ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1798-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.04.2026-21.07.2026)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 09.04.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
08.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.04.2026
Ուժը կորցնելու ամսաթիվ
21.07.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1798-Ա

«08» ապրիլի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատարանի 19.04.2023 թվականի թիվ ՎԴ/13306/05/21 վարչական գործերով վճիռը, ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, ինչպես նաև հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 20.03.2026թ. տրված մասնագիտական եզրակացությունը.

1. Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Շիրակի փողոց, հ.1/30 հասցեում գտնվող 1392,6քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝ կիսակառույց բնակելի տուն, գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր հ.2022XLFCRN), համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում են հողամասի և շինությունների հատակագծերը)։

2. Սույն որոշման 1-ին կետով օրինականացվող կիսակառույց շինությունը ավարտին հասցնելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար հիմք է հանդիսանում սույն որոշմանը կից նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը)։

3. Հիմք ընդունելով ՀՀ Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ սույն որոշման 1-ին կետում նշված 1392.6քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

4. Սույն որոշման 1-ին կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել կառույցն իրականացրած անձ՝ Էդգար Վիտալիի Բաղյանին, այսուհետ՝ Գնորդ։

5. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը ստանալուց հետո, 30-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:

6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, դրա ուժի մեջ մտնելու օրվանից՝ երկամսյա ժամկետում։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան

 

Ձև N 1-2