ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 523-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2026 թվականի N 523-Ա

 

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի N 875-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ, «Համայնքային զարգացում» ծրագրի իրականացման նպատակով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղում համայնքային սեփականություն հանդիսացող՝ 04-066-0223-0011 ծածկագրի 2.29233 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակությամբ հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ 08012026-04-0056) անհատույց սեփականության իրավունքով «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն։

2. Սահմանել սույն որոշման 1-ին կետով սահմանված՝ «Համայնքային զարգացում» ծրագրի իրականացման համար հողամասն անհատույց սեփականության իրավունքով՝ նվիրաբերությամբ տրամադրելու գործարքի հիմնական պայմանները` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ը բարեգործական որակված ծրագիրը չիրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` նախապես Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին առաջարկելով լուծել ներդրումային ծրագիր իրականացնող ընկերության հետ կնքված պայմանագիրը:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասը ենթակա է օգտագործման բացառապես Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղում «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն հիմնելու նպատակով և պայմաններով:

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթ, համաձայն որի՝ սույն որոշման 1-ին կետով սահմանված «Համայնքային զարգացում» ծրագիրը մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ը չիրականացնելու դեպքում պայմանագիրը լուծելուց հետո հողամասը և դրա վրա առկա բարելավումները սեփականության իրավունքով անցնում են համայնքին:

Երևան

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2026 թվականի

ապրիլի 18-ի N 523-Ա որոշման

 

«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ՝ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

Գույք նվիրաբերողը

Արմավիրի մարզի Արմավիր համայնք

Սեփականության իրավունք ձեռք բերողը (նվիրառու)

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ

Նվիրաբերության պայմանագրի կնքման ժամկետը

Հողամասը նվիրաբերող մարմնի կողմից որոշումը կայացնելուց հետո վեցամսյա ժամկետում

Հողի սեփականության իրավունքների փոխանցում

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից

Նվիրաբերման պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվում են

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի միջոցներով

Կողմերի պարտավորությունները

1. Նվիրաբերողը պարտավորվում է՝

1) նվիրառուին տրամադրել երրորդ անձանց իրավունքներից, փաստացի տիրապետումից ազատ հողամաս:

2. Նվիրառուն պարտավոր է՝

1) հողամասն օգտագործել ՀՀ փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի N 875-Ա որոշմամբ բարեգործական որակված ծրագրով (այսուհետ՝ ծրագիր) նախատեսված բոլոր միջոցառումների իրականացման նպատակով.

2) ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացնել ծրագրի բյուջեի 6,638,143,000 դրամի չափով՝ մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ը.

3) բացառել իր կողմից նվիրաբերման կարգով ձեռք բերված հողամասի օտարումը, գրավադրումը, վարձակալության կամ օգտագործման տրամադրումը:

Կողմերի պատասխանատվությունը Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար:

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան


18.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան