ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1863-Ա |
«09» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի09.04.2026 թ. հ. 1863-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Գայանե Ակուլյան, Վարդիթեր Հարությունյան |
Զ. Անդրանիկի փողոց, հ.19 շենք, հ.55ա |
բնակարան |
Զ. Անդրանիկի փողոցի հ.19 շենքի հ.55ա հասցեում գտնվող բնակարանին /վկ. հ.12102023-01-0246, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 26.02.2025թ. հ.ԵԴ/49969/02/21 վճիռ/ տրամադրել հասցե՝ Զ. Անդրանիկի փողոց, հ.19 շենք, բն.55/1 |
01073LCNGFRV |
|
|
2 |
Արմեն Եղյան /լիազորված անձ/ Աիդա Մանուկյան |
Արմենակյան փողոց, հ.137/1 և հ.202/1 |
հողամաս |
Աիդա Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Արմենակյան փողոցի հ.137/1 և հ.202/1 հասցեներում գտնվող բնակելի տան և շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.02032026-01-0143 և հ.10072024-01-0106/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Արմենակ Արմենակյան փողոց, հ.135 |
010939ZTMNQQ |
|
|
3 |
Գևորգ Ղարիբյան /լիազորված անձ/ Հրայր, Լևոն և Ալիկ Ղարիբյաններ |
Գ. Ջահուկյան /Այգեստան 11-րդ/ փողոց, հ.179 |
բնակելի տուն |
Ըստ օրենքի ժառանգության իրավունքի 12.04.2022թ. հ.1192-1193 վկայագրով, Հրայր, Լևոն և Ալիկ Ղարիբյաններին փոխանցված ժառանգական գույքին՝ Գ. Ջահուկյան /Այգեստան 11-րդ/ փողոցի հ.179 հասցեում գտնվող 81.2քմ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ Գ. Ջահուկյան փողոց, հ.179/4 |
01063TA3AN89 |
|
|
4 |
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ |
Հ. Թևոսյան փողոց, հ.42/1 շենք |
բնակարան |
ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ սեփականության իրավունքով պատկանող, Հ. Թևոսյան փողոցի հ.42/1 շենքի /վկ. հ.11022026-01-0233/ բաժանման հատակագծով առանձնացվող 43.45քմ մակերեսով բնակարանին տրամադրել հասցե՝ Հ. Թևոսյան փողոց, հ.42/1 շենք, բն.2 |
01083CTZYWH3 |
|
|
5 |
Հայկազ Գալստյան /լիազորված անձ/ Զեփյուռ Քուլաքչյան |
Բագրատունյաց փողոց, 2-րդ նրբ., հ.24 |
բնակելի տուն |
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 09.09.2025թ. հ.ԵԴ2/5788/02/24 վճռով, Զեփյուռ Քուլաքչյանի սեփականության իրավունքը ճանաչված Բագրատունյաց փողոցի 2-րդ նրբանցքի հ.24 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել հասցե՝ Բագրատունյաց փողոց, 2-րդ նրբ., հ.24/5 |
01113KGND7ZN |
|
|
6 |
Ռիմա Ղուկասյան և Ալբերտ Մելիքսեթյան |
Ներքին Չարբախի 15-րդ փողոց, հ.3 |
հողամաս |
Ռիմա Ղուկասյանին և Ալբերտ Մելիքսեթյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Ներքին Չարբախի 15-րդ փողոցի հ.3 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.19022026-01-0429/ բաժանման հատակագծով առանձնացվող 135.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ներքին Չարբախի 15-րդ փողոց, հ.3/1 |
01113KS28MGR |
|
|
7 |
Սարգիս Ջամբազյան |
Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 1-ին փողոց, հ.10 |
հողամաս |
Սարգիս Ջամբազյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Խարբերդի այգեգործական տարածքի 1-ին փողոցի հ.10 հասցեում գտնվող /վկ. հ.18092012-01-1477/ հողամասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, Ձորի թաղամաս, 7-րդ փողոց, հ.6/2 |
01113YYMBN7H |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |