ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1731-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 08.04.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1731-Ա

«06» ապրիլի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

06.04.2026 թ.

հ. 1731-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոս-տա-յին դա-սիչը

1

2

3

4

5

6

7

1

Արսեն Պողոսյան

/լիազորված անձ/

Գոհար Գրիգորյան

Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.17 շենք, հ.15

բնակա-րան

Գոհար Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավթաշեն 1-ին թաղամասի հ.17 շենքի հ.15 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.26022026-01-0186, ընդհ. բաժ. 1.0քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 42.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Դավթաշեն 1-ին թաղամաս, հ.17 շենք, բն.15/1

01043JJ5KMSQ

 

2

Շահեն Մնացականյան

Ն. Սաֆարյան փողոց, հ.140

հողա-մաս

Շահեն Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Սաֆարյան փողոցի հ.140 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.26122025-01-0018/ բաժանման հատակագծով առանձնացվող 411.7քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Ն. Սաֆարյան փողոց, հ.140/1

01023XTWWEVA

 

3

Գոռ Հարությունյան

Կոմիտասի պողոտա, հ.42 շենք, հ.7

բնակա-րան

Գոռ Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Կոմիտասի պողոտայի հ.42 շենքի հ.7 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.09032026-01-0264, ընդհ. բաժն. 3.77քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 33.04քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.42 շենք, բն.7/1

01033XNP8XU7

 

4

Արսեն Թադևոսյան

Արտ. Միկոյան փողոց, հ.8/5 և հ.10/1

հողա-մաս

Արսեն Թադևոսյանին սեփականության իրավունքով պատկանող, Արտ. Միկոյան փողոցի հ.8/5 և հ.10/1 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.06102017-01-0220 և հ.25112025-01-0466/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Արտ. Միկոյան փողոց, հ.10/1

01083FRH5TEZ

 

5

Գոհար Ոսկանյան

/լիազորված անձ/
Մաքսիմ Միլակով և Նատալիա Զուբարևա
/սեփականատեր/

 

Ձորափի փողոց, հ.40 շենք, հ.58

ավտո-կայա-նատեղ

Անշարժ գույքի առուվաճառքի 09.03.2026թ. հ.3336 պայմանագրով, Մաքսիմ Միլակովի և Նատալիա Զուբարևայի կողմից ձեռք բերված, Ձորափի փողոցի հ.40 շենքի հ.58 հասցեում գտնվող ավտոկայանատեղին տրամադրել հասցե՝ Ձորափի փողոց, հ.40 շենք, ավտոկայանատեղ հ.58/1

010635HWGCDB

 

6

Գարեգին Ադամյան

/լիազորված անձ/

Տիգրան Մկրտչյան

/սեփականատեր/

Ծովակալ Իսակովի պողոտա, հ.30/1 և հ.32,32/5

հողա-մաս

Տիգրան Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Ծովակալ Իսակովի պողոտայի հ.30/1 և հ.32,32/5 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.10122025-01-0447 և հ.23012026-01-0332/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Ծովակալ Իսակովի պողոտա, հ.30/1

01073QQGWLY5

 

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան