ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1894-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (16.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 15.04.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
10.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
10.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1894-Ա

«10» ապրիլի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

10.04.2026 թ.

հ. 1894-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Օլգա Չոբանյան
/լիազորված անձ/
Սերգեյ Պողոսյան

Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/4

բնակելի տուն

Սերգեյ Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի հ.1/4 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.02022026-01-0224, հող. 223.63քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 118.54քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.1/5

010733D2QREX

 

2

Արման Մաթևոսյան

Քըրք Քըրքորյան
/Լենինգրադյան/ փողոց, հ.23/7 շենք, 2-րդ մասնաշենք, հ.91

բնակարան

Արման Մաթևոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Քըրք Քըրքորյան /Լենինգրադյան/ փողոցի հ.23/7 շենքի 2-րդ մասնաշենքի հ.91 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.26022025-01-0350, ընդհ. բաժն. 2.7քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 31.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Քըրք Քըրքորյան փողոց, հ.23/7 շենք, 2-րդ մասնաշենք, բն.91/1

010733PNMDDU

 

3

«ԸԴՎԱՆՍԴ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ՍՊԸ

Բագրևանդ թաղամաս, հ.18/72

հողամաս

«ԸԴՎԱՆՍԴ ԴԻՎԵԼԸՓՄԵՆԹ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Բագրևանդ թաղամասի հ.18/72 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.07042026-01-0421, ընդհ. բաժն.՝ 8841.8քմ, 1838.4քմ, 304.16քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 359.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Բագրևանդ թաղամաս, հ.18/67

010837A83ZE7

 

4

«ՓՈՒԼ ՄԱՍՏԵՐՍ ՄՈԼ» ԲԲԸ

Աշտարակի խճուղի, հ.2ա

շինություն

Աշտարակի խճուղու հ.2ա հասցեում գտնվող շինությանը /հիմք՝ սեփ. վկ. հ.1633566, Երևանի քաղաքապետի 15.02.2006թ. հ.206-Ա և 01.06.2009թ. հ.5672-Ա որոշումներ/ տրամադրել հասցե՝ Աշտարակի խճուղի, հ.37/1

01013PRDV3AJ

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան