ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 02-Ի Հ.413-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1797-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.04.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
08.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1797-Ա

«08» ապրիլի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 02-Ի Հ.413-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.03.2026 թվականի եզրակացությունը, 23.09.2015 թվականի անշարժ գույքի վկայականը և քաղաքացու դիմումը.

1. Երևանի քաղաքապետի 2024 թվականի փետրվարի 2-ի «Երևանի, Կենտրոն, Կոնդ թաղամաս հ.121/2 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Լևոն Քերոբի Միլիտոսյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.413-Ա որոշման/այսուհետ՝ Որոշում/ մեջ կատարել հետևյալ լրացումը.

1) Որոշման վերնագրում, նախաբանում, 1-ին կետում «Լևոն Քերոբի Միլիտոսյանի» բառերից հետո լրացնել «Անահիտ Արամայիսի Միլիտոսյանի» բառերով,

2) Որոշման նախաբանում «Լևոն Քերոբի Միլիտոսյանի (ծնված 29.10.1941թ.)» բառերից հետո լրացնել «Անահիտ Արամայիսի Միլիտոսյանի (ծնված 01.01.1956թ.)» բառերով:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան