ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1890-Ա |
«10» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի Հ.340-Ա ՈՐՈՇՄԱՆ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի Հ.921-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 11-ի հ.340-Ա որոշմամբ (փոփոխությունը կատարվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2026 թվականի մարտի 19-ի հ.298-Ա որոշմամբ)` Երևանի քաղաքապետին առաջարկվել է Շինարարների փողոցի հ.23/10 և հ.23/11 հասցեներում գտնվող, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող համապատասխանաբար՝ 137.28քմ և 213.34քմ մակերեսներով հողամասերն օտարել «ՋԻԷՄ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին:
Աջափնյակ վարչական շրջանում գտնվող, Շինարարների փողոցի հ.23/10 և հ.23/11 հասցեներում գտնվող, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող համապատասխանաբար՝ 137.28քմ և 213․34քմ մակերեսներով հողամասերն ընդգրկված չեն հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն, ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի՝ նշված հողամասերը գտնվում են 6-րդ գոտում: Հողամասերի ծածկագրերն են՝ 01-001-0020-0223 և 01-001-0020-0224 և դրանք ներառված են Երևան քաղաքի ավագանու 10.08.2012թ. հ.483-Ն որոշման մեջ (հողամասերի նախկին ծածկագիրն է 01-001-0020-0001)՝ տող 337:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 11-ի հ.340-Ա որոշումը.
1. Երևանի քաղաքապետի 2021 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 11-ի հ.340-Ա որոշման կատարումն ապահովելու մասին» հ.921-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 1-ին կետում՝ «պետ Գարեգին Խաչատրյանին» բառերը.փոխարինել «պետին» բառով, և այն լրացնել նոր պարբերությամբ և ենթակետով՝
«Շինարարների փողոց հ.23/10 և հ.23/11 հասցեներում գտնվող, Երևան համայնքի սեփականություն հանդիսացող համապատասխանաբար՝ 137.28քմ և 213.34քմ մակերեսներով հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարել (վաճառել) «ՋԻԷՄ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ»-ին՝ սույն որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման 6-րդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով /1քմ մակերեսի արժեքը կազմում է 38.290 ՀՀ դրամ/, համապատասխանաբար յուրաքանչյուր մակերեսով հողամասի համար Երևանի քաղաքապետարանի 900015211320 հաշվեհամարին (հողի օտարումից եկամուտներ) վճարելով՝ 137.28քմ x 38.290=5.256.451 (հինգ միլիոն երկու հարյուր հիսունվեց հազար չորս հարյուր հիսունմեկ) ՀՀ դրամ և 213.34քմ x 38.290=8.168.789 (ութ միլիոն հարյուր վաթսունութ հազար յոթ հարյուր ութսունինը) ՀՀ դրամ:
1.1. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝ հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների վճարումները և տեղական վճարները հավաստող փաստաթղթերը ներկայացնելուց հետո, հինգ աշխատանքային օրվա ընթացքում, Երևանի քաղաքապետի անունից «ՋԻԷՄ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի հետ կնքել հողամասերի առուվաճառքի պայմանագրեր և պայմանագրերում նախատեսելով հետևյալ պայմանները.
1) ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող՝ Շինարարների փողոցի 23/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից մոտավորապես 2000.0 քառ. մետր մակերեսով բնակելի տարածքի տրամադրում՝ Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով.
2) Շինարարների փողոցի N 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքի ապամոնտաժում` ընկերության միջոցների հաշվին.
3) ընկերությունը պարտավոր է իրականացնել ծրագիրն ամբողջությամբ և սույն որոշման 1-ին կետում նշված Շինարարների փողոցի N 23/10 հասցեում գտնվող՝ 137.28քմ և նույն փողոցի 23/11 հասցեում գտնվող՝ 213.34քմ մակերեսներով հողամասերի նկատմամբ ընկերության իրավունքների պետական գրանցման պահից 5 ամսվա ընթացքում ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 11-ի հ.340-Ա որոշման N 1 հավելվածում նշված բնակարանների փոխանակության պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցումը, իսկ նշված ժամկետում չկատարելու դեպքում՝ Երևան համայնքին վճարել տուգանք՝ 150.000.000 (հարյուր հիսուն միլիոն) դրամի չափով.
4) սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես բազմաբնակարանային շենքի կառուցման նպատակով՝ այդ հողի նպատակային նշանակությանը համապատասխան.
5) Շինարարների փողոցի N 23 և Շինարարների փողոցի N 23/1 հասցեներում բազմաբնակարան բնակելի շենքերի կառուցումից հետո՝ չկառուցապատվող 750 քառ. մետր մակերեսով հողամասն ընկերության կողմից բարեկարգելու, կանաչապատելու պայմանով:».
2) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
Ընդունել ի գիտություն, որ սույն որոշումից բխող պայմանագրերի նոտարական վավերացման, միասնական տեղեկանքներ ստանալու համար ծախսերը և այլ անհրաժեշտ վճարումներն իրականացվում են «ՋԻԷՄ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի միջոցների հաշվին, ինչպես նաև առուվաճառքի պայմանագրերը ենթակա են նոտարական վավերացման, իսկ պայմանագրերից ծագող իրավունքները՝ պետական գրանցման Կադաստրի կոմիտեում:
2. Սահմանել, որ սույն որոշման ընդունման պահից հողամասերի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները հողամասերը ձեռք բերողի կողմից 15-օրյա ժամկետում չվճարվելու դեպքում՝ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|