ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1894-Ա |
«10» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |
|
Հավելված Երևանի քաղաքապետի10.04.2026 թ. հ. 1894-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Օլգա Չոբանյան |
Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/4 |
բնակելի տուն |
Սերգեյ Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի հ.1/4 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.02022026-01-0224, հող. 223.63քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 118.54քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/5 |
010733D2QREX |
|
|
2 |
Արման Մաթևոսյան |
Քըրք Քըրքորյան |
բնակարան |
Արման Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Քըրք Քըրքորյան /Լենինգրադյան/ փողոցի հ.23/7 շենքի 2-րդ մասնաշենքի հ.91 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.26022025-01-0350, ընդհ. բաժն. 2.7քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 31.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Քըրք Քըրքորյան փողոց, հ.23/7 շենք, 2-րդ մասնաշենք, բն.91/1 |
010733PNMDDU |
|
|
3 |
«ԸԴՎԱՆՍԴ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ՍՊԸ |
Բագրևանդ թաղամաս, հ.18/72 |
հողամաս |
«ԸԴՎԱՆՍԴ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Բագրևանդ թաղամասի հ.18/72 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.07042026-01-0421, ընդհ. բաժն.՝ 8841.8քմ, 1838.4քմ, 304.16քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 359.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Բագրևանդ թաղամաս, հ.18/67 |
010837A83ZE7 |
|
|
4 |
«ՓՈՒԼ ՄԱՍՏԵՐՍ ՄՈԼ» ԲԲԸ |
Աշտարակի խճուղի, հ.2ա |
շինություն |
Աշտարակի խճուղու հ.2ա հասցեում գտնվող շինությանը /հիմք՝ սեփ. վկ. հ.1633566, Երևանի քաղաքապետի 15.02.2006թ. հ.206-Ա և 01.06.2009թ. հ.5672-Ա որոշումներ/ տրամադրել հասցե՝ Աշտարակի խճուղի, հ.37/1 |
01013PRDV3AJ |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|