ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՓՈՂՈՑԻ Հ.31 ՇԵՆՔԻ Հ.31՝ 73.53ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1809-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 10.04.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
08.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1809-Ա

«08» ապրիլի 2026 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՓՈՂՈՑԻ Հ.31 ՇԵՆՔԻ Հ.31՝ 73.53ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԱՐԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Աննա Ալեքսանդրովնա Դեմիրչյանի դիմումը` Երևանի Բագրատունյաց փողոցի հ.31 շենքի հ.31՝ 73.53քմ ընդհանուր մակերեսով բնակարանը մասնավորեցնելու մասին:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 23-ի հ․463-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 4-րդ կետի 7-րդ ենթակետը.

1. Երևան համայնքի սեփականություն համարվող, Բագրատունյաց փողոցի հ.31 շենքի հ.31՝ 73.53քմ ընդհանուր մակերեսով բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 16.06.2023թ. հ.16062023-01-0419 վկայական) անհատույց օտարել (նվիրել) նույն բնակարանի բնակիչ՝ Աննա Ալեքսանդրովնա Դեմիրրչյանին (1անձ, այսուհետ նվիրառու)՝ որպես նվիրառուի սեփականություն:

2. Լիազորել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին` Երևանի քաղաքապետի անունից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, նվիրառուի հետ կնքել բնակարանի նվիրատվության մասին պայմանագիր:

3. Ընդունել ի գիտություն, որ նվիրատվության մասին պայմանագրից ծագող իրավունքի պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը կատարվում են նվիրառուի կողմից:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից` երկամսյա ժամկետում:

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա:

6. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը:

 

Տ. Ավինյան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան