ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
|
|
ԹԻՎ 2860-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ «ՊԱՅԹՈՒՑԻԿ ՆՅՈՒԹԵՐԻ, ՊԱՅԹԵՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ» ԼԻՑԵՆԶԻԱ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի, 43-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «1․ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 2-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի թիվ 677-Ն որոշման և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2026 թվականի ապրիլի 10-ի եզրակացությունը․
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1․ «ԷՍ ԸՆԴ ԷՅ ՄԱՅՆԻՆԳ » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ «Պայթուցիկ նյութերի, պայթեցման սարքավորումների պահեստավորման և տեղափոխման» լիցենզիա։
2․ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հաշվառման-քննական ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության պետ Ա․ Թևոսյանին՝ ապահովել սույն հրամանի կատարումը։
|
4/15/2026 |
|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|