ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 1819-Ա «08» ապրիլի 2026 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի Հ.1661-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Մարինա Մինասյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2026 թվականի մարտի 31-ի հ.1661-Ա որոշումը իր անվամբ քննարկելու /անվանափոխություն կատարելու/ մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 18032026-01-0330 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի հ.ԱՏ-03042026-01-0197 տեղեկանքը, Արա և Ռոբերտ Խաչատրյանների կողմից ներկայացված 17.03.2026թ. հ.1632 և հ.1635 հայտարարությունները՝ անշարժ գույքի տարաժամկետ վճարման պայմանով առուվաճառքի պայմանագրով սահմանված վճարը ստանալու և անշարժ գույքի արգելանքը վերացնելու վերաբերյալ:
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.18032026-01-0330 վկայականը.
1. Երևանի քաղաքապետի 2026 թվականի մարտի 31-ի «Երևան քաղաքի ավագանու 2026 թվականի մարտի 12-ի հ.508-Ա որոշման հիման վրա հողամասերի փոխանակություն կատարելու և հասցե տրամադրելու մասին» հ.1661-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման մեջ «Արա և Ռոբերտ Խաչատրյաններ» բառերը փոխարինել «Մարինա Մինասյան» բառերով, իսկ «ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով» բառերը փոխարինել «սեփականության իրավունքով» բառերով.
2) որոշման 2-րդ պարբերությունում «10102022-01-0266» թիվը փոխարինել «18032026-01-0330» թվով:
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|