ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1818-Ա |
«08» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, ՍԻԼԻԿՅԱՆ ԹԱՂԱՄԱՍ, 4-ՐԴ ՓՈՂՈՑ, 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔ, Հ.2/4 ՀԱՍՑԵՈՒՄ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻ ԽԱՉԻԿ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ՍՈՂՈՄՈՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատա-կազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 29.10.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցը հաշվառված լինելու վերաբերյալ ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 22.04.2024թ․ տրված հ․ԱՏ-22042024-01-0280 տեղեկանքը, «ՀՈՎԱՐՍ ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից 05.08.2024թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, ինքնակամ կառույցների արտաքին չափերի վերաբերյալ «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ» ՍՊԸ-ի կողմից 31.07.2024թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև կառույցն իրականացրած անձի դիմումները (10.05.2024թ. հ.Դ-60931-24, 05.08.2024թ. հ.Դ-99758-24, 30.09.2024թ. հ.Դ-123466-24, 19.12.2024թ. հ.Դ-161474-24, 10.04.2025թ. հ.Դ-38351-25, 22.07.2025թ. հ.Դ-78797-25, 27.10.2025թ. հ.Դ-118552-25).
1. Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանի, Սիլիկյան թաղամաս, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.2/4 հասցեում գտնվող անշարժ գույքի զբաղեցրած 600.0 քառ.մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը (օգտագործման նպատակը)՝ սահմանել բնակելի կառուցապատման։
2. Երևան, Աջափնյակ, Սիլիկյան թաղամաս, 4-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.2/4 հասցեում՝ սեփականություն (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.11042024-01-0033 վկայական) հանդիսացող հողամասում Խաչիկ Անուշավանի Սողոմոնյանի կողմից ինքնակամ իրականացված 284.6քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն /կիսակառույց/) ճանաչել օրինական։
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 775535 (յոթ հարյուր յոթանասունհինգ հազար հինգ հարյուր երեսունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած.
4) սույն որոշման 2-րդ կետով օրինականացվող կիսակառույց շինությունը ավարտին հասցնելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար հիմք է հանդիսանում սույն որոշմանը կից նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը)։
5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. Ավինյան |