|
- չոր շփման նկատմամբ |
4-ից ոչ պակաս | |
|
- թաց շփման նկատմամբ |
3-ից ոչ պակաս | |
|
- «քրտինքի» դեպքում |
3-ից ոչ պակաս | |
|
Արհեստական կաշի՝ կոշկերեսի և կոշիկի աստառի, հագուստի և գլխի հարդարանքների, ձեռնոցների և թաթմանների համար, գալանտերեային, կահույքի և տարբեր արտադրատեսակների երեսքաշման համար |
Ներկվածքի կայունությունը՝ բալերով |
|
|
- չոր շփման նկատմամբ |
4-ից ոչ պակաս | |
|
- թաց շփման նկատմամբ |
4-ից ոչ պակաս | |
|
Հագուստ և արտադրատեսակներ մորթուց, մորթե մորթիկներ՝ մշակված |
Ազատ ֆորմալդեհիդի զանգվածային մասը, մկգ/գ |
300-ից ոչ ավելի |
|
Ջրով լվացվող քրոմի (VI) զանգվածային մասը, մգ/կգ |
3,0-ից ոչ ավելի | |
|
Մորթու կաշվե կտորի զոդման ջերմաստիճանը, С |
50-ից ոչ պակաս | |
|
Մորթու կաշվե կտորի ջրային լուծամզուքի рН |
ոչ պակաս, քան 3,5 | |
|
Ներկվածքի կայունությունը չոր շփման նկատմամբ, բալ |
||
|
- կաշվե կտորի (կաշվե կտորի դրվագմամբ մշակված մորթե մորթիկների և կաշվե կտորը դրսի կողմով պատրաստված արտադրատեսակների համար) |
3-ից ոչ պակաս | |
|
- մազային ծածկույթի |
4-ից ոչ պակաս |
(հավելվածը փոփ. ԵՏՀԽ 09.08.16 թիվ 60)
(կանոնակարգը փոփ., խմբ., լրաց. ԵՏՀԽ 09.08.16 թիվ 60, փոփ., խմբ. ԵՏՀԽ 12.09.25 թիվ 75)
|
Հաստատված է
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 876 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 235 որոշման խմբագրությամբ) |
Ստանդարտների ցանկ, որոնց կամավոր հիմունքով կիրառման արդյունքում ապահովվում է «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 017/2011) պահանջների պահպանումը
(ցանկն ուժը կորցրել է ԵՏՀԿ 22.12.20 թիվ 180)
|
Հաստատված է
Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 876 որոշմամբ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 235 որոշման խմբագրությամբ) |
Ստանդարտացման ոլորտի փաստաթղթերի ցանկ, որոնք պարունակում են «Թեթև արդյունաբերության արտադրանքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 017/2011) պահանջները կիրառելու և կատարելու ու արտադրանքի համապատասխանության գնահատում (հավաստում) իրականացնելու համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ
(ցանկն ուժը կորցրել է ԵՏՀԿ 22.12.20 թիվ 180)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2023 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 12.09.2025, թիվ 75 | 09.12.2011, թիվ 876 | |
| 22.12.2020, թիվ 180 | 09.12.2011, թիվ 876 | |
| 09.08.2016, թիվ 60 | 09.12.2011, թիվ 876 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|