ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2026 թվականի N 520-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 532-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում արդյունաբերական խեցգետնաբուծության զարգացման 2024-2026 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 532-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշմամբ հաստատված հավելվածի (այսուհետ՝ հավելված) վերնագրում և ամբողջ տեքստում «2024-2026» թվերը փոխարինել «2024-2029» թվերով.
2) հավելվածի 10-րդ կետը «ներառում են» բառերից հետո լրացնել «առնվազն» բառով, «1000 մ2» բառերը փոխարինել «1050 մ2» բառերով, իսկ «(±10% շեղումով)» բառերը հանել.
3) հավելվածի 18-րդ կետի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ծրագրով կանխատեսվում է 2024-2029 թվականներին հիմնել 18 խեցգետնաբուծարան, որից՝ 10 փոքր, 5 միջին և 3 խոշոր, որոնց փոխհատուցման գումարը կկազմի 960435 հազար ՀՀ դրամ։».
4) հավելվածի 22-րդ կետում «2025 թվականի նոյեմբերի 1-ին» բառերը փոխարինել «2028 թվականի դեկտեմբերի 1-ին» բառերով, որից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝
«2024-2028 թվականներին նախարարություն դիմում-հայտեր ներկայացրած, սակայն սահմանված ժամկետում փաստաթղթերի փաթեթի ոչ ամբողջական լինելու հանգամանքով պայմանավորված՝ շահառու չհանդիսացած իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից խեցգետնաբուծական համալիր ձեռք բերելու վերաբերյալ ներկայացված դիմումը և կից փաստաթղթերը նախարարությունն ուսումնասիրում է սույն որոշմամբ սահմանված ընթացակարգով:».
5) հավելվածի 24-րդ կետի 4-րդ ենթակետը «չօտարել» բառից հետո լրացնել «խեցգետնաբուծական համալիրը» բառերով.
6) հավելվածի 26-րդ կետի «Ծախսերի» բառը փոխարինել «Համապատասխան ֆինանսական միջոցների առկայության պարագայում ծախսերի» բառերով.
7) հավելվածի 27-րդ կետը «Մինչև փոխհատուցումը» բառերից հետո լրացնել «դիմումատուն պետք է ներկայացնի հաշիվ-վավերագիր կամ հարկային հաշիվ, հանձման-ընդունման ակտ և վճարման անդորրագրեր, որոնք ուսումնասիրելուց հետո» բառերով.
8) հավելվածի 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«31․ Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2024-2029 թվականներին, որի շրջանակներում հնարավորություն կընձեռվի Հայաստանի Հանրապետությունում հիմնելու 18 խեցգետնաբուծական համալիր, ինչը թույլ կտա արհեստական եղանակով խեցգետնի արտադրության ծավալներն ավելացնելու ավելի քան 174 տոննայով։ Ծրագրի իրականացման համար կանխատեսվող ֆինանսական միջոցներն ըստ տարիների ներկայացված են Աղյուսակ 1-ում։
Աղյուսակ 1
ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
|
». | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||
9) հավելվածի 33-րդ կետի 3-րդ ենթակետում «162» թիվը փոխարինել «174» թվով, «1 մլրդ 620 մլն» բառերը փոխարինել «1 մլրդ 740 մլն» բառերով, իսկ 6-րդ ենթակետում «65» թիվը փոխարինել «68» թվով.
10) հավելվածի Աղյուսակ 2-ի 6-րդ կետում «1000» թիվը փոխարինել «1050» թվով։
2․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշումն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1910-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2029 թվականի դեկտեմբերի 30-ը։
4․ Փաստաթղթերի ընդունման ժամկետը սահմանվում է սույն որոշման հրապարակմանը հաջորդող օրվանից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 1-ը։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
18.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|