ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի Հ.3609-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 1729-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2026-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 08.04.2026
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.04.2026
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2026
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2026

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 1729-Ա

«06» ապրիլի 2026 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի Հ.3609-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով լ/ա Նարեկ Հովհաննիսյանի 19.03.2026թ. հ.Դ-27007-26 դիմումը.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2024 թվականի սեպտեմբերի 19-ի «Անշարժ գույքերին հասցեներ տրամադրելու մասին» հ.3609-Ա որոշման հավելվածի 10-րդ կետը:

3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

Տ. Ավինյան

 

Հավելված

Երևանի քաղաքապետի

06.04.2026 թ.

հ. 1729-Ա որոշման

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հ.Հ.

Դիմողը

Անշարժ գույքի գտնվելու վայրը

Անշարժ գույքի տեսակը

Տրամադրվող հասցեն

Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը

Փոստային դասիչը

1

2

3

4

5

6

7

1

Գևորգ Սամվելյան

Ն. Չարբախ 5-րդ փողոց, 3-րդ նրբանցք, հ.12

հողամաս

Անշարժ գույքի նվիրատվության 18.03.2026թ. հ.2133 պայմանագրով, Գևորգ Սամվելյանին նվիրած Ն. Չարբախ 5-րդ փողոցի 3-րդ նրբանցքի հ.12 հասցեում գտնվող հողամասին տրամադրել հասցե՝ Ն. Չարբախ 5-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.9

01113JEFRL3K

 

2

Նարեկ Հովհաննիսյան

/լիազորված անձ/

Հրայր և Համլետ Հովհաննիսյաններ

Արշավիր Շավարշյան /Դավթաշեն 6-րդ/ փողոց, հ.11

բնակելի տուն

Հրայր և Համլետ Հովհաննիսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Արշավիր Շավարշյան /Դավթաշեն 6-րդ/ փողոցի հ.11 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.22012025-01-0212, հող. 114.0քմ, ընդհ. համ. 113.45քմ/ տրամադրել հասցե՝ Արշավիր Շավարշյան փողոց, հ.11/3

01043FS9GTJT

 

3

Արթուր Սիմոնյան

/լիազորված անձ/

Լուսինե Միրջեֆերջյան

Բաղրամյան պողոտա, հ.59գ

նկուղ

Անշարժ գույքի առուվաճառքի 17.02.2026թ. հ.671 պայմանագրով, Լուսինե Միրջեֆերջյանի կողմից ձեռք բերված՝ Բաղրամյան պողոտայի հ.59գ շենքում գտնվող նկուղին տրամադրել հասցե՝ Մարշալ Բաղրամյան պողոտա, հ.59գ շենք, շինություն հ.16

01033QJVGJEW

 

4

Հասմիկ Ասատրյան

/լիազորված անձ/

Նունե Զոհրաբյան և Արմեն Կանդևոսյան

/սեփականատեր/

Մեծարենցի փողոց, 1-ին նրբանցք, հ.21/1

բնակելի տուն

Նունե Զոհրաբյանին և Արմեն Կանդևոսյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Մեծարենցի փողոցի 1-ին նրբանցքի հ.21/1 հասցեում գտնվող բաժանման հատակագծով առանձնացվող 423.9քմ մակերեսով բնակելի տանը /վկ. հ.21122017-01-0146, հող. 384.8քմ., շին. 3.4քմ/ տրամադրել հասցե՝ Մեծարենցի փողոց, 1-ին նրբանցք, հ.21/3

01073G3BJH6R

 

5

Անահիտ Մարտիրոսյան

/լիազորված անձ/

Գևորգ Ասլանյան

ՈՒսուբ Բեկ Թեմուրյան փողոց, հ.16/4

բնակելի տուն

ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 24.12.2025թ. հ.ԵԴ2/3558/02/25 վճռով, Գևորգ Ասլանյանի սեփականության իրավունքը ճանաչված ՈՒ. Թեմուրյան փողոցի հ.16/4 հասցեում գտնվող 103.8քմ մակերեսով բնակելի տանը տրամադրել հասցե՝ ՈՒսուբ Բեկ Թեմուրյան փողոց, հ.16/5

01123NB3TXH4

 

6

Լիա Մնացականյան

Ն. Շենգավիթ 14-րդ փողոց, հ.34

բնակելի տուն

Լիա Մնացականյանին սեփականության իրավունքով պատկանող, Ն. Շենգավիթ 14-րդ փողոցի հ.34 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.22012026-01-0466, հող. 565.89քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 207.5քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Ն. Շենգավիթ 14-րդ փողոց, հ.34/3

01113BSMTAKU

 

7

Վահան Ղարիբյան

/լիազորված անձ/

Սարգիս Ռսյան

/սեփականատեր/

Գ. Աղաբաբյան փողոց, 6-րդ նրբանցք, հ.23

հողամաս

Սարգիս Ռսյանին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Աղաբաբյան փողոցի 6-րդ նրբանցքի հ.23 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.18032026-01-0422/ բաժանման հատակագծով առանձնացվող 300քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Գ. Աղաբաբյան փողոց, 6-րդ նրբանցք, հ.23/1

01043VZ8SPXG

 

8

Աշոտ Խաչատրյան

/լիազորված անձ/

Արմեն Օսիպյան

/սեփականատեր/

Նոր-Արեշ 35-րդ փողոց, հ.28

բնակելի տուն

Արմեն Օսիպյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Արեշ 35-րդ փողոցի հ.28 հասցեում գտվող բնակելի տանը /սեփ. վկ. հ.034601/ տրամադրել հասցե՝ Նոր Արեշ 35-րդ փողոց, հ.28/4

01053CXSYWM2

 

9

Գոռ Վարդանյան

/լիազորված անձ/

Նինա Մելիքյան

/սեփականատեր/

Նոր Խարբերդի 14-րդ փողոց, հ.99/40

հողամաս

Նինա Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Խարբերդի 14-րդ փողոցի հ.99/40 հասցեում գտնվող այգետնակի /վկ. հ.20082025-01-0317/ բաժանման հատակագծով առանձնացվող 236.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդ այգեգործական տարածք, 14-րդ փողոց, հ.12/1

01113XTTJFKU

 

10

Գոռ Վարդանյան

/լիազորված անձ/

Նինա Մելիքյան

/սեփականատեր/

Նոր Խարբերդի 14-րդ փողոց, հ.99/40

այգետնակ

Նինա Մելիքյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Խարբերդի 14-րդ փողոցի հ.99/40 հասցեում գտնվող այգետնակին /վկ. հ.20082025-01-0317, հող.՝ 264.6քմ / տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդ այգեգործական տարածք, 14-րդ փողոց, հ.12/2

01113PVR8QNE

 

11

Մանվել Խաչատրյան և Սուսաննա Գուրանցյան

Հաղթանակ 9-րդ փողոց, 1-ին նրբանցք, հ.16

հողամաս

Մանվել Խաչատրյանին և Սուսաննա Գուրանցյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ 9-րդ փողոցի 1-ին նրբանցքի հ.16 հասցեում գտնվող հողամասին /սեփ. վկ. հ.2341794/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, 3-րդ նրբանցք, հ.45

01073H2PAQUK

 

12

Աստղիկ Հովհաննիսյան

/լիազորված անձ/

Վասիլ Բարսեղյան

Այգեկցու (Արաբկիր (Ռաֆֆի) 44-րդ) փողոց, հ.24

բնակելի տուն

Վասիլ Բարսեղյանին պատկանող, Այգեկցու (Արաբկիր (Ռաֆֆի) 44-րդ) փողոցի հ.24 հասցեում գտնվող բնակելի տանը /ինվ. հատակագիծ հ.583/ տրամադրել հասցե՝ Այգեկցու փողոց, հ.24/3

01033LYEMQUX

 

13

Վահրամ Գրիգորյան

Մալաթիա-Սեբաստիա

հողամաս

Վահրամ Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Մալաթիա-Սեբաստիայում գտնվող հողամասին /վկ.հ.19032025-01-0105, Երևանի քաղաքապետի 18.03.2026թ. հ.1465-Ա որոշում/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, 6-րդ նրբանցք, հ.6

010736VABFBD

 

14

Կարեն Մաղաքյան

/լիազորված անձ/

Արայիկ Գոջաբաշյան, Նարինե Սահակյան

Կոմիտասի պողոտա, հ.19/1 շենք, հ.1,23 և հ.23/1

տարածք

Արայիկ Գոջաբաշյանին և Նարինե Սահակյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ Կոմիտասի պողոտայի հ.19/1 շենքի հ.1,23 և հ.23/1 հասցեներում գտնվող տարածքներին /վկ. հ.28122023-01-0070 և հ.26022024-01-0174/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Կոմիտասի պողոտա, հ.19/1 շենք, շինություն հ.1

01033UAENUFB

 

Երևանի քաղաքապետ`

Տ. Ավինյան