ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՌՈՒՍԹԱՎԵԼՈՒ ՓՈՂՈՑ Հ.48 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1722-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 08.04.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1722-Ա

«06» ապրիլի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՌՈՒՍԹԱՎԵԼՈՒ ՓՈՂՈՑ Հ.48 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱԳԻԿ ԽԱՉԱՏՈՒՐԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գագիկ Խաչատուրի Աբրահամյանի (ծնված 31.01.1970թ.) 17.11.2023թ. հ.Դ-143576-23 դիմումը։ Երևան, Կենտրոն, Ռուսթավելու փողոց հ.48 հասցեում գտնվող ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 212.33քմ, որից 108.53քմ (114.0 քմ մակերեսով օրինական հողամասից պահպանվել է 108.53քմ) մակերեսով հողամասը Գագիկ Խաչատուրի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման 13.03.2006թ. հ.2041095 վկայական):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 11.04.2019թ. հ.ԱՏ-09/04/2019-1-0032 տեղեկանքը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 20.11.2023թ. հ.15133 գրությունը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.09.2025թ. հ.20-Ել-143576 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Կենտրոն, Ռուսթավելու փողոց հ.48 հասցեի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 2-րդ հոդվածով.

1. Վերականգնել Երևանի Կենտրոն, Ռուսթավելու փողոց հ.48 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գագիկ Խաչատուրի Աբրահամյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 108.53քմ մակերեսով հողամասին կից 103.8քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 103.8քմ մակերեսով հողամասի (որից 100.2քմ ընդհանուր համատեղ սեփականություն է Սյուզաննա Ավետիսյանի, Լիլիթ Ավետիսյանի, Վալենտինա Ներսեսյանի, Գոհար Ամրոյանի, Լևոն Ամրոյանի հետ, իսկ 3.6քմ՝ Սյուզաննա Ավետիսյանի, Լիլիթ Ավետիսյանի հետ) և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։

2. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 10.09.2024թ. հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, Երևան, Կենտրոն, Ռուսթավելու փողոց հ.48 հասցեում գտնվող 212.33քմ ընդհանուր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

3. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. Ավինյան