ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ (ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 139
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (20.12.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 26.06.2024
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
14.09.2023
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.10.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 սեպտեմբերի 2023 թվականի

թիվ 139

քաղ. Մոսկվա

 

ՆԱՎԻԳԱՑԻՈՆ ԿԱՊԱՐԱԿՆԻՔՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԱԳԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ (ՄԱՐՄԻՆՆԵՐԻ) ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրի 12-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ և երրորդ պարբերություններին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ.

նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է թիվ 1 հավելվածի համաձայն սահմանված կարգով.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորները (մարմինները) յուրաքանչյուր հետագծվող փոխադրման վերաբերյալ տեղեկություններով փոխանակվում են թիվ 2 հավելվածի համաձայն սահմանված կազմով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի սեպտեմբերի 14-ի

թիվ 139 որոշման

 

ԿԱՐԳ

 

նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) միջև տեղեկատվական փոխգործակցության

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում են «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրին համապատասխան նավիգացիոն կապարակնիքների կիրառմամբ փոխադրումների հետագծման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորների (մարմինների) (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, լիազորված օպերատորներ) միջև տեղեկատվական փոխգործակցության կանոնները։

Սույն կարգը կիրառվում է, այդ թվում՝ այն անդամ պետության ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում գրանցված նավիգացիոն կապարակնիքի օգտագործման դեպքում, որը տարբերվում է այն անդամ պետությունից, որի տարածքում սկսվում է փոխադրման հետագծումը։

2. Սույն կարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչ՝ նավիգացիոն կապարակնիքի գրանցման ժամանակ ազգային օպերատորի տեղեկատվական համակարգի կողմից դրան շնորհված 36-պայմանանշանային եզակի համար, որը գեներացվել (ձևավորվել) է UUID (Universally Unique IDentifier) ստանդարտին համապատասխան.

փոխադրումն ավարտող օպերատոր՝ անդամ պետության լիազորված օպերատորը, որի տարածքում գտնվում է հետագծման օբյեկտի փոխադրման ավարտի վայրը.

փոխադրումը հետագծող օպերատոր՝ անդամ պետության լիազորված օպերատորը, որի տարածքում սկսվում է հետագծման օբյեկտի փոխադրումը.

ընթացուղու օպերատոր՝ անդամ պետության լիազորված օպերատորը, որի տարածքով իրականացվել է, իրականացվում է կամ պլանավորվում է հետագծման օբյեկտի փոխադրումը (այդ թվում` փոխադրումն ավարտող օպերատոր)։ Ընդ որում` փոխադրումը հետագծող օպերատորը չի դասվում ընթացուղու օպերատորների թվին.

գրանցող օպերատոր՝ անդամ պետության լիազորված օպերատորը, որի տարածքում գտնվում է այն ազգային օպերատորը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը.

կողմնակի կապարակնիք՝ նավիգացիոն կապարակնիք, որը գրանցված է այն ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում, որը տարբերվում է այդ կապարակնիքով հետագծում իրականացնող ազգային օպերատորից.

նավիգացիոն կապարակնիքի տեխնոլոգիական տվյալներ՝ նավիգացիոն կապարակնիքից ստացված՝ նավիգացիոն կապարակնիքի աշխարհագրական կոորդինատների, դրա տեղափոխման արագության, այդ կոորդինատների որոշման ամսաթվի և ժամի, նավիգացիոն կապարակնիքի սնուցման աղբյուրի լիցքի մակարդակի նավիգացիոն կապարակնիքի փակող մեխանիզմի վիճակի և այդ կապարակնիքի հետ տեղի ունեցած արտակարգ իրավիճակների մասին տվյալները։

նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը՝ արտադրողի կողմից շնորհված նավիգացիոն կապարակնիքի համար, որի մասին տեղեկատվությունը զետեղված է դրա հենամարմնի վրա և պարունակվում է այդ կապարակնիքում:

Սույն կարգում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով, «Եվրասիական տնտեսական միությունում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին» 2022 թվականի ապրիլի 19-ի համաձայնագրով և Եվրասիական տնտեսական միության մարմինների ակտերով սահմանված իմաստներով։

(2-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 17.11.25 թիվ 103) 

3. Լիազորված օպերատորներն ապահովում են ավտոմատացված ռեժիմով հաղորդագրությունների շուրջօրյա ընդունումը, մշակումը և ուղարկումը՝ ըստ ստացվող տեղեկատվության։

4. Այն դեպքում, երբ հաղորդագրություն (հարցում) ուղարկողը և ստացողը համընկնում են, այդ հաղորդագրությունը (հարցումը) չի ուղարկվում։

5. Այն դեպքում, երբ միևնույն հաղորդագրություն (հարցում) ստացողը հանդես է գալիս մի քանի դերում, այդ հաղորդագրությունը (հարցումը) չի կրկնակվում։

6. Հարցման պատասխանը հարցում ստացողն ուղարկում է հարցում ուղարկողին։

61. Հաղորդագրություն ուղարկողի կողմից իր տեղեկատվական համակարգում պարունակվող տեղեկությունների և նախկինում ուղարկված հաղորդագրության մեջ նշված տեղեկությունների միջև անհամապատասխանություններ հայտնաբերելու դեպքում ուղարկողը ձևավորում է նախկինում ուղարկված հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման վերաբերյալ հաղորդագրություն, ինչպես նաև (անհրաժեշտության դեպքում) ճշգրիտ տեղեկություններ պարունակող նոր հաղորդագրություն:

Նախկինում ուղարկված հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման վերաբերյալ հաղորդագրությունն ուղարկվում է նախկինում ուղարկված հաղորդագրության բոլոր ստացողներին:

Նախկինում ուղարկված հաղորդագրության մեջ պարունակվող տեղեկությունների չեղարկման վերաբերյալ հաղորդագրություն չի ուղարկվում, եթե փոխադրման հետագծման ավարտի օրվանից, որի շրջանակներում նախկինում ուղարկվել էր հաղորդագրությունը, անցել է ավելի քան 30 օրացուցային օր:

(6.1-ին կետը լրաց. ԵՏՀԿ 17.11.25 թիվ 103)

7. Սույն կարգի իրագործման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս կիրառվում են աղյուսակում բերված՝ իրադարձությունների ծածկագրերը։

 

Աղյուսակ

 

Իրադարձության ծածկագիրը

Իրադարձության անվանումը

A02

կնքման տարրի միակցում՝ նավիգացիոն կապարակնիքի կրկնակի զետեղման դեպքում

A03

նավիգացիոն կապարակնիքի ակտիվացում

A04

նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացում

А05

կնքման տարրի անջատում

А06

տեղեկատվության հեռացում նավիգացիոն կապարակնիքից

А07

նավիգացիոն կապարակնիքից հաղորդագրությունների ուղարկման պարբերականության փոփոխում

А08

նավիգացիոն կապարակնիքի փոխարինում

В01

արտակարգ իրավիճակի առաջացում և (կամ) չարտոնված գործողության իրականացում

(7-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 17.11.25 թիվ 103)

 

II. Կողմնակի կապարակնիքի օգտագործման հնարավորության ստուգում

 

8. Կողմնակի կապարակնիքի օգտագործման հնարավորությունը հաստատելու համար փոխադրումը հետագծող օպերատորը (ընթացուղու օպերատորը) գրանցող օպերատորին է ուղարկում այն տեղեկությունների կազմի I բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության հարցում, որոնք փոխանակում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորները (մարմինները) յուրաքանչյուր հետագծվող փոխադրման վերաբերյալ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի թիվ 139 որոշման թիվ 2 հավելված) (այսուհետ՝ տեղեկությունների կազմ)։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի II բաժնով նախատեսված տեղեկությունները։

9. Գրանցող օպերատորի մասին տեղեկությունների բացակայության դեպքում սույն կարգի 8-րդ կետում նշված հարցումն ուղարկվում է բոլոր անդամ պետությունների լիազորված օպերատորներին։

 

III. Տեղեկատվության գրանցումը, նավիգացիոն կապարակնիքի ակտիվացումը և փոխադրման հետագծման մեկնարկը

 

10. Կողմնակի կապարակնիքի վրա տեղեկատվություն գրանցելու համար փոխադրումը հետագծող օպերատորը գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի V բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հարցում։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի VI բաժնով նախատեսված տեղեկությունները։

11. Կողմնակի կապարակնիքն ակտիվացնելու համար փոխադրումը հետագծող օպերատորը գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի III բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող նավիգացիոն կապարակնիքն ակտիվացնելու հարցումը՝ նշելով իրադարձության «А03» ծածկագիրը և ակտիվացումը թույլատրելու մասին որոշում կայացրած՝ վերահսկող մարմնի անվանումը (առկայության դեպքում)։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկությունները՝ նշելով իրադարձության «А03» ծածկագիրը։

12. Նավիգացիոն կապարակնիքն ակտիվացնելուց հետո փոխադրումը հետագծող օպերատորն ընթացուղու օպերատորներին և գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի VII բաժնով նախատեսված տեղեկություններ պարունակող՝ այդ նավիգացիոն կապարակնիքի օգտագործմամբ փոխադրման հետագծման մեկնարկի մասին հաղորդագրություն։

ընթացուղու օպերատորներին՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի նշումով.

գրանցման օպերատորին՝ փոխադրման հետագծման փուլի «08» ծածկագրի նշումով։

Փոխադրումը հետագծելու համար երկու և ավելի նավիգացիոն կապարակնիք օգտագործելու դեպքում նշված հաղորդագրությունն ուղարկվում է այդ փոխադրումը հետագծելու համար օգտագործվող բոլոր նավիգացիոն կապարակնիքներն ակտիվացնելուց հետո։

(12-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԿ 17.11.25 թիվ 103)

 

IV. Հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկումը

 

13. Նավիգացիոն կապարակնիքի տեխնոլոգիական տվյալներն ստանալիս գրանցող օպերատորը նշանակում է փոխադրումը հետագծող օպերատորին և տեղեկությունների կազմի VIII բաժնով նախատեսված տեղեկություններ պարունակող հաղորդագրությունն ուղարկում է փոխադրումը հետագծող օպերատորին։

Նավիգացիոն կապարակնիքի տեխնոլոգիական տվյալների կազմի մեջ մտնող աշխարհագրական կոորդինատների ցանկը, հիմնվելով գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգերի տվյալների վրա, ձևավորվում և ուղարկվում է նավիգացիոն կապարակնիքի կողմից այդ կապարակնիքի և դա գրանցող օպերատորի միջև սահմանված տեղեկատվական փոխգործակցության ժամանակահատվածից ոչ հազվադեպ:

14. Սույն կարգի 13-րդ կետում նշված հաղորդագրությունն ստանալուց հետո փոխադրումը հետագծող օպերատորն ուղարկում է ընթացուղու օպերատորներին տեղեկությունների կազմի VII բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հաղորդագրություն՝ նշելով հետագծման փոխադրման հետագծման փուլի «03» ծածկագիրը։

(14-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 17.11.25 թիվ 103)

15. Նավիգացիոն կապարակնիքից ստացվող հաղորդագրությունների ուղարկման պարբերականությունը փոխելու համար (այդ թվում՝ անդամ պետության պետական սահմանը հատելիս)փոխադրման հետագծման օպերատորն ուղարկում է գրանցող օպերատորին տեղեկությունների կազմի III բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հարցում՝ նշելով իրադարձության «А07» ծածկագիրը։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկությունները՝ նշելով իրադարձության «А07» ծածկագիրը։

(15-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 17.11.25 թիվ 103)

16. Նավիգացիոն կապարակնիքից ստացվող հաղորդագրությունների ուղարկման պարբերականությունը հաջողությամբ փոխելու դեպքում փոխադրման հետագծման օպերատորն ուղարկում է ընթացուղու օպերատորներին տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկություններ պարունակող հաղորդագրություն՝ նշելով իրադարձության «А07» ծածկագիրը։

(16-րդ կետը լրաց. ԵՏՀԿ 17.11.25 թիվ 103)

 

V. Հետագծման օբյեկտների փոխադրման վերահսկումը

 

17. Հետագծման օբյեկտների փոխադրումը վերահսկելու նպատակով ընթացուղու օպերատորն անհրաժեշտության դեպքում ուղարկում է փոխադրումը հետագծող օպերատորին տեղեկությունների կազմի XI բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հարցում։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի VII բաժնով նախատեսված տեղեկությունները։

(17-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 17.11.25 թիվ 103) 

18. Այն դեպքում, երբ փոխադրման եզակի համարը հայտնի չէ, ապա հետագծման օբյեկտների փոխադրումը վերահսկելու նպատակով ընթացուղու օպերատորը կարող է գրանցման օպերատորին ուղարկել տեղեկությունների կազմի IX բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հարցում՝ նշելով հարցման տեսակի «Т0» ծածկագիրը։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի X բաժնով նախատեսված տեղեկությունները, այն փոխադրումների բոլոր եզակի համարների վերաբերյալ, որոնց հետագծումն իրականացվել է հարցված ժամանակահատվածում՝ կիրառելով այն նավիգացիոն կապարակնիքը, որի նույնականացուցիչը նշված է հարցման մեջ։

(18-րդ կետը փոփ., լրաց. ԵՏՀԿ 17.11.25 թիվ 103)

19. Փոխադրումը վերահսկելիս փոխադրումը հետագծող օպերատորը կարող է ուղարկել գրանցող օպերատորին տեղեկությունների կազմի XI բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հարցում՝ նշելով այն ժամանակահատվածը, որի ընթացքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկությունները, և հարցման տեսակի «Т1» ծածկագիրը։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի VIII բաժնով նախատեսված տեղեկությունները, այդ նավիգացիոն կապարակնիքից ստացված տեղեկությունները։

(19-րդ կետը լրաց., փոփ. ԵՏՀԿ 17.11.25 թիվ 103)

 

VI. Նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացումը

 

20. Նավիգացիոն կապարակնիքն ապաակտիվացնելու համար փոխադրումն ավարտող օպերատորը փոխադրումը հետագծող օպերատորի միջոցով գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի III բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հարցում՝ նշելով իրադարձության «А04» ծածկագիրը և ապաակտիվացումը թույլատրելու մասին որոշում կայացրած՝ վերահսկող մարմնի անվանումը (առկայության դեպքում)։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկությունները՝ նշելով իրադարձության «А04» ծածկագիրը։

21. Փոխադրումը հետագծող օպերատորը, նավիգացիոն կապարակնիքն ապաակտիվացնելու մասին տեղեկատվությունը գրանցող օպերատորից ստանալու դեպքում, ընթացուղու օպերատորներին և գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի VII բաժնով նախատեսված՝ փոխադրման հետագծումն ավարտելու մասին հաղորդագրություն՝ նշելով փոխադրման հետագծման փուլի «02» ծածկագիրը։

Փոխադրումը հետագծելու համար երկու և ավելի նավիգացիոն կապարակնիք օգտագործելու դեպքում նշված հաղորդագրությունն ուղարկվում է այդ փոխադրումը հետագծելու համար օգտագործվող բոլոր նավիգացիոն կապարակնիքներն ապաակտիվացնելուց հետո։

(21-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 17.11.25 թիվ 103) 

22. Կնքման տարրի հեռահար անջատման դեպքում փոխադրման ավարտի օպերատորը փոխադրումը հետագծող օպերատորի միջոցով գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի III բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հարցում՝ նշելով իրադարձության «А05» ծածկագիրը։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկությունները՝ նշելով իրադարձության «А05» ծածկագիրը և հեռահար գործողության «D1» ծածկագիրը։

23. Հատուկ սարքի միջոցով նավիգացիոն կապարակնիքի կնքման տարրի անջատման դեպքում փոխադրումն ավարտող օպերատորը փոխադրումը հետագծող օպերատորի միջոցով գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հաղորդագրություն՝ նշելով իրադարձության «А05» ծածկագիրը և հեռահար գործողության «D0» ծածկագիրը։

 

VII. Նավիգացիոն կապարակնիքի փոխարինումը

 

24. Հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկելու համար օգտագործվող նավիգացիոն կապարակնիքը փոխարինելիս ընթացուղու օպերատորը փոխադրումը հետագծող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող՝ կապարակնիքի փոխարինման մասին հաղորդագրություն՝ նշելով իրադարձության «А08» ծածկագիրը և նավիգացիոն կապարակնիքը փոխարինելու մասին որոշում կայացրած՝ վերահսկող մարմնի անվանումը։

25. Սույն կարգի 24-րդ կետում նշված հաղորդագրությունն ստանալուց հետո փոխադրումը հետագծող օպերատորը փոխարինվող կապարակնիքը գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի III բաժնով նախատեսված տեղեկություններ պարունակող՝ դրա ապաակտիվացում կատարելու հաղորդագրությունը՝ նշելով իրադարձության «А04» ծածկագիրը և «Փոխարինում» նավիգացիոն կապարակնիքն ապաակտիվացնելու պատճառը։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկությունները՝ նշելով իրադարձության «А04» ծածկագիրը։

26. Սույն կարգի 24-րդ կետում նշված հարցումն ստանալուց հետո փոխադրումը հետագծող օպերատորը փոխարինվող կապարակնիքը գրանցող օպերատորին է ուղարկում սույն կարգի 10-րդ կետում նշված հարցումը։

Նավիգացիոն կապարակնիքի վրա տեղեկատվությունը հաջողությամբ գրանցելու մասին հաստատումն ստանալուց հետո փոխադրումը հետագծող օպերատորը փոխարինվող կապարակնիքը գրանցող օպերատորին է ուղարկում դրա ակտիվացման մասին հարցում, որը պարունակում է տեղեկությունների կազմի III բաժնով նախատեսված տեղեկություններ՝ նշելով իրադարձության «А03» ծածկագիրը։

Այդ հաղորդագրության պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկությունները՝ նշելով իրադարձության «А03» ծածկագիրը։

(26-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 17.11.25 թիվ 103) 

27. Սույն կարգի 25-րդ կետի երկրորդ պարբերության մեջ և 26-րդ կետի երրորդ պարբերության մեջ նշված հաղորդագրություններն ստանալուց հետո փոխադրումը հետագծող օպերատորը ընթացուղու օպերատորներին է ուղարկում տեղեկությունների կազմի VII բաժնով նախատեսված տեղեկություններ պարունակող՝ կապարակնիքի փոխարինման մասին հաղորդագրություն՝ նշելով փոխադրման հետագծման փուլի «06» ծածկագիրը։

(27-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 17.11.25 թիվ 103)

 

VIII. Նավիգացիոն կապարակնիքի հանումը՝ առանց հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկումը դադարեցնելու

 

28. Ընթացուղու օպերատորը, նավիգացիոն կապարակնիքն առանց այն ապաակտիվացնելու, հեռահար հանելու մասին որոշում կայացնելիս, փոխադրումը հետագծող օպերատորի միջոցով գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի III բաժնով նախատեսված տեղեկություններ պարունակող՝ նավիգացիոն կապարակնիքի կնքման տարրի անջատում կատարելու հարցում՝ նշելով իրադարձության «А05» ծածկագիրը և այդ կապարակնիքը հանելու մասին որոշում կայացրած՝ վերահսկող մարմնի անվանումը (այդպիսի որոշման առկայության դեպքում)։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկությունները՝ նշելով իրադարձության «А05» ծածկագիրը և հեռահար գործողության «D1» ծածկագիրը։

29. Նավիգացիոն կապարակնիքի կնքման տարրի անջատման համար հատուկ սարք օգտագործելու դեպքում ընթացուղու օպերատորը փոխադրումը հետագծող օպերատորի միջոցով գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկություններ պարունակող՝ նավիգացիոն կապարակնիքի կնքման տարրի անջատման մասին հաղորդագրություն՝ նշելով իրադարձության «А05» ծածկագիրը, հեռահար գործողության «D0» ծածկագիրը և այդ կապարակնիքը հանելու մասին որոշում կայացրած՝ վերահսկող մարմնի անվանումը (առկայության դեպքում)։

30. Այն դեպքում, երբ առանց հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկումը դադարեցնելու՝ նավիգացիոն կապարակնիքը հանելուց հետո վերահսկող մարմինը կայացրել է նախկինում հանված նավիգացիոն կապարակնիքը կրկին դնելու մասին որոշում, ապա նավիգացիոն կապարակնիքի կնքման տարրի միակցումից հետո ընթացուղու օպերատորը փոխադրումը հետագծող օպերատորի միջոցով գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկություններ պարունակող՝ նավիգացիոն կապարակնիքի կնքման տարրի միակցման մասին հաղորդագրություն՝ նշելով իրադարձության «А02» ծածկագիրը և այդպիսի որոշում կայացրած՝ վերահսկող մարմնի անվանումը։

31. Այն դեպքում, երբ առանց հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկումը դադարեցնելու՝ նավիգացիոն կապարակնիքը հանելուց հետո վերահսկող մարմինը կայացրել է այդպիսի նավիգացիոն կապարակնիքի փոխարինման մասին որոշում, ապա տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է սույն կարգի VII բաժնին համապատասխան։

32. Այն դեպքում, երբ առանց հետագծման օբյեկտի նկատմամբ դիտարկումը դադարեցնելու՝ նավիգացիոն կապարակնիքը հանելուց հետո վերահսկող մարմինը կայացրել է այդպիսի նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացման մասին որոշում, տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է սույն կարգի VI բաժնին համապատասխան։

 

IX. Արտակարգ իրավիճակի առաջացում և (կամ) չարտոնված գործողության իրականացում

 

33. Արտակարգ իրավիճակի առաջացման և (կամ) չարտոնված գործողության իրականացման մասին տեղեկատվություն ստանալու դեպքում գրանցող օպերատորը փոխադրումը հետագծող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի VIII բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հաղորդագրություն՝ նշելով արտակարգ իրավիճակի ծածկագիրը՝ տեղեկությունների կազմի XII բաժնին համապատասխան։

(33-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 17.11.25 թիվ 103) 

34. Փոխադրումը հետագծող օպերատորը սույն կարգի 33-րդ կետում նշված հաղորդագրությունն ստանալուց հետո կամ մինչև հետագծման օբյեկտի՝ այն անդամ պետության տարածքից մեկնումը, որտեղ սկսվել է փոխադրման հետագծումը, նավիգացիոն կապարակնիք՝ փաստաթղթերի (տեղեկությունների) փոխանցման ավարտի վերաբերյալ տեղեկությունների բացակայության դեպքում, այն անդամ պետության ընթացուղու օպերատորին, որի տարածքում առաջացել է արտակարգ իրավիճակ և (կամ) իրականացվել է չարտոնված գործողություն, ուղարկում է հաղորդագրություն, որը պարունակում է տեղեկությունների կազմի VII բաժնով նախատեսված տեղեկությունները՝ նշելով փոխադրման հետագծման փուլի «04» ծածկագիրը և արտակարգ իրավիճակի ծածկագիրը՝ տեղեկությունների կազմի XII բաժնին համապատասխան։

(34-րդ կետը խմբ. ԵՏՀԿ 17.11.25 թիվ 103)

35. Այն դեպքում, երբ հետագծվող օբյեկտը, որի նկատմամբ առաջացել է արտակարգ իրավիճակ և (կամ) իրականացվել է չարտոնված գործողություն, հեռացել է այն անդամ պետության տարածքից, որտեղ առաջացել է արտակարգ իրավիճակը և (կամ) իրականացվել է չարտոնված գործողություն, ապա այդ անդամ պետության ընթացուղու օպերատորը փոխադրումը հետագծող օպերատորի միջոցով այն անդամ պետության ընթացուղու օպերատորին, որի տարածքում է գտնվում հետագծվող օբյեկտը, ուղարկում է տեղեկությունների կազմի VII բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող հաղորդագրություն՝ նշելով փոխադրման հետագծման փուլի «07» ծածկագիրը։

(35-րդ կետը փոփ. ԵՏՀԿ 17.11.25 թիվ 103)

 

X. Տեղեկատվության հեռացումը նավիգացիոն կապարակնիքից

 

36. Նավիգացիոն կապարակնիքից տեղեկատվությունը հեռացնելու համար փոխադրումը հետագծող օպերատորը գրանցող օպերատորին է ուղարկում տեղեկությունների կազմի III բաժնով նախատեսված՝ տեղեկություններ պարունակող տեղեկատվությունը հեռահար հեռացնելու մասին հարցում՝ նշելով «А06» իրադարձության ծածկագիրը։

Այդ հարցման պատասխանը պետք է պարունակի տեղեկությունների կազմի IV բաժնով նախատեսված տեղեկությունները՝ նշելով իրադարձության «А06» ծածկագիրը։

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի

թիվ 139 որոշման

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի 2025 թվականի նոյեմբերի 17-ի

թիվ 103 որոշման խմբագրությամբ)

(վերգիրը խմբ. ԵՏՀԿ 17.11.25 թիվ 103)

 

 

ԱՅՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ,

 

որոնք փոխանակում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված օպերատորները (մարմինները) յուրաքանչյուր հետագծվող փոխադրման վերաբերյալ

(վերնագիրը խմբ. ԵՏՀԿ 17.11.25 թիվ 103)

 

I. Նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության հարցման մեջ պարունակվող տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը

2. Ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը

 

II. Նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկատվության որոնման արդյունքների մասին տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը

2. Նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը

3. Նավիգացիոն կապարակնիքի մոդելը

4. Ազգային օպերատորի տեղեկատվական համակարգում նավիգացիոն կապարակնիքի գրանցման ամսաթիվը

5. Ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը

6. Հարցման մշակման արդյունքի ծածկագիրը.

ա) 000՝ հարցումը մշակվել է առանց սխալների (փոխադրման (կապարակնիքի) մասին տեղեկությունները գտնվել են),

բ) 101՝ սխալ. հարցման մեջ նշված համարով կապարակնիքի մասին տեղեկությունները տեղեկատվական համակարգում չեն գտնվել,

գ) 203՝ սխալ. հարցման մեջ նշված համարով նավիգացիոն կապարակնիքը գրանցված է տեղեկատվական համակարգում, սակայն չի կարող օգտագործվել փոխադրման հետագծում իրականացնելու համար

 

III. Նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ կատարելու հարցման մեջ պարունակվող տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը

2. Ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը

3. Իրադարձության ծածկագիրը

4. Փոխադրման եզակի համարը՝ իրադարձության «А03», «А04» ծածկագրերի դեպքում

5. Նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողության մասին որոշում կայացրած՝ վերահսկող մարմնի անվանումը

6. Նավիգացիոն կապարակնիքի կողմից ուղարկվող հաղորդագրությունների միջև ժամանակային միջակայքը, րոպեների քանակը (1-ից մինչև 120)՝ իրադարձության «А07» ծածկագրի դեպքում

7. Նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացման պատճառը՝ իրադարձության «А04» ծածկագրի դեպքում

 

IV. Նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողությունների մասին տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը

2. Փոխադրման եզակի համարը` բացառությամբ իրադարձության «А06» ծածկագրի

3. Ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը

4. Իրադարձության ծածկագիրը

5. Իրադարձության ամսաթիվը և ժամը՝ իրադարձությունների «А02», «А03», «А04», «А05», «А06», «А07», «А08» ծածկագրերի դեպքում

6. Հարցման մշակման արդյունքի ծածկագիրը.

ա) 000՝ հարցումը մշակվել է առանց սխալների (փոխադրման (կապարակնիքի) մասին տեղեկությունները գտնվել են),

բ) 101՝ սխալ. հարցման մեջ նշված համարով կապարակնիքի մասին տեղեկությունները տեղեկատվական համակարգում չեն գտնվել,

գ) 102՝ սխալ. հարցման մեջ նշված համարով փոխադրման մասին տեղեկությունները տեղեկատվական համակարգում չեն գտնվել,

դ) 201՝ սխալ. նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ չեն կատարվել,

ե) 202՝ սխալ. հարցման մեջ նշված համարով նավիգացիոն կապարակնիքը չի կիրառվում հարցման մեջ նշված համարով փոխադրման հետագծման համար

7. Հեռահար գործողության ծածկագիրը՝ իրադարձության «А05» ծածկագրի դեպքում՝

ա) «D0»՝ հատուկ սարքի օգտագործմամբ գործողություն կատարելու մասին հաղորդագրություն,

բ) «D1»՝ հեռահար գործողություն կատարելու հարցում

8. Նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություն կատարելու մասին որոշում կայացրած՝ վերահսկող մարմնի անվանումը՝ իրադարձությունների «А02», «А05» և «А08» ծածկագրերի դեպքում

9. Նավիգացիոն կապարակնիքից հաղորդագրությունների ուղարկման պարբերականությունը՝ իրադարձության «А07» ծածկագրի դեպքում

10. Տեղեկություններ նոր նավիգացիոն կապարակնիքի մասին՝ իրադարձության «А08» ծածկագրի դեպքում՝

ա) նոր նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը,

բ) նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը,

գ) ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նոր նավիգացիոն կապարակնիքը,

դ) նավիգացիոն կապարակնիքի փոխարինման պատճառները,

ե) նավիգացիոն կապարակնիքի փոխարինման վայրը, ամսաթիվը և ժամը,

զ) նավիգացիոն կապարակնիքի փոխարինումն իրականացրած կազմակերպության կամ պետական իշխանության մարմնի անվանումը

 

V. Նավիգացիոն կապարակնիքի վրա տեղեկատվություն գրանցելու հարցման մեջ պարունակվող տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը

2. Ազգային օպերատորի անվանումը, որին հարցում է ուղարկվում և որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը

3. Փոխադրման եզակի համարը

4. Նավիգացիոն կապարակնիքի վրա գրանցելու համար տեղեկությունները

5. Վերահսկող մարմնի՝ նավիգացիոն կապարակնիքն ակտիվացնելու թույլտվության առկայության հատկանիշը

 

VI. Նավիգացիոն կապարակնիքի վրա տեղեկատվության գրանցման արդյունքների մասին տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը

2. Ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը

3. Հարցման մշակման արդյունքի ծածկագիրը.

ա) 000՝ հարցումը մշակվել է առանց սխալների (փոխադրման (կապարակնիքի) մասին տեղեկությունները գտնվել են),

բ) 201՝ սխալ. նավիգացիոն կապարակնիքի հետ կապված գործողություններ չեն կատարվել

 

VII. Փոխադրումը հետագծելու մասին տեղեկությունների կազմը

 

1. Փոխադրման եզակի համարը

2. Փոխադրումը հետագծող ազգային օպերատորի անվանումը

3. Հարցման մշակման արդյունքի ծածկագիրը.

ա) 000՝ հարցումը մշակվել է առանց սխալների (փոխադրման (կապարակնիքի) մասին տեղեկությունները գտնվել են),

բ) 102՝ սխալ. հարցման մեջ նշված համարով փոխադրման մասին տեղեկությունները տեղեկատվական համակարգում չեն գտնվել,

գ) 104՝ փոխադրման եզակի համարով տեղեկությունները գտնվել են, սակայն կարող են ներկայացվել միայն ընթացուղու օպերատորին

4. Փոխադրման հետագծման փուլի ծածկագիրը.

ա) 01՝ հետագծման մեկնարկը,

բ) 02՝ հետագծման ավարտը,

գ) 03՝ փոխադրման մասին տեղեկությունները,

դ) 04՝ արտակարգ իրավիճակը և (կամ) չարտոնված գործողությունները,

ե) 05՝ նավիգացիոն կապարակնիքի հանում առանց դիտարկումը դադարեցնելու,

զ) 06՝ նավիգացիոն կապարակնիքի ապաակտիվացում՝ դրա փոխարինման կապակցությամբ,

է) 07՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետության պետական սահմանով հետագծման օբյեկտի տեղափոխում՝ արտակարգ իրավիճակի և (կամ) չարտոնված գործողությունների դեպքում,

ը) 08՝ հետագծման մեկնարկը, գրանցման օպերատորի համար տեղեկատվությունը

5. Իրադարձության ծածկագիրը` բացառությամբ փոխադրման հետագծման փուլերի «03», «07», «08» ծածկագրերի

6. Իրադարձության ամսաթիվը և ժամը՝ իրադարձությունների «А02», «А03», «А04», «А05», «А06», «А07», «А08», «В01» ծածկագրերի դեպքում` բացառությամբ փոխադրման հետագծման փուլերի «03», «07», «08» ծածկագրերի

7. Ծածկագիրը՝ սույն փաստաթղթի XII բաժնին համապատասխան՝ փոխադրման հետագծման «04» ծածկագրի դեպքում

8. Նավիգացիոն կապարակնիքի մասին տեղեկությունները.

ա) նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը,

բ) նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի դեպքում,

գ) ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը,

դ) նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալները՝ փոխադրման հետագծման փուլերի «03» և «04» ծածկագրերի դեպքում`

կուտակչային մարտկոցի լիցքի մակարդակը,

աշխարհագրական երկայնությունը,

աշխարհագրական լայնությունը,

տեղափոխման արագությունը,

ժամանականիշը,

ծածկագիրը՝ սույն փաստաթղթի XII բաժնին համապատասխան (գրանցման օպերատորից նման տեղեկատվություն ստանալու դեպքում),

նավիգացիոն կապարակնիքի՝ փակող մեխանիզմի վիճակը,

փաստացի ժամանականիշը՝ հաշվի առնելով այն տեղեկատվական համակարգի տեղեկությունները, որտեղ գրանցված է նավիգացիոն կապարակնիքը

9. Տեղեկություններ նոր նավիգացիոն կապարակնիքի մասին՝ փոխադրման հետագծման փուլի «06» ծածկագրի դեպքում՝

ա) նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը,

բ) նավիգացիոն կապարակնիքի եզակի նույնականացման համարը,

գ) ազգային օպերատորի անվանումը, որի տեղեկատվական համակարգում գրանցված է նավիգացիոն կապարակնիքը

10. Տրանսպորտային միջոցի տեսակի ծածկագիրը՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի դեպքում՝

ա) 20՝ երկաթուղային տրանսպորտ,

բ) 30՝ ավտոմոբիլային տրանսպորտ` բացառությամբ տրանսպորտային միջոցների տեսակի «31» և «32» ծածկագրերով նշված տրանսպորտային միջոցների,

գ) 31՝ տրանսպորտային միջոցների շարժակազմ (քարշակ կիսակցորդով կամ կցորդով),

դ) 32՝ տրանսպորտային միջոցների շարժակազմ (քարշակ կցորդով (կցորդներով) և կիսակցորդով (կիսակցորդներով))

11. Տրանսպորտային միջոցի գրանցման համարը (բեռնարկղի նույնականացման համարը)՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի դեպքում

12. Տեղեկություններ տրանսպորտային միջոցի մասին՝ ավտոմոբիլային տրանսպորտի համար՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի դեպքում՝

ա) տրանսպորտային միջոցի տիպը,

բ) տրանսպորտային միջոցի գրանցման երկիրը

13. Երթուղին (դրա սահմանման դեպքում)՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի դեպքում

14. Առևտրային ընթացակարգի տեսակի ծածկագիրը՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի դեպքում՝

ա) 01՝ արտաքին առևտուր (տարանցում),

բ) 02՝ արտաքին առևտուր (արտահանում),

գ) 03՝ փոխադարձ առևտուր

15. Հետագծման ենթակա ապրանքի կատեգորիայի ծածկագիրը՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի դեպքում՝

01՝ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) 2203 00, 2204, 2205, 2206 00, 2207 և 2208 ապրանքային դիրքերում դասակարգվող ալկոհոլային արտադրանք, որը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվում է «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան կամ փոխադարձ առևտրի շրջանակներում տեղափոխվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև,

02՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 2401, 2402 և 2403 ապրանքային դիրքերում դասակարգվող ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվում են «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան կամ փոխադարձ առևտրի շրջանակներում տեղափոխվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև,

03՝ ապրանքներ, որոնց նկատմամբ կիրառվում են հատուկ տնտեսական միջոցներ և որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվում են «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան կամ փոխադարձ առևտրի շրջանակներում տեղափոխվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև,

04՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի 2404, 2939 79 00 00, 2939 80 000 00 ապրանքային դիրքերում դասակարգվող՝ նիկոտին պարունակող արտադրանք, նիկոտինային հումք, որոնք Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանվում են «արտահանում» մաքսային ընթացակարգին համապատասխան

16. Տեղեկություններ փոխադրումն ուղեկցող փաստաթղթի մասին՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի դեպքում՝.

ա) տարանցման հայտարարագրի գրանցման համարը (առևտրային ընթացակարգի տեսակի «01» ծածկագրի դեպքում),

բ) ապրանքների հայտարարագրի գրանցման համարը (առևտրային ընթացակարգի տեսակի «02» ծածկագրի դեպքում),

գ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի ամսաթիվը և գրանցման համարը (առևտրային ընթացակարգի տեսակի «03» ծածկագրի դեպքում)

17. Տեղեկություններ փոխադրողի մասին (փոխադրողի անվանումը, գրանցման երկիրը, Եվրասիական տնտեսական միության անդամ պետության հարկային մարմնում հաշվառման վերցնելու ժամանակ շնորհված համարը (առկայության դեպքում), փոխադրողի հեռախոսահամարը, վարորդի հեռախոսահամարը (ավտոմոբիլային փոխադրումների դեպքում))՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի դեպքում

18. Նավիգացիոն կապարակնիքը հանելու վայրը (երկրի ծածկագիրը, մաքսային մարմնի ծածկագիրը (առևտրային ընթացակարգի տեսակի «01» և «02» ծածկագրի դեպքում, նավիգացիոն կապարակնիքը հանելու վայրի հասցեն և (կամ) աշխարհագրական կոորդինատները (առևտրային ընթացակարգի տեսակի «03» ծածկագրի դեպքում))՝ փոխադրման հետագծման փուլի «01» ծածկագրի դեպքում

 

VIII. Նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալների մասին տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը

2. Հարցման մշակման արդյունքի ծածկագիրը.

ա) 000՝ հարցումը մշակվել է առանց սխալների (փոխադրման (կապարակնիքի) մասին տեղեկությունները գտնվել են),

բ) 101՝ սխալ. հարցման մեջ նշված համարով կապարակնիքի մասին տեղեկությունները տեղեկատվական համակարգում չեն գտնվել,

գ) 103՝ ըստ նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցչի` տեղեկությունները գտնվել են, սակայն կարող են ներկայացվել միայն փոխադրման հետագծման օպերատորին

3. Նավիգացիոն կապարակնիքից ստացված տեխնոլոգիական տվյալները.

ա) կուտակչային մարտկոցի լիցքի մակարդակը,

բ) աշխարհագրական երկայնությունը,

գ) աշխարհագրական լայնությունը,

դ) տեղափոխման արագությունը,

ե) ժամանականիշը,

զ) ծածկագիրը՝ սույն փաստաթղթի XII բաժնին համապատասխան (գրանցման օպերատորից նման տեղեկատվություն ստանալու դեպքում),

է) նավիգացիոն կապարակնիքի՝ փակող մեխանիզմի վիճակը,

ը) փաստացի ժամանականիշը՝ հաշվի առնելով այն տեղեկատվական համակարգի տեղեկությունները, որտեղ գրանցված է նավիգացիոն կապարակնիքը

 

IX. Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցչի վերաբերյալ տեղեկատվության հարցման մեջ պարունակվող տեղեկությունների կազմը

 

1. Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը

2. Փոխադրման եզակի համարը՝ հարցման տեսակի «Т1» ծածկագրի դեպքում

3. Տեղեկությունների տրամադրման ժամանակահատվածը՝ հարցման տեսակի «Т0» ծածկագրի դեպքում՝

ա) ժամանակահատվածի մեկնարկի ամսաթիվը,

բ) ժամանակահատվածի ավարտի ամսաթիվը

4. Հարցման տեսակի ծածկագիրը.

ա) «Т0»՝ նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցչով փոխադրման եզակի համարների հարցում,

բ) «Т1»՝ նավիգացիոն կապարակնիքի տեխնոլոգիական տվյալների մասին հարցումը

 

X. Փոխադրումների եզակի համարների մասին տեղեկությունների կազմը՝ ըստ նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցչի

 

1. Նավիգացիոն կապարակնիքի նույնականացուցիչը

2. Հարցման մշակման արդյունքի ծածկագիրը.

ա) 000՝ հարցումը մշակվել է առանց սխալների (փոխադրման (կապարակնիքի) մասին տեղեկությունները գտնվել են),

բ) 101՝ սխալ. հարցման մեջ նշված համարով կապարակնիքի մասին տեղեկությունները տեղեկատվական համակարգում չեն գտնվել

3. Փոխադրման եզակի համարը

4. Փոխադրումը հետագծող (հետագծած) ազգային օպերատորի անվանումը

5. Այն երկրների ծածկագրերը, որոնց տարածքներով իրականացվում (իրականացվել) է փոխադրումը՝ աշխարհի երկրների դասակարգչին համապատասխան

 

XI. Փոխադրման եզակի համարով հետագծման մասին տեղեկատվության հարցման մեջ պարունակվող տեղեկությունների կազմը

 

Փոխադրման եզակի համարը

 

XII. Այն արտակարգ իրավիճակների (չարտոնված գործողությունների) դասակարգիչը, որոնք կարող են տեղի ունենալ նավիգացիոն կապարակնիքի հետ

 

Ծածկագիր

Անվանում

01

նավիգացիոն կապարակնիքի կնքման տարրի ամբողջականության խախտում

02

նավիգացիոն կապարակնիքի էլեկտրոնային բլոկի հենամարմնի ամբողջականության խախտում

03

ավտոմոբիլային տրանսպորտի միջոցով իրականացվող փոխադրման՝ 50 կմ-ից ավելի հեռավորության վրա կամ փոխադրման պայմաններով պայմանավորված՝ վերահսկող մարմնի կողմից սահմանված այլ պարամետրով շեղում երթուղուց

04

նավիգացիոն կապարակնիքի անսարքություն

05

նավիգացիոն կապարակնիքի սնուցման աղբյուրի (կուտակչի)՝ 15 տոկոսից ցածր լիցքի մակարդակ

06

փոխադրումը հետագծող օպերատորի կողմից նավիգացիոն կապարակնիքի տեխնոլոգիական տվյալներ պարունակող հաղորդումներ չստանալը՝ նավիգացիոն կապարակնիքի և այն ազգային օպերատորի կողմից տեղեկատվական փոխգործակցության երկու իրար հաջորդող ժամանակահատվածների ընթացքում, որի տեղեկատվական համակարգում գրանցված է այդ նավիգացիոն կապարակնիքը

07

չարտոնված գործողություններ

(հավելվածը խմբ. ԵՏՀԿ 17.11.25 թիվ 103)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
17.11.2025, թիվ 103 14.09.2023, թիվ 139
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան