ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 ապրիլի 2026 թվականի N 523-Ա
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի N 875-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ, «Համայնքային զարգացում» ծրագրի իրականացման նպատակով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղում համայնքային սեփականություն հանդիսացող՝ 04-066-0223-0011 ծածկագրի 2.29233 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակությամբ հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական՝ 08012026-04-0056) անհատույց սեփականության իրավունքով «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն։
2. Սահմանել սույն որոշման 1-ին կետով սահմանված՝ «Համայնքային զարգացում» ծրագրի իրականացման համար հողամասն անհատույց սեփականության իրավունքով՝ նվիրաբերությամբ տրամադրելու գործարքի հիմնական պայմանները` համաձայն հավելվածի:
3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին՝ մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ը բարեգործական որակված ծրագիրը չիրականացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին սահմանված կարգով ներկայացնել սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ` նախապես Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին առաջարկելով լուծել ներդրումային ծրագիր իրականացնող ընկերության հետ կնքված պայմանագիրը:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված հողամասը ենթակա է օգտագործման բացառապես Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան գյուղում «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոն հիմնելու նպատակով և պայմաններով:
5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի ղեկավարին նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթ, համաձայն որի՝ սույն որոշման 1-ին կետով սահմանված «Համայնքային զարգացում» ծրագիրը մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ը չիրականացնելու դեպքում պայմանագիրը լուծելուց հետո հողամասը և դրա վրա առկա բարելավումները սեփականության իրավունքով անցնում են համայնքին:
Երևան
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
18.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 18-ի N 523-Ա որոշման |
«ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԵԼՈՒ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ՝ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
|
Գույք նվիրաբերողը |
Արմավիրի մարզի Արմավիր համայնք |
|
Սեփականության իրավունք ձեռք բերողը (նվիրառու) |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ |
|
Նվիրաբերության պայմանագրի կնքման ժամկետը |
Հողամասը նվիրաբերող մարմնի կողմից որոշումը կայացնելուց հետո վեցամսյա ժամկետում |
|
Հողի սեփականության իրավունքների փոխանցում |
Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման պահից |
|
Նվիրաբերման պայմանագրի կնքման և գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարվում են |
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի միջոցներով |
|
Կողմերի պարտավորությունները |
1. Նվիրաբերողը պարտավորվում է՝ 1) նվիրառուին տրամադրել երրորդ անձանց իրավունքներից, փաստացի տիրապետումից ազատ հողամաս: 2. Նվիրառուն պարտավոր է՝ 1) հողամասն օգտագործել ՀՀ փոխվարչապետի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի N 875-Ա որոշմամբ բարեգործական որակված ծրագրով (այսուհետ՝ ծրագիր) նախատեսված բոլոր միջոցառումների իրականացման նպատակով. 2) ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներն իրականացնել ծրագրի բյուջեի 6,638,143,000 դրամի չափով՝ մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ը. 3) բացառել իր կողմից նվիրաբերման կարգով ձեռք բերված հողամասի օտարումը, գրավադրումը, վարձակալության կամ օգտագործման տրամադրումը: |
| Կողմերի պատասխանատվությունը | Կողմերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատասխանատվություն են կրում պայմանագրի պայմանների խախտման համար: |
|
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
|
18.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |