ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1887-Ա |
«09» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ՇԵՆԳԱՎԻԹ, ՄԱՐԿՎԱՐՏԻ ՓՈՂՈՑ, Հ.1 ՀԱՍՑԵՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՆԱԻՐԱ ՋԱՆԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ՀԱՅԿ ՅՈՒԲԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ԱՐԱՄ ՅՈՒԲԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ԵՎԱ ՅՈՒԲԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ԳԱՅԱՆԵ ԳԱՐԵԳԻՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, ՀՐԱՉՅԱ ՎԱՉԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ԱՐՏԱԿ ՎԱՉԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ՍՏԵՓԱՆ ՀՐԱՉԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԵՎ ՄԱՐԿՎԱՐՏԻ ՓՈՂՈՑ, Հ.1/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 10.11.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունները, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 13.01.2023թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցի արտաքին չափերի մասին «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից 09.11.2023թ. տրված մասնագիտական եզրակացությունը, ինքնակամ կառույցը հաշվառված լինելու վերաբերյալ ՀՀ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի կողմից տրված 15․12․2023թ․ հ․ԳՄ/17400-2023 գրությունը, կառույցն իրականացրած անձանց դիմումները (25.10.2023թ. հ.Դ-131737-23, 30.10.2023թ. հ․Դ-133733-23, 14.11.2023թ. հ.Դ-141409-23, 19.12.2023թ. հ.Դ-159575-23, 28.02.2024թ. հ.Դ-27874-24, 10.03.2025թ. հ.Դ-25162-25, 04.06.2025թ. հ.Դ-59567-25, 21.08.2025թ. հ.Դ-91666-25).
1. Երևան, Շենգավիթ, Մարկվարտի փողոց, հ.1 հասցեում ընդհանուր բաժնային սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.04012023-01-0199 վկայական) հանդիսացող հողամասում քաղաքացիներ Նաիրա Ջանիկի Մուրադյանի, Հայկ Յուբիկի Մուրադյանի, Արամ Յուբիկի Մուրադյանի, Եվա Յուբիկի Մուրադյանի, Գայանե Գարեգինի Հովհաննիսյանի, Հրաչյա Վաչիկի Մուրադյանի, Արտակ Վաչիկի Մուրադյանի, Ստեփան Հրաչիկի Մուրադյանի կողմից ինքնակամ իրականացված 520,57քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն՝ 518.07քառ.մետր, պարիսպ՝ 2.5 քառ.մետր) ճանաչել օրինական։
2. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1963069 (մեկ միլիոն ինը հարյուր վաթսուներեք հազար վաթսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում 2-րդ կետի 1-ին ենթակետով օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
3. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Մարկվարտի փողոց, հ.1/1 հասցեում գտնվող 302.97քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ բնակելի գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիր հ.2022LPLABQ), համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։
4. Հիմք ընդունելով ՀՀ Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ 302,97քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
5. Սույն որոշման 3-րդ կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձանց՝ Նաիրա Ջանիկի Մուրադյանին, Հայկ Յուբիկի Մուրադյանին, Արամ Յուբիկի Մուրադյանին, Եվա Յուբիկի Մուրադյանին, Գայանե Գարեգինի Հովհաննիսյանին, Հրաչյա Վաչիկի Մուրադյանին, Արտակ Վաչիկի Մուրադյանին, Ստեփան Հրաչիկի Մուրադյանին, այսուհետ՝ Գնորդներ։
6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձանց կողմից սույն որոշման 3-րդ կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդների հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |