ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 221-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 46-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Կերոն» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02907265) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2026 թվականի փետրվարի 9-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի գրադարանի վերակառուցում և կահավորում» ծրագրի մասին» N 46-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Օփթիմայզ Քոնսալթինգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03563538) 2026 թվականի մարտի 25-ին կնքված` N 2026-03-25 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ֆինանսական կառավարման ծառայությունների մատուցում՝ ամսական 218,750 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Քիսթոուն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00928694) 2026 թվականի մարտի 25-ին կնքված՝ N 06-250326 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում իրավաբանական-խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ ամսական 317,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Դի-Էս-Էյ խորհրդատվական խումբ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00224571) 2026 թվականի մարտի 26-ին կնքված՝ N 26/05/-37 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2026 թվականի ապրիլի 1-ից մինչև 2027 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում հարկային և հաշվապահական աութսորսինգային ծառայությունների մատուցում՝ ամսական 167,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
|
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ |
|
Երևան |
|
15.04.2026 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|