ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1875-Ա |
«09» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի N 482-Ն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետին, 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան, հիմք ընդունելով ավտոտրանսպորտային միջոցի սեփականատեր կամ այլ օրինական տիրապետող հանդիսացող և այն ղեկավարող տեղաշարժման դժվարություն ունեցող, հաշմանդամություն ունեցող (կամ նրանց փոխադրող) անձանց դիմումները.
1. Սույն որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց 2026թ. համար տրամադրել արտոնություն՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև յուրաքանչյուր անձին վերաբերող տողում նշված օրը ներառյալ՝ ազատելով հաշվարկված ավտոկայանատեղի տեղական վճարի վճարումից:
2. Տեղեկացնել սույն որոշման հավելվածում նշված անձանց, որ 2027 թվականի համար ավտոկայանատեղի վճարի վճարման արտոնություն ստանալու դիմումները կարող են ներկայացվել սկսած 2026թ. դեկտեմբերի 15-ից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման հավելվածի ցուցակում ընդգրկված անձանց կողմից այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության և քարտուղարության պետերի վրա:
6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի 09.04.2026թ. հ. 1875-Ա որոշման |
ՑՈՒՑԱԿ
ՏԵՂԱՇԱՐԺՎԵԼՈՒ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ (ԿԱՄ ՆՐԱՆՑ ՓՈԽԱԴՐՈՂ) ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑ ՂԵԿԱՎԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ
|
N |
Հաշմանդամի ԱԱՀ |
Փոխադրող մեքենայի համարանիշը |
Փոխադրող անձը |
Արտոնության տրամադրման ժամկետը |
|
1 |
Լամարա Միշայի Սիրադեղյան |
37 KO 188 |
Սարգիս Խաչատրյան |
31.12.2026թ. |
|
2 |
Միքայել Արգենի Թովմասյան |
30 KK 606 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2026թ. |
|
3 |
Էրիկ Հովիկի Գրիգորյան |
23 ER 023 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2026թ. |
|
4 |
Սամվել Վոլոդյայի Անտոնյան |
34 UZ 178 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2026թ. |
|
5 |
Նարեկ Հարությունի Արզումանյան |
73 ED 737 |
Էդգար Արզումանյան |
31.12.2026թ. |
|
6 |
Յուրա Գևորգի Համզոյան |
37 MK 087 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2026թ. |
|
7 |
Արմինե Խաչիկի Հայրապետյան |
19 LL 190 |
Սմբատ Սիմոնյան |
31.12.2026թ. |
|
8 |
Վահե Արմենի Խաչատրյան |
09 XX 020 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2026թ. |
|
9 |
Սրբուհի Կարոյի Մարգարյան |
12 FG 012 |
Արսեն Մարգարյան |
31.12.2026թ. |
|
10 |
Լևոն Արմիկի Չիլինգարյան |
36 RG 943 |
Արսեն Ղազարյան |
31.12.2026թ. |
|
11 |
Արմեն Պատվականի Ազիզյան |
08 DD 908 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2026թ. |
|
12 |
Մհեր Կայսերի Գրիգորյան |
97 KG 977 |
փոխադրվում է ինքնուրույն |
31.12.2026թ. |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|