ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 սեպտեմբերի 2024 թվականի N 1520-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «Վ-ՍԱՆԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ «Վ-ՍԱՆԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ, «ԻՆԵԿՈԲԱՆԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «Վ-ՍԱՆԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված ծրագրի շրջանակներում ներմուծվող և հավելվածով սահմանված ցանկում ներկայացված լիզինգով ձեռքբերվող ապրանքների (ցանկի 1-ին և 3-րդ կետերի) ներմուծման ժամանակ մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրվում է լիզինգի թիվ LB24/00165, թիվ LB25/00310 պայմանագրերով սահմանված «ԻՆԵԿՈԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ լիզինգատու կազմակերպություն)՝ պայմանով, որ ապրանքները ներմուծելուց հետո դրանք հանձնվելու են «Վ-ՍԱՆԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ներդրումային ծրագրի իրականացման համար։
(2-րդ կետը փոփ. 18.04.26 N 518-Ա)
3. Ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում լիզինգի պայմանագիրը լուծվելու դեպքում լիզինգատու կազմակերպությունը ներմուծված ապրանքները կարող է օտարել այլ անձանց՝ արտոնությամբ տրամադրված մաքսատուրքերը վճարելուց հետո:
4. Սահմանել, որ՝
1) ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված ապրանքները, այդ թվում՝ լիզինգատու կազմակերպության կողմից «Վ-ՍԱՆԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հանձնված ապրանքների նկատմամբ կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի և որոշմամբ սահմանված սահմանափակումները․
2) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
3) ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի օգոստոսի 10-ից մինչև 2027 թվականի օգոստոսի 9-ը ներառյալ․
4) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
|
Հայաստանի Հանրապետության |
Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
Երևան |
|
26.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի N 1520-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
|
NN ը/կ |
ԱՏԳ ԱԱ-ի ծածկագիրը |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միա- վորը |
Քանակը |
Ծագման երկիրը |
Արտահան- ման երկիրը |
Արժեքը (դրամ) |
Այլ տեղեկու- թյուններ |
|
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ | |||||||||
|
1. |
9603500009 |
Խոզանակները աշխատեցնող ավտոմատացված կայան/ համակարգ/ (խոզանակներով) քանդված վիճակում/ Brush station with roof, whell and side washers/ WashTec |
Ավտոմեքենաների ավտոմատ լվացման հոսքագծի համար նախատեսված WashTec ընկերության արտադրության խոզանակները պտտող/ աշխատեցնող ավտոմատացված համակարգ իր հավաքման դետալներով և հորիզոնական, ուղղահայաց, կողմնային խոզանակներով՝ կազմված… Անիվների և շեմի/порог/ լվացման հորիզոնական խոզանակներ և վերազինման համակարգ։ Տանիքի խոզանակների կայան DW1-9.5/11 և խոզանակ/ներ SofTecs: Կողմնային խոզանակների կայան SW4-8 և կողմնային 4 խոզանակներ։ Ճնշման պոմպի չոր վազքի պաշտպանիչ/ pressure pump dry-running protaction/: Պոմպ 2,2 կՎտ, 3,5 Բար/bar, 230 լիտր/վայրկյան։ |
հատ |
1 |
Գերմանիա |
Գերմանիա |
45 000 000 |
Լիզինգի պայմա-նագիր թիվ LB24/00165 |
|
2. |
9603500009 |
Ավտոմեքենաների լվացման խոզանակներ |
WashTec ընկերության խոզանակներ՝ նախատեսված ավտոմեքենաների հոսքագծային համակարգի համար, որոնք տեղադրվում են հոսքագծի խոզանակային կայանի վրա ավտոմեքենաների թափքի լվացման համար։ |
հատ |
50 |
Գերմանիա |
Գերմանիա |
52 000 000 |
|
|
3. |
9406909009 |
The Revolving Toilet by Sanitronics (Մոդուլային ինքնամաքրվող սանիտարական/ սանհանգուցային ամբողջական կառույց) |
Գործարանային պայմաններում ամբողջությամբ հավաքված (prefabricated), ինքնուրույն կանգնող և ինքնամաքրվող սանիտարական ամբողջական կառույց/մոդուլ (1 հատ, քաշը՝ 10,000-11,000 կգ, չափերը՝ 5,335մ x 2,91մ x 2,945մ)՝ նախատեսված հանրային օգտագործման համար: Տեղում պահանջվում է միայն ինժեներական ցանցին (ջուր, կոյուղի, էլեկտրամա-տակարարում) միացում: Կառուցված է չժանգոտվող պողպատե (RVS) կրող շրջանակից, ինտեգրված պատերով և տանիքային պանելներով, հիմքը՝ բետոն, ներքին պատերը ծածկված են բարձր ճնշման լամինատով (HPL): Հագեցած է սենսորային և PLC կառավարման համակարգով, ինքնամաքրվող երկակի զուգարանային համակարգով, 2 պողպատե/Corian ամաններով, որոնք մաքրվում են մինչև 70 բար ճնշմամբ ավտոմատ լվացմամբ |
կգ |
11 000 |
Նիդերլանդներ |
Նիդերլանդներ |
65 000 000 |
Լիզինգի պայմա-նագիր թիվ LB25/00310 |
|
ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ | |||||||||
|
1. |
2834298000 |
Ալյումինի նիտրատի պարունակությամբ ջրային լուծույթ |
Green Care/Կանաչ խնամք/, ալյումինի նիտրատի պարունակությամբ ջրային լուծույթ 25 կգ փաթեթավորմամբ, WS AQUAFLOCE EXPRESS, WashTec ընկերության արտադրության։ |
կգ |
50 000 |
Գերմանիա |
Գերմանիա |
105 000 000 |
|
|
2. |
3405300000 |
Փայլեցնող միջոցներ |
Հոսքագծով աշխատանքի համար նախատեսված Green Care/ Կանաչ խնամք/ փայլեցնող և համանման միջոցներ ավտոմեքենաների թափքի համար 25 կգ փաթեթավորմամբ, WashTec ընկերության արտադրության: |
կգ |
30 000 |
Գերմանիա |
Գերմանիա |
115 000 000 |
|
|
3. |
3402909000 |
Լվացող և մաքրող միջոցներ |
Հոսքագծով աշխատանքի համար նախատեսված Green Care/Կանաչ խնամք/ լվացող և մաքրող միջոցներ 25 կգ փաթեթավորմամբ, WashTec ընկերության արտադրության։ |
կգ |
220 000 |
Գերմանիա |
Գերմանիա |
330 000 000 |
|
|
Ընդամենը |
712 000 000 |
||||||||
(հավելվածը փոփ., լրաց. 18.04.26 N 518-Ա)
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Խաչատրյան |
|
26.09.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |