ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-116-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2026.04.13-2026.04.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.04.2026
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
25.03.2026
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2026 թվականի մարտի 25-ին

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 60-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերով նախատեսված հողամասերը, բացառապես նպատակային կամ գործառնական նշանակության (հողատեսքի) փոփոխմամբ պայմանավորված, սույն հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկից դուրս գալու դեպքում կարող են օտարվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առանց նախկինում պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություն կատարելու՝ համայնքի ղեկավարի տված՝ տվյալ հողամասը սույն հոդվածով սահմանված հողամասերի ցանկում այլևս ընդգրկված չլինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա։»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «նպատակային» բառից հետո լրացնել «կամ գործառնական» բառերով:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև դեռևս չօտարված այն հողամասերի վրա, որոնց նպատակային կամ գործառնական նշանակությունը (հողատեսքը) քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերով փոփոխվել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2026 թ. ապրիլի 16

Երևան

ՀՕ-116-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2026 թվական: