ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 1724-Ա |
«06» ապրիլի 2026 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՌՈՒՍԹԱՎԵԼՈՒ ՓՈՂՈՑ Հ.46 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԻԼԻԹ ԱՎԵՏԻՍԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ, ՍՅՈՒԶԱՆՆԱ ԱՎԵՏԻՍԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Լիլիթ Ավետիսի Ավետիսյանի (ծնված 08.11.1975թ.), Սյուզաննա Ավետիսի Ավետիսյանի (ծնված 10.05.1981թ.) 20.03.2019թ. հ.Ա-2733 դիմումը։ Երևան, Կենտրոն, Ռուսթավելու փողոց հ.46 հասցեում գտնվող ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 170.4քմ, որից 66.6քմ (73.0քմ օրինական հողամասից պահպանվել է 66.6քմ) մակերեսով հողամասը Լիլիթ Ավետիսի Ավետիսյանին, Սյուզաննա Ավետիսի Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 17.02.2009թ. հ.2561551 վկայական):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 11.04.2019թ. հ.ԱՏ-09/04/2019-1-0032 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 13.02.2024թ. հ.Հ-405 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.08.2025թ. հ.20-Ել-Ա-2733 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Կենտրոն, Ռուսթավելու փողոց հ.46 հասցեի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Կենտրոն, Ռուսթավելու փողոց հ.46 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լիլիթ Ավետիսի Ավետիսյանի, Սյուզաննա Ավետիսի Ավետիսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 66.6քմ մակերեսով հողամասին կից 103.8քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 103.8քմ մակերեսով հողամասի (որից 100.2քմ ընդհանուր համատեղ սեփականություն է Վալենտինա Ներսեսյանի, Գոհար Ամրոյանի, Լևոն Ամրոյանի, Գագիկ Աբրահամյանի հետ, իսկ 3.6քմ՝ Գագիկ Աբրահամյանի հետ) և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևան, Կենտրոն, Ռուսթավելու փողոց հ.46 հասցեում գտնվող 170.4քմ ընդհանուր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |