ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1788-Ա |
«08» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ ՆԹ-2090-26 ՆԱԽԱԳԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «ԱՓ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Գագիկ Բադալյանի 2026 թվականի մարտի 18-ի դիմումը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով`
1. Երևանի քաղաքապետի կողմից 2026 թվականի մարտի 3-ին տրված թիվ ՆԹ-2090-26 նախագծման թույլտվության «Առաջադրանքի տրամադրման հիմքը» տողում և 9-րդ կետում «հ.04072025-01-0283» բառերը փոխարինել «հ.05022026-01-0357» բառերով,
1-ին կետում «01-003-0236-0172» բառերը փոխարինել «01-003-0236-0182» բառերով, իսկ 2-րդ կետում «1.415299 հա» բառերը փոխարինել «1.491019 հա» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետի վրա:
5. Սույն որոշման կատարման հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |