ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 531-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.06.2024
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 531-Ա

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի 130-րդ կետով`

1․ Ստեղծել աշխատանքային խումբ «կանաչ ջրածնի» ոլորտի զարգացման, դրա առավելությունների, արտադրության մեթոդների և տեխնոլոգիաների բացահայտման նպատակով և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2․ Աշխատանքային խմբի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների ընթացքի վերաբերյալ։

 

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

04.06.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 531-Ա որոշման

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

 

Գևորգ Պապոյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Արտաշես Թումանյան   - ՀՀ վարչապետի խորհրդական
Լիլյա Սիրականյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
Արա Մկրտչյան   - ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Նարեկ Ապիտոնյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի տեղակալ
Վահե Գրիգորյան   - Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի
նախագահի տեղակալ
Գեորգի Խաչիյան   - ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրդական հասարակական հիմունքներով
Կարեն Սարգսյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարարի խորհրդական
Լուսինե Ավետիսյան   - ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական
քաղաքականության վարչության պետ
Կարեն Հովսեփյան   - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի
պետի պարտականությունները կատարող
Վահրամ Պետրոսյան   - «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական
գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Պատվական Ոսկանյան   - «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենի
տեղակալ գիտության գծով
Սուրեն Շատվորյան   - «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի
Վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության լաբորատորիայի
ավագ գիտաշխատող
Ռոմիկ Ավոյան   - «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան»
հիմնադրամի Էներգետիկայի և էլեկտրատեխնիկայի ինստիտուտի
տնօրեն (համաձայնությամբ)
Կարեն Ասատրյան   - Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության
հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Հրանտ Տեր-Գաբրիելյան   - Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության
հիմնադրամի ծրագրերի իրականացման և ինժեներական բաժնի
ղեկավար (համաձայնությամբ)

(հավելվածը խմբ. 14.04.26 N 310-Ա)