ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1808-Ա |
«08» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄՈՒՇԱԿԱՆ 8-ՐԴ ՓՈՂՈՑ, Հ.105 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արտուշ Ծատուրյանի լ/ա Գեորգի Իսայանի դիմումը՝ Մուշական 8-րդ փողոցի հ.105 հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու և հատակագիծ թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊՈԱԿ-ի կողմից տրված 22.02.2021թ. հ.Հ-2540 արխիվային տեղեկանքը, Ժողովրդական դեպուտատների Շորբուլաղի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 22.05.1990թ. հ.29/2 որոշումը, «Երևան» նոտարական տարածքի նոտարի 17․05․2024թ. հ.3261 և 12.02.2026թ. հ.636 որոշումներ, ՀՀ կադաստրի կոմիտեի 24․06․2022թ հ.ԱՏ-24062022-01-0828 տեղեկանքը, «Քաղաքաշինություն» ՓԲ ընկերության 11.03.2021թ․ տեղագրական հանույթը և հարևանների կողմից ներկայացված հայտարարությունը։
Տեղագրական հանույթի ճշգրտումից պարզվել է, որ Մուշական 8-րդ փողոցի հ.105 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 600.0քմ:
ՀՀ կառավարության 2020թ. հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ հողամասը գտնվում է տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 11-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 23.12.2025թ. հ.463-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Դ82189-24, Ն/18818-25 և Դ-14815-26 եզրակացությունները.
1. Սահմանել, որ Մուշական 8-րդ փողոցի հ.105 հասցեում գտնվող /տնամերձ/ 600.0քմ հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության և անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |