ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ, Ս.ԽԱՆԶԱԴՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.13/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇԻԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1714-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 08.04.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1714-Ա

«06» ապրիլի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ, Ս.ԽԱՆԶԱԴՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.13/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱՀԻՏ ԲԱԽՇԻԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Անահիտ Բախշիի Նավասարդյանի (ծնված 16.06.1959թ.) դիմումը։

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 21.17.2025թ. հ.ԱՏ-27072025-01-0196 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 15.08.2025թ. հ.Հ-7408 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 24.03.2026թ. հ.20-Ել-Դ-10124 եզրակացությունը, համաձայն որի ք.Երևան, Նորք-Մարաշ, Ս.Խանզադյան փողոց հ.13/2 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.

1. Վերականգնել ք.Երևան, Նորք-Մարաշ, Ս.Խանզադյան փողոց հ.13/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Անահիտ Բախշիի Նավասարդյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ 130.49քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 130.49քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. Երևան, Նորք-Մարաշ, Ս.Խանզադյան փողոց հ.13 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ «Նորք-Մարաշ, Ս.Խանզադյան փողոց հ.13/2 տուն»:

4. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի N 204-Ն որոշմամբ հաստատված` Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը` ք.Երևան, Նորք-Մարաշ, Ս.Խանզադյան փողոց հ.13/2 հասցեում գտնվող 130.49քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:

 

Տ. Ավինյան