ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 510-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2026 թվականի N 510-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 9-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանն ընդունել «ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ 30» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Գ. Գյուլբենկյան փողոց 30 շենք, 56 տարածք հասցեի 13.6 քառ. մետր մակերեսով պոմպակայանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 29102025-01-0295, սեփականատերը շենքի պահպանման և սպասարկման համար հատկացված 0.25529 հեկտար մակերեսով հողամասի և 4870.3 քառ. մետր ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ունի 136/123419 բաժնային սեփականության իրավունք) և Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Գ. Գյուլբենկյան փողոց 30 հասցեի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ N 26112025-01-0287)՝ 23837488 դրամ շուկայական արժեքով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին։

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում, «ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ 30» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի հետ համատեղ, ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքման, նվիրատվության պայմանագրի նոտարական վավերացման, պայմանագրից բխող գույքային իրավունքի պետական գրանցման աշխատանքները և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերն իրականացնել «ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ 30» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գույքը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին ամրացնելուց հետո եռամսյա ժամկետում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագիր՝ 2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագրի շրջանակներում «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալության հանձնելու նպատակով և իրականացնել գույքերի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Առաջարկել «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանն ապահովել սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում նշված համաձայնագրի նոտարական վավերացումը, դրանից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նշված գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսերի կատարումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2026 թվականի

ապրիլի 18-ի N 510-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՐԱԲԿԻՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ Գ. ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՓՈՂՈՑ 30 ՇԵՆՔ, 56 ՏԱՐԱԾՔ ՀԱՍՑԵԻ ՊՈՄՊԱԿԱՅԱՆԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Չափման միավորը

Քանակը/ զբաղեցրած մակերեսը

Միավորի արժեքը (դրամ)

Ընդհանուր շուկայական արժեքը

(դրամ)

1.

Պոմպակայանի տարածք

քմ

13.6

5700000

5700000

Ընդամենը

5700000

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան


18.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2026 թվականի

ապրիլի 18-ի N 510-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ Գ. ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՓՈՂՈՑ 30 ՀԱՍՑԵԻ ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ

 

NN

ը/կ

Անվանումը

Չափման միավորը

Քանակը/ զբաղեցրած մակերեսը

Միավորի արժեքը (դրամ)

Ընդհանուր շուկայական արժեքը

(դրամ)

1.

DAB 3 KVC AD 85/120 T Q=1.2 լ/վ,

H=88 մ, N=3 կվտ

հատ

1

2360750

2360750

2.

DAB 3 KVC AD 60/120 T Q=2.03 լ/վ,

H=60 մ, N=2.09 կվտ

հատ

1

1923750

1923750

3.

Պողպատե էլ զոդման խողովակ Փ76

մետր

5

2130.8

10654

4.

Պողպատե էլ զոդման խողովակ Փ108

մետր

5.3

4695.9

24888

5.

Անկյունակ Փ108

հատ

6

3002

18012

6.

Անկյունակ Փ76

հատ

5

1567.5

7837.5

7.

Կցաշուրթ DN65

հատ

8

2280

18240

8.

Սողնակ DN65

հատ

4

4683.5

18734

9.

Անցում 108*76

հատ

1

1710

1710

10.

Կարճախողովակ 2”1/2

հատ

1

712.5

712.5

11.

Զտիչ 2”1/2

հատ

2

7125

14250

12.

Փական 1/2” FF

հատ

2

1520

3040

13.

Եռաբաշխիչ 1/2” FF

հատ

2

950

1900

14.

Մանոմետր 1/2”

հատ

2

2755

5510

15.

Պոմպակայանի տարածք

քմ

13.6

5700000

5700000

16.

Գ. Գյուլբենկյան փողոց 30 հասցեի

ջրագիծ D=63 մմ, L=6 մ

գծմ

6

28500

171000

17.

Գ. Գյուլբենկյան փողոց 30 հասցեի

ջրագիծ D=90 մմ, L=4 մ

գծմ

4

33250

133000

18.

Գ. Գյուլբենկյան փողոց 30 հասցեի

կոյուղու դիտահոր D=1000 մմ

հատ

1

114000

114000

19.

Գ. Գյուլբենկյան փողոց 30 հասցեի

ջրաչափական հոր D=1500 մմ

հատ

1

142500

142500

20.

Գ. Գյուլբենկյան փողոց 30 հասցեի հակահրդեհային հիդրանտի հոր

D=1500 մմ

հատ

1

142500

142500

21.

Գ. Գյուլբենկյան փողոց 30 հասցեի

փականային հոր D=1500 մմ

հատ

1

142500

142500

22.

Գ. Գյուլբենկյան փողոց 30 հասցեի

կոյուղագիծ D=200 մմ, L=12 մ

գծմ

12

190000

2280000

23.

Գ. Գյուլբենկյան փողոց 30 հասցեի

հեղեղատար D=250 մմ, L=54 մ

գծմ

54

190000

10260000

24.

Գ. Գյուլբենկյան փողոց 30 հասցեի

հեղեղատար դիտահոր D=1000 մմ

հատ

3

114000

342000

    Ընդամենը

18137488

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան


18.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ