ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ – ԱՇՏԱՐԱԿԻ ԽՃՈՒՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՆԱՎԱՐՏ ՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ «ՀՐԱՏԱՊ ՄԵԿ ԱՆՁԻՑ» ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 526-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.04.2026
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 ապրիլի 2026 թվականի N 526-Ա

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ – ԱՇՏԱՐԱԿԻ ԽՃՈՒՂԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԱՆԱՎԱՐՏ ՄԱՍԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՆՄԱՆ ՊԱՀԱՆՋՆ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ «ՀՐԱՏԱՊ ՄԵԿ ԱՆՁԻՑ» ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող՝ Երևան քաղաքի Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի մինչև 270 մետր (կմ 1 + 820 մինչև կմ 1 + 980՝ գումարած 110 մ մոտեցնող ճանապարհներ) անավարտ հատվածի կառուցման նպատակով շինարարական աշխատանքների և հարակից ծառայությունների գնման պահանջը համարվում է անհետաձգելի:

2. Համաձայնություն տալ Երևան քաղաքի Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի մինչև 270 մետր (կմ 1 + 820 մինչև կմ 1 + 980՝ գումարած 110 մ մոտեցնող ճանապարհներ) անավարտ հատվածի կառուցման շինարարական աշխատանքները և այդ աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնման գործընթացը «Հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգով կազմակերպելուն:

3. Տալ համաձայնություն Երևանի քաղաքապետարանի կարիքների համար ձեռք բերվող՝ Երևան քաղաքի Բաբաջանյան – Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի մինչև 270 մետր (կմ 1 + 820 մինչև կմ 1 + 980՝ գումարած 110 մ մոտեցնող ճանապարհներ) կառուցման շինարարական աշխատանքների և հարակից ծառայությունների գնման ընթացակարգերի հրավերներում ներառելու պայման այն մասին, որ տվյալ գործընթացը կազմակերպվում է հանրային շահերի ապահովման նպատակով և այդ գործընթացի շրջանակում պատվիրատուի և (կամ) գնահատող հանձնաժողովի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկումը չի կասեցնում գնման գործընթացը։

4. Առաջարկել Երևանի քաղաքապետին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում ապահովել գնման գործընթացների կազմակերպումը։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

18.04.2026

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ