ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԱՅԻ ՊՈՂՈՏԱՅԻ ԵՎ ՔՈՉԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՀԱՏՄԱՆ ՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ 20.0 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1910-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.04.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
13.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
13.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1910-Ա

«13» ապրիլի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԳԱՅԻ ՊՈՂՈՏԱՅԻ ԵՎ ՔՈՉԱՐՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՀԱՏՄԱՆ ՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ 20.0 ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՏԱՐԱԾՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հայկ Պետրոսյանի լիազորված անձ Ազատ Պետրոսյանի դիմումը` Գայի պողոտայի և Քոչարյան փողոցի հատման մասում գտնվող 20.0քմ մակերեսով տարածքի համար Հայկ Պետրոսյանի հետ 06.08.2004 թվականին կնքված Հ.361/6-ՊՓ հողի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ, 468-րդ և 469-րդ հոդվածներով.

1. Լիազորել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին` Երևանի քաղաքապետի անունից, Հայկ Պետրոսյանի հետ կնքել համաձայնագիր՝ Գայի պողոտայի և Քոչարյան փողոցի հատման մասում գտնվող 20.0քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու մասին:

2. Ընդունել ի գիտություն, որ վարձակալության պայմանագիրը լուծելու մասին համաձայնագրից ծագող իրավունքի դադարումը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեում:

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան