ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 531-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով`
1․ Ստեղծել աշխատանքային խումբ «կանաչ ջրածնի» ոլորտի զարգացման, դրա առավելությունների, արտադրության մեթոդների և տեխնոլոգիաների բացահայտման նպատակով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2․ Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների ընթացքի վերաբերյալ։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
04.06.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետիN 531-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
| Գևորգ Պապոյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար) | |
| Արտաշես Թումանյան | - ՀՀ վարչապետի խորհրդական | |
| Լիլյա Սիրականյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
| Արա Մկրտչյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ | |
| Նարեկ Ապիտոնյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ | |
| Վահե Գրիգորյան | - Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի տեղակալ | |
| Գեորգի Խաչիյան | - ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական հասարակական հիմունքներով | |
| Կարեն Սարգսյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խորհրդական | |
| Լուսինե Ավետիսյան | - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության պետ | |
| Կարեն Հովսեփյան | - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետի պարտականությունները կատարող | |
| Վահրամ Պետրոսյան | - «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն | |
| Պատվական Ոսկանյան | - «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ գիտության գծով | |
| Սուրեն Շատվորյան | - «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության լաբորատորիայի ավագ գիտաշխատող | |
| Ռոմիկ Ավոյան | - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ) | |
| Կարեն Ասատրյան | - Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ) | |
| Հրանտ Տեր-Գաբրիելյան | - Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի ծրագրերի իրականացման և ինժեներական բաժնի ղեկավար (համաձայնությամբ) |
(հավելվածը խմբ. 14.04.26 N 310-Ա)
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 14.04.2026, N 310-Ա | 04.06.2024, N 531-Ա |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|